Ջրհեղեղ՝ Երևան-Էջմիածին նոր ասֆալտապատած ճանապարհին (տեսանյութ)
Երևան-Էջմիածին այս ճանապարհն ասֆալտապատվել էր 2025թ․ նոյեմբերին՝ Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրությունների օրերին։
Ըստ տեղեկությունների՝ հենց այս ճանապարհից քերված ասֆալտն էր ՔՊ-ն բերում ու ընտրողներին խաբելու համար «խուրդում» վաղարշապատցիների վրա։
Ընտրություններն անցան, ընտրողների մասին մոռացան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհն այնքան անորակ են նորոգել, որ մի թեթև անձրևից ջրհեղեղ է լինում։
Վաղարշապատի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Հարություն Խաչիկյանի ֆեյսբուքյան էջից

