Իրանում ՌԴ դեսպանատունը հորդորել է իր քաղաքացիներին լքել երկիրը Հայաստանի և Ադրբեջանի տարածքով
Դիտել նաև
Ոչ ոք չի կարող Հայաստանի գեղեցիկ դրոշի փոխարեն այլ դրոշ ցույց տալ․ ՀՀ-ում Իրանի դեսպանություն
Ըստ բրիտանական The Guardian-ի՝ Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում
Իրանի շուրջ զարգացումներում այսօր, ըստ էության, «լճացած» իրավիճակ է. Ոսկանյան
Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում
Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր
Իրանում Ռուսաստանի դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել երկիրը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջոցով։
«Որպես նախկինում տարածված տեղեկատվության հավելում՝ Դեսպանատունը հայտնում է, որ Իրանից դուրս գալու համար լավագույն երթուղիներն են՝ Աստարայով դեպի Ադրբեջան (հարկ ենք համարում նշել, որ սահմանը հատելու համար անհրաժեշտ է նախապես ստանալ ադրբեջանական իշխանությունների թույլտվությունը) և «Նուրդուզ»/«Ագարակ» անցակետով դեպի Հայաստան անցակետերը։ Տեղաշարժվելիս խնդրում ենք ցուցաբերել զգուշություն և զգոնություն»,- ասված է ՌԴ դեսպանատան հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված հայտարարության մեջ դիվանագիտական առաքելությունը կոչ էր արել իր քաղաքացիներին լքել Իրանը, հնարավորության դեպքում ձեռնպահ մնալ երկիր այցելելուց և զգոն մնալ։

