Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյանը Վարդաշեն ՔԿՀ-ից ուղերձ է հղել Ընտրությունները խուժանավարի կեղծեցին. Արման Աբովյան Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում
27
Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի անդրադարձը՝ բանտից Երեք հոգի այրվել են վթարված ավտոմեքենայի մեջ. ՆԳՆ-ն մանրամասներ է հաղորդում Հանրային շարժումները կարող են ստեղծվել մեկ ամսվա ընթացքում, եթե բանաձևը ճիշտ դրվի. Ստեփան Դանիելյան Գագիկ Ծառուկյանի 12 ժամյա տևողության հարցաքննությունն ավարտվեց Հայաստանը կարող է կորցնել պանրի արտահանումից ստացված եկամտի 80 տոկոսը, եթե կորցնի ռուսական շուկան. «Ռիա Նովոստի» «Ոնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ». Դավիթ Ղազինյանն ազատ արձակվեց Ձեռնաշղթաներով տանելու են ԱԺ-ից․ վերջնաժամկետ պետք է դրվի (տեսանյութ) Մենք ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում. Արման Աբովյան Քաղաքական բանտարկյալ Գագիկ Ծառուկյանը կրկին հարցաքննվում է Կալանքի երկարաձգում՝ Նիկոլ Փ․–ի պատվերով․ ստի․․․, թե․․․ Պատերազմ Արցախում
Ավինյանի գրոհը Փաշինյանի ընտրազանգվածի վրա. փողոցային առևտրականներից 6 տոննա ապրանք է առգրավվել Ավինյանի գլխավորած Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ընկերության օրինական շահերին վնաս պատճառելու համար Իրանը և ԱՄՆ-ը շարունակում են բանակցություններ վարել միջնորդների միջոցով. Բաղայի Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ԱՄՆ զինծառայողների թիվը հասել է 624-ի Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի անդրադարձը՝ բանտից Երեք հոգի այրվել են վթարված ավտոմեքենայի մեջ. ՆԳՆ-ն մանրամասներ է հաղորդում Իրանական նավի վրա հարձակումը անպատասխան չի մնա․ Աբբաս Արաղչի Ուկրաինայի ԶՈւ-ն Կասպից ծովում հարվածել է իրանական տանկերին,կան զոհեր և վիրավորներ Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյանը Վարդաշեն ՔԿՀ-ից ուղերձ է հղել Հանրային շարժումները կարող են ստեղծվել մեկ ամսվա ընթացքում, եթե բանաձևը ճիշտ դրվի. Ստեփան Դանիելյան Ընտրությունները խուժանավարի կեղծեցին. Արման Աբովյան Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում «Գործ ունենք այս դեպքում ընտրովի արդարադատության հետ. սխալ են արել, որ քրեական հետապնդում են սկսել». Արայիկ Պապիկյան Կապիտալ ծախսերը «սառեցրել» են Աննորմալություն է ու ազգային ամոթ, որ այսօր երկրի ինտելեկտուալ և առաջադիմական ռեսուրսը կուտակվել ու խտացել է բանտերում Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է ձերբակալվել Գագիկ Ծառուկյանի 12 ժամյա տևողության հարցաքննությունն ավարտվեց 17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հոր ատրճանակից կրակոցներ է արձակել Լույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում Հայաստանը կարող է կորցնել պանրի արտահանումից ստացված եկամտի 80 տոկոսը, եթե կորցնի ռուսական շուկան. «Ռիա Նովոստի» Նիկոլը շուտով մեզ կտա իրեն հեռացնելու տրիգերը, Ալենին կամ մյուսին փոխելով հարց չի լուծվում. Լևոն Զուրաբյան Չնայած քաղաքական ռեպրեսիաներին, «մայր Հայաստանի» ավագանիները հետամուտ են երևանցիների խնդիրներին, քաղաքացիների ահազանգերին Հրաժարվելու եմ պատգամավորի աշխատավարձից, իսկ խմբակցությունը հրաժարվելու է պարգևավճարներից․ Նարեկ Կարապետյան «Ոնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ». Դավիթ Ղազինյանն ազատ արձակվեց Արման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿ Այսօր գլխավոր խնդիրը իշխանափոխության իրականացումն է. Տիգրան Աբրահամյան Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան Գագիկ Ծառուկյանն արժանի չէր նման գնահատականի. Ներսիկ Իսպիրյան

Ըստ ամերիկյան Newsweek-ի՝ Փաշինյանը Հայաստանը դարձնում է Արևմուտքի «մանրադրամն»՝ ընդեմ Ռուսաստանի, ինչն օգուտ է Ադրբեջանին և Թուրքիային

Եվրոպան բացահայտորեն հաստատել է իր մտադրությունը՝ ազդելու Հայաստանի ընտրությունների վրա, գրում է ամերիկյան  Newsweek  պարբերականը։ Հոդվածում նշվում է, որ ԵՄ-ն հուսահատորեն փորձում է Կովկասը վերածել Արևմուտքի և Արևելքի միջև բախման ասպարեզի՝ մոռանալով, որ այս տարածաշրջանը կարող է շատ ավելի օգտակար կամուրջ լինել, քան մարտադաշտ։

Երևանը, 2022 թվականից ի վեր, սկսել է վերանայել իր արտաքին քաղաքականությունը՝ հեռանալով Ռուսաստանի հետ պատմականորեն սերտ կապերից, առաջ մղելով (հաճախ անհավասար պայմաններով) հարաբերությունների կարգավորման բանակցությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ և վերագնահատելով հաստատված պատմական և մշակութային պատմությունները։

Առաջիկա՝ 2026-ի հունիսի 7-ի  քվեարկությունը, ըստ էության, կլինի հանրաքվե կառավարության վիճահարույց կուրսի և նրա նոր «խաղաղության դարաշրջանի» տեսլականի վերաբերյալ։ Այս լարված ներքին միջավայրում բազմաթիվ արտաքին ուժեր փորձում են ազդել ընտրությունների արդյունքի և Հայաստանի ռազմավարական ապագայի վրա։ «Ով մեզ հետ չէ, մեր դեմ է» կոշտ տրամաբանության փոխարեն այս պետությունները պետք է հասկանան, որ Հայաստանը կարող է դառնալ շատ ավելի օգտակար կամուրջ, քան մարտադաշտ, նշում է ամերիկյան այս պարբերականը։

Ինչպես դեկտեմբերին հայտարարել էր ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը, Հայաստանը Բրյուսելից խնդրել է «օգնություն՝ չարամիտ ազդեցության դեմ պայքարում, նման այն բանին, ինչ մենք տրամադրել ենք Մոլդովային»։ Այս «ազդեցությունը» վերաբերում է Ռուսաստանի սպասվող միջամտությանը։ Մոլդովական սցենարը որպես մոդել մեջբերելով՝ Կալասը բացահայտորեն հաստատել է ԵՄ-ի մտադրությունը՝ ազդելու Հայաստանի ընտրությունների վրա՝ իշխող կուսակցության օգտին։

Անցյալ տարվա սեպտեմբերին, երկրի կարևորագույն խորհրդարանական ընտրությունների ժամանակ, Մոլդովայի իշխող «Գործողության և համերաշխության կուսակցությունը» (ԳՀԿ) կարողացավ պահպանել իր մեծամասնությունը: Քվեարկության նախօրեին նախագահ Մայա Սանդուն զգուշացրեց, որ ԳՀԿ-ի պարտությունը հավասարազոր կլինի Ռուսաստանի հաղթանակի:

Քանի որ Մոլդովան եվրոպական ինտեգրման առաջատար երկիր է, Բրյուսելը չափազանց հետաքրքրված էր ընտրությունների արդյունքով և զգալի ջանքեր գործադրեց՝ հրապարակավ ցուցադրելու իր վճռականությունն ու աջակցությունը Սանդուին։ Դրան նպաստեցին նախկինում հայտարարված 2 միլիարդ դոլարի ֆինանսական օգնությունը (որը  տրամադրվել էր  2024 թվականին), ինչպես նաև՝ սահմանադրության մեջ եվրոպական ձգտումները ամրագրելու վերաբերյալ առաջիկա հանրաքվեի արդյունքը։

Սակայն, Բրյուսելի այս աջակցությունը, որը պաշտոնապես ուղղված էր, իբր,  ժողովրդավարության պաշտպանությանը և ռուսական միջամտությանը հակազդելուն, գործնականում հանգեցրեց նրան, որ Քիշնևը որակազրկեց երկու կուսակցությունների ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ։ Դրանց «ռուսամետ» պիտակավորումը թույլ տվեց ԵՄ-ին անվտանգ կերպով անտեսել այս ակնհայտորեն ոչ ժողովրդավարական քայլը դաժան մրցակցային ընտրարշավի նախօրեին, նշում է Newsweek-ը ։

Նույնիսկ ընդհանուր դրական տոնին, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը իր հետընտրական եզրակացություններում նշել էր, որ Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացրել է «որոշումներ, որոնք երբեմն համընկնում էին իշխող ուժի քաղաքական գծի հետ», ինչը «կասկածի տակ է դրել դրա անաչառությունն ու անկախությունը», նշում է պարբերականը։

Հայաստանի ընտրություններում իշխող կուսակցությանը աջակցելով՝ Բրյուսելը հնարավորություն է ստանում ամրապնդելու հասարակության մեջ եվրոպամետ տրամադրությունները, խրախուսելու Երևանի հետագա հեռացումը Մոսկվայից և ամրապնդելու ԵՄ ռազմավարական դիրքը տարածաշրջանում: (Սա հատկապես կարևոր է Վրաստանում ԵՄ ազդեցության թուլացման ֆոնին), նշում է պարբերականը:

Սակայն ԵՄ-ն պետք է գիտակցի, որ նման միակողմանի աջակցությունը սպառնում է վարկաբեկել դաշինքի արդեն իսկ փխրուն ուժը, որը հիմնված է նորմերի և արժեքների վրա՝ արագ փոփոխվող միջազգային համակարգում։

Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում մնում է զգալի, և Մոսկվան անկասկած հետաքրքրված է ազդել առաջիկա ընտրությունների վրա։ Վերջին 35 տարիների ընթացքում Հայաստանը մնացել է Ռուսաստանի հիմնական տարածաշրջանային դաշնակիցը։ Մոսկվան պահպանում է փոքր, բայց խորհրդանշական կարևորության ռազմական բազա Թուրքիայի հետ սահմանի մոտ, և տնտեսական կապերը տարածվում են ռազմավարական ոլորտների լայն շրջանակի վրա։

Սակայն, ըստ պարբերականի, 2022-ից հետո Փաշինյանի վարչակազմը արագորեն փորձում է փոխել երկրի արտաքին քաղաքական ուղվածությունը, և Մոսկվան տագնապով հետևում է ամերիկյան, թուրքական ու եվրոպական ազդեցության աճին, մասնավորապես՝ «Թրամփի ուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) նախագծի համատեքստում: Ուկրաինայի վրա կենտրոնանալով՝ Ռուսաստանը կորցրել է Հարավային Կովկասում որոշակի ազդեցություն, ինչը նրան ստիպում է ակտիվացնել ջանքերը՝ վերականգնելու իր ազդեցությունը հայկական քաղաքականության մեջ:

Ավելին, ըստ ամերիկյան պարբերականի, վերջին հաղորդագրությունները վկայում են Կրեմլի «մեղմ ուժի նկատմամբ նոր մոտեցումների»  մասին, որի համաձայն՝ Հայաստանը  պիտի դառնա առաջնահերթություն 2026 թվականին։

Ռուսաստանի միջամտության վերաբերյալ Երևանի կողմից ավելի ու ավելի հաճախակի հրապարակային մեղադրանքների ֆոնին, գլխավոր հարցը կլինի այն, թե ինչպես է այս հռետորաբանությունը զարգանալու, և արդյոք Հայաստանի կառավարությունը կշարունակի կիրառել ընդդիմության վրա ճնշման «մոլդովական» մոդելը, նշում է պարբերականը։

Փաշինյանի հաղթանակի մեջ շահագրգրված են նաև Թուրքիան և Ադրբեջանը

Ըստ ամերիկյան այս պարբերականի՝ Ադրբեջանն ու Թուրքիան նույնպես հետաքրքրված են Նիկոլ Փաշինյանի կուսակցության իշխանության պահպանմամբ։ Փաշինյանը հայ առաջնորդների շրջանում Բաքվի հետ երկխոսության համար ամենաբացն է 1990-ականների վերջից ի վեր, երբ Երևանի բանակցային դիրքն ավելի ուժեղ էր։ Առաջընթացը ցույց տալու փորձով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս հույս հայտնեց, որ Անկարան 2026 թվականին «որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկի» հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Իր հերթին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թույլատրել է Վրաստանի և Հայաստանի տարածքով ապրանքների մեծ մասամբ խորհրդանշական տարանցումը։

Իր հերթին, Փաշինյանին փորձում է իր աջակցությունն ցույց տալ Վաշինգտոնը:

Լրացուցիչ խթան է TRIPP նախագիծը, որը լայն դիմադրություն է առաջացրել Հայաստանի բազմազան ընդդիմության շրջանում: Միացյալ Նահանգների համար TRIPP-ը ավելին է, քան պարզապես նախաձեռնություն՝ Հայաստանի և հարևանների միջև լարվածությունը կարգավորելու համար: Հաջողության դեպքում այն ​​կարող է Վաշինգտոնին տեղ բացել մրցակցության համար Եվրասիայի սրտում՝ ռազմավարական կարևորության հարցերում:

Եվ չնայած հունիսյան ընտրությունների որոշումը պատկանում է հայ ժողովրդին, շատ արտաքին ուժեր ձգտում են ազդել արդյունքի վրա իրենց օգտին: Այս դինամիկան սպառնում է Հայաստանը (և ամբողջ Հարավային Կովկասը) վերածել բախման ասպարեզի, այլ ոչ թե՝ կապող կամրջի, ինչպես այն պետք է լինի, իր վերլուծության վերջում խոստովանում է պարբերականը:

Մեր կողմից ավելացնենք, որ ամերիկյան այս հեղինակավոր պարբերականի դիտարկումը այնքան ակնհայտ է, որ նույնիսկ իմաստ չկա ավելորդ մեկնաբանության, քանի որ Անդրկովկասյան այս տարածաշրջանը դարձնել բախման կենտրոն, կնշանակի վերադառնալ անցյալ դարի սկիզբ, երբ այդ բախումների արդյունքում տասնյակ հազարավոր մարդիկ զոհվեցին, իսկ Հայաստանը, հարյուր տարի առաջվա նույն ջրբաժանի արդյունքում, հայտնվեց Թուրքիայի հետ պատերազմի մեջ և պարտության հետևանքով կորցրեց այն ժամանակվա իր տարածքի կեսը և հրաշքով փրկվեց նոր ցեղասպանությունից:

Փաշինյանի կառավարության գործնեության այսօրվա ուղին կրկնում է այն նույնը, ինչ եղավ 100 տարի առաջ, շատ կանխատեսելի հեռանկարով:

Իսկ թե ինչու է հայ ժողովուրդն ամեն 100 տարին մեկ հայտնվում նման իրավիճակում, սա արդեն այլ խոսակցության թեմա է:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>