Խորհուրդ եմ տալիս՝ հետևե՛լ սեփական խորհրդին և չփորձել սպառնալիքի լեզվով խոսել Տեր Օշինի հետ․ Փաստաբանը՝ Ռուբինյանին
Փաստաբան Արմինե Ֆանյանը գրում է․
«Ռուբեն Ռուբինյան, խորհուրդ եմ տալիս հետևել սեփական խորհրդին և չփորձել սպառնալիքի լեզվով խոսել Տեր Օշինի հետ: Նախ, նրան ճանաչողները գիտեն, որ նա վախեցողներից չէ:
Բացի այդ, դա Տեր Օշինի գնահատականն է առ ձեզ (եթե իհարկե նա նման բան ասել է), ինչը լիովին տեղավորվում է խոսքի ազատության սահմանադրական իրավունքի շրջանակներում: Եթե առարկություններ ունեք, փաստարկված ներկայացրեք, տեսնենք ո՛ր արածի համար պետք է հակառակ կարծիք ունենան մարդիկ ձեր մասին»:

