Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կարծես թե ընկերացել են․ Թրամփ
Խաղաղության խորհրդի առաջին նիստի բացմանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կարծես թե ընկերացել են։
«Կարծում եմ՝ նրանք ընկերացել են։ 30 տարի միմյանց դեմ պայքարելուց հետո իմ գրասենյակում նրանք դանդաղ մոտեցան միմյանց, ապա գրկախառնվեցին և խաղաղության պայմանագիր ստորագրեցին», - ասել է ԱՄՆ նախագահը:
Ինչպես հաղորդում է Panorama.am-ը, նա շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին, որից հետո նրանք միմյանց ձեռք սեղմեցին։
--
Նկատենք, որ մեկնումեկը պիտի Թրամփին հուշեր, որ Ալիևն ու Փաշինյանը ոչ միայն «կարծես ընկերացել» են, այլև բոլորովին վերջերս հանդիսավոր պայմաններում «եղբայրացել» են՝ ստանալով Զայեդ «մարդկային եղբայրության» մրցանակ: Ու մրցանակային գումարն էլ պայմանավորվել են «ախպերավարի» կիսել:
Ի դեպ, Փաշինյանի ու Ալիևի դեպքում «կաղում» է ռազմատենչ «խաղաղասեր» Թրամփի նաև այն արտահայտությունը, թե՝ Փաշինյանն ու Ալիևը «30 տարի միմյանց դեմ պայքարել են»: Չի եղել նման բան. Փաշինյանը 30 տարվա մեջ հիմնականում ոչ թե պայքարել է Ալիևի դեմ, այլ տիրաժավորել է ալիևյան քարոզչության թեզերը:

