Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
10
Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Դատական նիստ՝ քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դեմ շինծու «գործով» Պատերազմ Արցախում
Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել Հ2, TV 5, «Ազատության» անդրադարձերը քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանույանի «գործով» երեկվա դատավարությանը

Կոռուպցիայի մեջ մեղադրվող տնօրենի հետ նախարարն ու մարզպետը ԿՏ են բացել. հովանավորչությո՞ւն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սևանի բժշկական կենտրոնի կասեցված լիազորություններով տնօրեն Արամ Նիկողոսյանը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և իր ընկեր՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ փետրվարի 16-ին մասնակցել է հիվանդանոցի ԿՏ-ի կաբինետի բացման արարողությանը, այն դեպքում, երբ Նիկողոսյանի լիազորությունները փետրվարի 6-ի դրությամբ արդեն հենց նույն նախարարի հրամանով դադարեցված են՝ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի պահանջով։

ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են, որ «Արամ Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել իրեն վստահված խոշոր չափերով գույքի հափշտակության և խմբի կազմում փաստաթղթեր կեղծելու հատկանիշներով։ Նրա պաշտոնավարումը կասեցված է փետրվարի 6-ից՝ Կոմիտեի պահանջով»։ Ըստ որոշ տեղեկությունների՝ տնօրենը նաև աշխատանքի է ընդունել իր հարազատին, ով աշխատանքի չի հաճախել, սակայն ստացել է աշխատավարձ։

Հավելենք, որ խմբագրության տրամադրության տակ է հայտնվել նաև Նիկողոսյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթը (տես փաստաթուղթը)։

Սակայն ստեղծված իրավիճակում առավել ուշագրավ է մեկ այլ հանգամանք։ Մինչ իրավապահ գործընթացները դեռ ընթացքի մեջ են, և տնօրենի լիազորությունները կասեցված են, նույն Նիկողոսյանը մասնակցել է Սևանի բժշկական կենտրոնում նոր համակարգչային շերտագրման (ԿՏ) կաբինետի բացման պաշտոնական արարողությանը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, փոխնախարարներ Լևոն Հակոբյանը և Արմեն Գասպարյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ոլորտի պատասխանատուներ և հյուրեր։ Ավելին՝ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ բացման խոսքով հանդես է եկել հենց Արամ Նիկողոսյանը՝ ներկայացնելով ծրագրի կարևորությունն ու դրա ազդեցությունը բժշկական ծառայությունների որակի վրա։

Ո՞վ է պատասխանատու վերահսկողության համար

Ստացվում է հակասական և անօրինական գործունեություն։ Մի կողմից՝ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող և պաշտոնավարումը կասեցված ղեկավարը մասնակցում է իրավապահ նախարարի այցին և պետական բարձր մակարդակի միջոցառմանը՝ ներկայանալով որպես գործող տնօրեն։

Հատկանշական է նաև, որ Արամ Նիկողոսյանը համարվում է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մտերիմ ընկերներից մեկը։ Սա լրացուցիչ հարցեր է առաջացնում՝ ինչու է մարզային իշխանությունը թույլ տվել կասեցված լիազորություններով տնօրենին մասնակցել պաշտոնական միջոցառմանը։ Ասել, որ տեղյակ չեն եղել, նշանակում է ոչինչ չասել։ Ստացվում է՝ մարզպետի ընկեր լինելը արդեն բավարար է՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Արթուր Նահապետյանի հրահանգները չկատարելու համար։

Ամեն դեպքում, ArmLur.am-ը մեկնաբանության համար դիմել է և մարզպետ Սարգսյանին, և Հակակոռուպցիոն կոմիտեին՝ պարզելու, թե ինչպես է կասեցված լիազորություններով տնօրենը ներկայանում իբրև տնօրեն և բացում իրականացնում, սակայն դեռևս պատասխան չունենք»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>