Որ դեպքերում է հանցագործ խմբավորումը պառակտվում. Ստեփան Դանիելյան Սպասելով «մոլդովական սցենարին» Անծանոթ մարդկանց են գրանցել Սոնա Աղեկյանի տան հասցեում
28
Փաշինյանի զոհերը և «թավշյա» իշխանության արյունոտ հետքը․ ՄԱՀԱԿ TV Իշխանափոխությունը երաշխավորված խաղաղության և զարգացման հոմանիշն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ջրառատ վիճակը Մալաթիա-Սեբաստիա - Շանգավիթ ճանապարհին, տեղումներից հետո Փաշինյան Նիկոլը վերջին 5 տարվա ընթացքում ավելի քան 41 մլրդ դրամի պարգևավճար է բաժանել «Միասին» շարժումն իր լիակատար աջակցությունն է հայտնում «Առաջարկ Հայաստանին» նախագծին Իմ և Նիկոլ Փաշինյանի ամուսնությունն ավարտվել է, ես լքում եմ կառավարական առանձնատունը. Աննա Հակոբյան Ո՞վ ասաց, որ իրենք մնան, պատերազմ չի լինելու. քաղաքացիները՝ Երաշխավորված խաղաղություն կոնցեպտի մասին Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի խափանման միջոց կալանքը փոխվեց Երաշխավորված խաղաղությունն իրական է, եթե հիմքում ապագայի անվտանգային համակարգն է․ Ստեփան Դանիելյան Փաշինյանը շանս չունի․ նա հունիսի 7-ին հեռացվելու է (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ուղղակի բռնազավթման փոխարեն, կառավարությունը օգտագործում է վարչական գործիքներ և ստուգման մեխանիզմներ. Աշոտյանի մեջբերումը «Human Rights Foundation»-ից Փաշինյանի զոհերը և «թավշյա» իշխանության արյունոտ հետքը․ ՄԱՀԱԿ TV Իշխանափոխությունը երաշխավորված խաղաղության և զարգացման հոմանիշն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Թրամփի համար նոր «գործ» է բացվել. Աֆղանստանը հարձակումների ալիք է սկսել Պակիստանի հետ սահմանին Բաց և գաղտնի պահվող փաստեր. 44-օրյա պատերազմին առնչվող Աննա Հակոբյանի պատասխանատվությունը չեղարկման և սակարկման ենթակա չէ Չեն խոսում, թե ինչու խաղաղություն չկա բանակի ներսում, թե ինչու են մեր զինվորները մեկը մյուսին uպանnւմ. Ժաննա Ալեքսանյան Հունիսի 7-ին ընտրություն է կատարվելու Հայաստանի Հանրապետության և «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի միջև. Սուրենյանց Ջրառատ վիճակը Մալաթիա-Սեբաստիա - Շանգավիթ ճանապարհին, տեղումներից հետո Եթե մարդը հարվածի տակից դուրս է բերում իր տիկնոջը, անելով դա վճռորոշ ընտրությունների շեմին, ապա դա սեփական հեռանկարների նկատմամբ վստահության բացակայության նշան է Ջրհեղեղ՝ Երևան-Էջմիածին նոր ասֆալտապատած ճանապարհին (տեսանյութ) Ավելի քան 41 մլրդ դրամի պարգևավճար՝ վերջին 5 տարվա ընթացքում Փաշինյան Նիկոլը վերջին 5 տարվա ընթացքում ավելի քան 41 մլրդ դրամի պարգևավճար է բաժանել Փաշինյան-Հակոբյան զույգի ապահարզանը շոկ է եղել ՔՊ-ականների համար Նիկոլենց համար իշխանությունը նույնացվում է լափամանի հետ (տեսանյութ) Ընդդիմության միասնական քվեն ավելի բարձր է,քան Նիկոլ Փաշինյանինը. Իշխան Սաղաթելյան Ալիևը Հայաստանին մեղադրել է gեղաuպանnւթյnւն գործելու մեջ. Աբրահամյան Որ դեպքերում է հանցագործ խմբավորումը պառակտվում. Ստեփան Դանիելյան Ես հիմա նստած պետք է նայեմ, լսեմ մի մարդու, ով ուղղակի մասնակից է եղել իմ ապօրինի կալանքին. Ռոբերտ Քոչարյան Վրաստանը ժամանակավորապես փակել է Հայաստանի հետ սահման տանող ճանապարհի մի մասը ՔՊ-ի կառավարման խորհրդանիշը Երևանում փոսերն են (տեսանյութ) Ամուսնալուծությունը քաղաքական տեխնոլոգիա է. վերլուծաբան Մենք հենց հիմա տեսնում ենք, թե ոնց է դե-ֆակտո իշխող խմբավորումը պայքարում (թոշակներից մինչև ֆեյք ամուսնալուծություն)․ Գեղամյան Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով «Միասին» շարժումն իր լիակատար աջակցությունն է հայտնում «Առաջարկ Հայաստանին» նախագծին Եթե այս պատմությունը նախընտրական տեխնոլոգիա չէ, ապա սխալ է, եթե Աննա Հակոբյանը լինելու է պետական պահպանությունից դուրս. Բադալյան Ո՞վ է թիվ մեկ մեղավորը Նիկոլ Փաշինյան Վարշավայում այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր Փաշինյան Նիկոլի առաջարկներով կառուցված «խաղաղությունը» ձեռք է տալու բացառապես Իլհամ Ալիևին Սպասելով «մոլդովական սցենարին» Իմ և Նիկոլ Փաշինյանի ամուսնությունն ավարտվել է, ես լքում եմ կառավարական առանձնատունը. Աննա Հակոբյան

Սպասելով «մոլդովական սցենարին»

Իշխանությունը բաց տեքստով ասում է. «Թույլ չեմ տալու՝ այլ ուժեր ԱԺ-ում մեծամասնություն կազմեն»։

Քաղաքական-հանրային ակտիվը լուրջ դեմքով արձագանքում է. «Կրկնելու են մոլդովական սցենարը»։

Բա հետո՞։

Իշխանությունն այլ ուժերին մեծամասնություն թույլ չտալու օրինական մեկ տարբերակ ունի. եթե ինքը օրինական ճանապարհով հավաքի մեծամասնություն։ Ակնհայտ է, որ չի կարողանալու։ Տապալել է նաև պրոքսի ուժեր աճեցնելու-անցկացնելու և նրանց հետ դաշինք կազմելու տարբերակը։ Մնաց մյուս «գործիքակազմը»՝ բռնել, գործ հարուցել, չգրանցել, սպառնալ ու այլ նման բաներ։

Իշխանությունը շատ լավ գիտի, որ ստվերային որևէ պայմանավորվածություն սառույցի վրա գրված բան է։ Ամեն ինչ որոշելու է երկրի մթնոլորտը. եթե մթնոլորտը փոխված լինի, որևէ պայմանավորվածություն չի գործելու։ Հենց դրա համար էլ իշխանությունն առանձնապես ջանք չի թափում որևէ մեկի հետ նախնական որևէ բան պայմանավորվելու համար։

Հակաիշխանական ճամբարում պիտի սկսեն ավելի լրջորեն մոտենալ հնարավոր զարգացումներին։ Կրկնել, թե մոլդովական սցենար է լինելու և շարունակել հանդարտ քարոզարշավը, մի քիչ լուրջ չէ։

Նախ պետք է սկսել խորությամբ հասկանալ, թե վերջը ի՞նչ է այդ մոլդովական սցենարը, հասկանալ դրա էությունն ու տեխնոլոգիական լուծումները։ Պետք է գիտակցել, որ իշխանությունները հանուն իրենց վերարտադրության գնալու են հնարավոր բոլոր անսպասելի քայլերին և կոշտ սցենարներին։ Պետք է հաշվարկել կոնտր-քայլերն ու հակազդեցության սցենարները։ Իսկ դրանք կան։

Կա՞ արդյոք հաշվարկ-վերլուծություն, թե ի´նչ առանձնահատկություններ ունի հայկական «մոլդովական սցենարը»։ Ի՞նչ տարբերակներ կան, ամեն տարբերակն ի՞նչ ռիսկեր է պարունակում (այդ թվում՝ իշխանության համար), և այլն։ Վստահ չեմ։

Ավելին, այսօրվա ներընդդիմադիր խաղի կանոններն ու բարքերը տեսնելով, չի բացառվում, որ որոշ ուժեր լուռ ողջունեն այս կամ այն ընդդիմադիր ուժի հանղեպ անօրինականությունները։ Նայած՝ ով ինչ խնդիր է դնում։

Եթե կա պատրանք, թե Հայաստանում մոլդովական սցենարի դեպքում Մոսկվայից կլինի ինչ-որ աջակցություն կամ ռեակցիա, ապա արժի հիշել նույն Մոլդովայի օրինակը. Մոսկվան շատ հանգիստ ընդունեց իրողությունը, և ոչինչ չկատարվեց։ Նույն կերպ կատեգորիկ սխալ է պնդել, թե այս իշխանությունը ի´նչ այլանդակություն էլ անի, Արևմուտքը աչք է փակելու։ Դա այդպես չէ, և կա աշխատանքի հսկայական ծավալ, որը պետք է անել այս ուղղությամբ։ Մնացածը սովորական ինքնաարդարացում է՝ սեփական չարածի պատճառով։

Ասել, թե պլան B չկա, նշանակում է ասել՝ արեք ինչ ուզում եք։ Ասել՝ ա՜յ, եթե էսինչ ուժը չմասնակցեր ընտրություններին, ավելի լավ կլիներ, նեղ-մերկանտիլ մտածողություն է։ Ասել, թե չպետք է ձայն փոշիացնել, բայց համախմբման համար ոչ մի քայլ չանել, անհասկանալի է։

Կոպիտ սխալ է՝ ընտրական պրոցեսին նայել միայն ֆավորիտների աչքերով կամ շահերով։ Կան զգալի թվով գործիչներ՝ քաղաքական-հանրային, զգալի թվով անհատներ՝ ազդեցիկ, ազնիվ, միավորներ, որոնք չունեն ինքնուրույն շեմ հաղթահարելու ռեսուրս կամ դժվարանում են գտնել իրենց ակտիվ մասնակցության ձևը, բայց որոնք կարող են ազդել հանրային կարծիքի վրա։ Եթե ընդդիմադիր ֆավորիտները պրոցեսին նայեն իրենց թվացյալ ֆավորիտ դիրքերից, ապա շատ արագ դառնալու են կապույտ սկուտեղի վրա մատուցված թիրախ իշխանության համար։ Ընդդիմադիր դաշտը պիտի պատրաստ լինել բոլորին ներգրավել պայքարում՝ հնարավոր «մոլդովական սցենարի» զարգացման դեպքում։ Բոլորին՝ ֆավորիտ, չֆավորիտ, մասնակցող-չմասնակցող, բոլոր ակտիվ շրջանակներին, օր օրի ակտիվացող հասարակությանը պետք է պատրաստել իշխանության որևէ անօրինական սցենարի դեմ պայքարելու։ Մեծ հաշվով, իշխանության անօրինականությունների դեմն առնելու մեկ տարբերակ կա՝ հանրային մթնոլորտի փոփոխություն և տեխնոլոգիապես գրագետ աշխատանք։

Խնդիրը շատ ավելի կարևոր է, քան սեփական նեղ հաշվարկները՝ հանուն ակնկալվող մանդատների քանակի։ Սրանք երկու տարբեր խնդիրներ են՝ հանրային համախմբման բոլորովին տարբեր պոտենցիալներով։

Համբերությունը լուրջ գործերում, իհարկե, վճռորոշ գործոն է։ Բայց դա այլ համբերության մասին է՝ իմաստավորված։ Լրիվ այլ բան է, երբ համբերատար կերպով սպասում ես, որ քո հանդեպ պիտի, ասենք, «մոլդովական սցենար» կիրառվի։ Կան իրավիճակներ, երբ գրագետ անհամբերությունն ավելի արժեքավոր է։ Սա ենթադրում է՝ հաշվարկել սցենարներ, ունենալ պահեստային տարբերակներ, կանխարգելիչ քայլերով խափանել ակնհայտ սցենարները, լինել ավելի ճկուն, լինել ավելի ազնիվ և այլն։

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>