Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
10
Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Դատական նիստ՝ քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դեմ շինծու «գործով» Պատերազմ Արցախում
Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել Հ2, TV 5, «Ազատության» անդրադարձերը քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանույանի «գործով» երեկվա դատավարությանը

Ո՞վ է թիվ մեկ մեղավորը

«Դուք մեղավոր եք զգո՞ւմ, երբ դրսում մարդ է մահանում»... ՔԿՀ-ում մահացած քաղաքացու մահվան համար մեղավորության մասին արդարադատության նախարարին ուղղված հարցին ի պատասխան հնչեց աբսուրդի հասնող այս ձևակերպումը։ Կարծես նախարարը լավ չի պատկերացնում իր պատասխանատվության շրջանակը։  

Տիկին նախարար, դրսում մահացող մարդու համար  կարող ես ցավ ապրել, վիշտ, ողբերգություն... սա ավելի շատ բարոյական նկարագրի հարց է։ Մեղավորության համար այդ մարդու կյանքը պետք է քո պատասխանատվության ներքո լինի։ Փակ հաստատությունում գտնվող մարդկանց կյանքի համար պատասխանատվությունը և, հետևաբար, մահվան համար մեղավորությունը, ի տարբերություն դրսում մահացողի, կոնկրետ հասցեատեր ունի։

Ովքեր են Տավրոս Ոսկանյանի մահվան հասցեատերերը

Փետրվարի 23-ին «Armlur» լրատվականը տեղեկություն տարածեց այն մասին, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից հիվանդանոց տեղափոխված 42-ամյա Տավրոս Ոսկանյանը մահացել է։ Սա 2026 թվականի ՔԿՀ կալանավորի մահվան առաջին լուրն է։ Կալանավորը լուրջ առողջական խնդիրներ է ունեցել, այս մասով բազմիցս դիմել է Prison Monitoring Group-ին, որոնք էլ իրենց հերթին գրություններ են հասցեագրել Առողջապահության նախարարին։ Ոսկանյանը խնդրել է փոխել իր խափանման միջոց կալանքը, որ կարողանա պատշաճ բուժօգնություն ստանալ, սակայն մերժվել է։ Կալանավորը մի քանի անգամ դիմել է ծայրահեղ քայլի՝ հացադուլ ու ջրադուլ է հայտարարել, կուլ  է տվել մինչև 15 սմ երկարությամբ օտար առարկաներ՝ ջերմաչափ, խարտոց ու երկաթի կտորներ։ Այնուհետև, բժշկական հետազոտությունները ցույց են տալիս, որ կալանավորն ունի այնպիսի հիվանդություններ, որոնք կարող են համապատասխանել պատժի կրմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկին։ Ոսկանյանին կալանքից ազատելու փաստաբանի ներկայացրած միջնորդությունը, սակայն, մերժվում է դատարանի կողմից։ Փաստը մնում է այն, որ Ոսկանյանը չպետք է գտվեր բանտում, մինչդեռ նա մահացել է ՔԿՀ-ում։

Սա այն է, ինչ պետք է իմանալ մեր երկրի արդարադատության, դատաիրավական համակարգի և այս համակարգերի անպատասխանատու լինելու մասին։

Տիկին նախարարն իզուր է ջղաձգվում, երբ իր ենթակայության տակ գտնվող կառույցի խնդիրների համար մեղավորության մասին է խոսք գնում։ Միայն 2025թ. իր պատասխանատվության ներքո գտնվող ՔԿՀ-ներում արձանագրվել է 24 մահ։ 24 դեպքից 16-ը եղել է կենսաբանական մահ, իսկ 8-ը՝ ինքնասպանություն: 2024թ. մահերի թիվը 12-ն էր, իսկ 2023թ. կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում արձանագրվել էր մահվան 16 դեպք, որից 2-ը՝ ինքնասպանություն։ Այս թվերը լուրջ ձախողման տագնապ են, սրանք մեր կառավարման համակարգի և պետական մարմինների ձախողման արտացոլանքն են փակ համակարգի վրա։

Այս թվերը  ցույց են տալիս, թե ինչպես են վերաբերում չորս պատերի հետևում բանտարկված, կյանքի համար ոչ պիտանի պայմաններում պահվող, «ֆալշ» արդադատության և որոշ պաշտոնյաների քմահաճույքին թողված մարդուն։

Տիկին նախարարին մի «գաղտնիք» բացեմ՝ պետության հսկողությանը հանձնված, փակ հաստատությունում գտնվող մարդկանց կյանքի համար պատասխանատուն պետական մարմինն է, իսկ մահացողը՝ փողոցում մահացող պատահական անցորդ չէ։ Իրականում, սա ազատազրկման դատապարտվածների հանդեպ ձեր վերաբերմունքային խնդիրն է։

Բայց ինչպես ասում էր տիկին նախարարի ղեկավարը. «Ես եմ թիվ մեկ պատասխանատուն, բայց ե՞ս եմ թիվ մեկ մեղավորը»։ Այստեղ թիվ մեկ մեղավորը, իսկ ավելի ճիշտ միակ մեղավորը նախարարը չէ։ Այլ այն, որ դատարանները աջ ու ձախ կալանք են տալիս, որ կալանքը դարձել է սովորական կենցաղ, որ մարդուն կալանավորում են, հետո մտածում ինչու կալանավորեցին, ինչ էր արել, որ նույնիսկ կալանքի հետ անհամատեղելի հիվանդության դեպքում դատարանը դժվար է համարձակություն ունենում փոխել խափանման միջոցը։ Սա մի հրեշավոր համակարգ է, որ խեղում է մարդկային կյանքեր և ճակատագրեր։

Էլինար Վարդանյան
ՀՀ ԱԺ պատգամավոր
Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>