Սա՞ է այն 3.6 միլիարդ դրամը, որ ծախսվել է «ասֆալտի» վրա
Պուշկին-Կողբացիից մինչև Պուշկին-Բյուզանդ 15-ից ավելի փոս հաշվեցի։ Եվ խոսքը պարզապես մանր թերությունների մասին չէ․ կան այնպիսի փոսեր, որոնցով թույլատրելի արագությամբ անցնելիս մեքենան կարող է լրջորեն վնասվել։
Սա՞ է ձեր «աննախադեպ» աշխատանքը։
Սա՞ է այն 3.6 միլիարդ դրամը, որ ծախսվել է «ասֆալտի» վրա։
Նման «որակյալ» աշխատանքի դեպքում վստահ կարող եմ ասել՝ միակ ընտրությունները, որում կարող է հաղթել ՔՊ-ական, դա իրենց հենց ներկուսակցական ընտրություններն են, որոնցով վերջին օրերին բոլորիս զահլան տանում են։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

