Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
11
Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Դատական նիստ՝ քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դեմ շինծու «գործով» Պատերազմ Արցախում
Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել Հ2, TV 5, «Ազատության» անդրադարձերը քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանույանի «գործով» երեկվա դատավարությանը

Ինչո՞ւ Հայաստանը չմասնակցեց Մյունխեն-2026-ի կոնֆերանսին, և Փաշինյանի ո՞ր խաբեությունը բացահայտեց Ալիևը

Ինչպես հայտնի է, Մյունխենի անվտանգության համաժողովը  միջազգային համաժողով է, որն անցկացվում է Մյունխենում,  1963 թվականից։ Համաժողովում քաղաքական գործիչները, զինվորականները, բիզնեսի ներկայացուցիչները, ոչ կառավարական կազմակերպությունները և անվտանգության փորձագետները քննարկում են դիվանագիտական ​​և արարողակարգային պահանջներից դուրս արդի անվտանգության հարցեր։

Սովորաբար, այս համաժողովում են քննարկվում աշխարհին հուզող խնդիրները:

Այս տեսանկյունից աշխարհի երկրների ներկայացուցիչները փորձում են մասնակցություն ունենալ, որպեսզի ներկայացնեն իրենց երկրների տեսակետները աշխարհի առջև:

Ֆորումի առաջին 30 տարիների ընթացքում մասնակիցների թվում էին հիմնականում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների  ռազմական և քաղաքական ղեկավարները, քաղաքագետները, լրատվամիջոցների ներկայացուցիչները:

1990-ական թվականներից ի վեր համաժողովին մասնակցել են նաև Ռուսաստանի, հետխորհրդային երկրների, Չինաստանի, Հնդկաստանի և Ճապոնիայի ներկայացուցիչները:

Համաժողովների այս պատմությունից, հատկապես հիշվեց 2007-ինը, որտեղ մասնակցում էր նաև Ռուսաստանի նախագահ Պուտնիը և իր ճառը մեծ ցնցում առաջացրեց այն ժամանակվա եվրոպական վերնախավերի շրջանում, քանի որ առաջին անգամ Մոսկվան վիճարկեց ԱՄՆ-ի բացառիկ դերը. աշխարհում խնդիրները լուծել՝ շրջանցելով միջազգային իրավունքը:

Հիշեցնենք, որ դրանից առաջ եղել էին, թե՛ Սերբիայի ռմբակոծումները, թե՛ Իրաք ներխուժումը:

Իսկ այս տարվա Մյունխենի անվտանգության համաժողովը գրավեց աննախադեպ թվով մասնակիցների։ Հանդիպումը տեղի  ունեցավ  Եվրոպայի և Միացյալ Նահանգների միջև վստահության ամենախորը ճգնաժամի ժամանակաշրջանում։

2026 թվականին համաժողովն անցկացվեց  «Ոչնչացման գործընթացում» կարգախոսով։ Այս կարգախոսը ընտրվել էր  միտումնավոր. այն արտացոլում էր  այն գիտակցությունը, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված կանոնների և հաստատությունների վրա հիմնված հին աշխարհակարգը, միտումնավոր կամ՝ ոչ միտումնավոր, ոչնչացվում է։

Բոլորը հիշում են, թե ինչ ելույթով հանդես եկավ անցյալ տարվա կոնֆերանսին, ԱՄՆ-ի փոխնախագահ՝Վենսը, որը սուր քննադատության ենթարկեց արևմտյան վերնախավերին:

Այս տարի, հաշվի առնելով եվրոպացիների  բացասական արձագանքը Վենսի այն ժամանակվա ելույթի նկատմամբ, ԱՄՆ-ի պատվիրակությունը ղեկավարում էր պետքարտուղար Ռուբիոն:

Սակայն վերջինիս ելույթն էլ մեծ ոգևորություն չառաջացրեց եվրոպացիների մոտ:

Թերևս հետաքրքիր էին նաև Ադրբեջանի ներկայացուցիչների հայտարարությունները և նրանց անդամների ակտիվ  մասնակցությունը  պանելային քննարկումների ընթացքում:

                                Ինչո՞ւ Հայաստանից չկար պատվիրակություն

Զարմանալիորեն, Հայաստանից այս անգամ որևէ ներկայացուցիչ չէր մասնակցում քննարկումներին:

Ընդ որում, Նիկոլ Փաշինյանն, ով սիրում է գրեթե բոլոր հարթակներում ցույց տալ իր ակտիվությունը, այս անգամ մերժեց գնալ Մյունխեն:

Ավելին, Գերմանիայում չէր նույնիսկ Հայաստանի ԱԳ նախարարը:

Մի՞թե Փաշինյանին չէր հետաքրքրում կրկին երևալ արևմտյան լսարանի առջև և պատմել, թե ինչ հիանալի գործընթաց է տանում Ալիևի հետ:

Մինչդեռ իրականում, Փաշինյանը չէր գնացել Մյունխեն գիտակցված պատճառով:

Բանն այն է, որ այս համաժողովներում դետալային քննարկումներ են անցկացվում այս կամ այն խնդրի շուրջ:

Եվ ահա, հայ հանրության համար գրեթե սենսացրոն էին Ալիևի այն խոսքերը, թե Ադրբեջանը չի պատրաստվում կյանքի կոչել Հայաստանի հետ Փաշինյանի կողմից սիրված և գովաբանված «Խաղաղության խաչմերուկի»  նախագիծը:

Ավելին, այն հարցին, թե ինչպես է նա վերաբերվում այդ նախագծին, Ալիևը նշեց, թե նման քննարկման առարկա գոյություն չունի:

Նա նաև հեգնանքով արտահայտվեց Փաշինյանի այս նախագծի վերաբերյալ, բառացի հայտարարելով, թե քանի դեռ Թրամփը նախագահ է, կլինի TRIPP-ը, երբ Բայդենը գա, թող վերակենդանացնի   Փաշինյանի սիրած « Խաղաղության  խաչմերուկը»։

Այսինքն, Մյունխենում, Ալիևը բացեց փակագծերն այն բանի մասին, որ Թրամփի նախագիծը վերաբերվում է հիմնականում ԱՄՆ-ին և Ադրբեջանին:

Իսկ Հայաստանի համար այլ պրեֆերենցիաներ գոյություն չունեն:

Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչ է իրականում բանակցում Փաշինյանը և ինչ է ներկայացնում նա երկրի ներսում:

Հասկանալի է, որ հրապարակային դետալային քննարկումներն այն մասին, թե Փաշինյանն ինչ է բանակցում, իրեն շահավետ չէ:

Քանզի դրանից բացահայտվում է, թե ինչ խայտառակ բանակցող է Փաշինյանը:

Իսկ  եթե չկա դետալային որևէ քննարկում, այլ պիտի միայն լինեն արարողակարգային հանդիպումներ, ապա այստեղ Փաշինյանը միշտ ուզում է ուշադրության կենտրոնում լինել, որպեսզի դա կարողանա հրամցնել Հայաստանի հանրությանը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>