Փաշինյան Նիկոլը վերջին 5 տարվա ընթացքում ավելի քան 41 մլրդ դրամի պարգևավճար է բաժանել
Կիսաբաց լուսամուտների որակին շոուն մի կողմ։ Պարզվում է, որ Փաշինյան Նիկոլը վերջին 5 տարվա ընթացքում վարչապետի ու 10 նախարարությունների աշխատակազմին ավելի քան 41 մլրդ 530 մլն դրամ է բաշխել։ Դոլարով արտահայտված՝ ավելի քանի 110 միլիոն դոլար ՔՊ-ական իշխանությունը բաժանել է պարգևավճարների ու դրամական խրախուսումների տեսքով։ Այս տվյալներում ներառված չեն Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարությունների աշխատակիցների պարգևավճարները: Այսինքն թիվը շատ ավելի մեծ է։
Սա իշխանությունն է, որը Հայաստանի պետական բյուջեին վերաբերվում է որպես սեփական գրպանի։ Ժամանակին լափաման-լափաման էին գոռում ու նախկիններին մեղադրում լափամանից օգտվելու մեջ։ Պարզվում է սրանց հիմնական նպատակը այդ «լափամանի» մոտ առաջնային տեղ զբաղեցնելն էր։
Տեղեկությունները վերցված են hetq.am-ից։
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

