Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստ. ուղիղ Յուրաքանչյուր քաղաքացի 3000 դոլար է վճարելու․ Բենիամին Մաթևոսյան Արհեստական բանականությամբ են աշխատելու Սյունիքի ճանապարհին, ոչ մի հայ ծառայող ադրբեջանցիները չեն տեսնելու
12
Կաթողիկոսի հեռացման հարկադրանքը «սպառնալիք է աշխարհի բոլոր հայերի համար». Աֆեյանի և մյուսների հայտարարությունը «Սա փոթորիկ էր մեկ բաժակ ջրում». Ռոբերտ Քոչարյանը՝ 9 մլրդ դոլարի շուրջ աղմուկի մասին Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը փոխվեց տնային կալանքի Ըստ ամերիկյան American Thinker պարբերականի՝ ԱՄՆ-ն Հայաստանը փորձում է դարձնել իր հակաչինական հենարանն Անդրկովկասում Արևմտյան ԶԼՄ-ները չեն թաքցնում, որ Վենսի այցի նպատակը Հայաստանի ԱԷԿ-ը փակելուն էր միտված, իսկ Փաշինյանի գլխավոր խնդիրը ընտրություններն են եղել Արևմտյան ԶԼՄ-ները չեն թաքցնում, որ Վենսի այցի նպատակը Հայաստանի ԱԷԿ-ը փակելուն էր միտված, իսկ Փաշինյանի գլխավոր խնդիրը ընտրություններն են եղել Վաղարշապատի ձերբակալությունների «քավորը» Արգիշտի Մեխակյանն է Ձնամաքրման ձախողված աշխատանքների հետևանքները (տեսանյութ) Երեկ Բաքվում Վենսը Ալիևի հետ ստորագրեց Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին խարտիա. ի՞նչ է դա նշանակում «Համոն» փողը չի տվել․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
«Մարտի 1-ի» գործով մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և ՊՊԾ գնդի նախկին հրամանատար Ռոբերտ Մելքոնյանին Վաշինգտոնի կողմից ՀՀ-ին առաջարկվող փոքր հզորության ատոմակայանները գոյություն չունեն նույնիսկ ԱՄՆ տարածքում. Զախարովա Քննչական մարմինն ու դատախազությունը Սամվել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալու հնարավորություն չեն տվել. Արամ Վարդևանյան Կաթողիկոսի հեռացման հարկադրանքը «սպառնալիք է աշխարհի բոլոր հայերի համար». Աֆեյանի և մյուսների հայտարարությունը «Սա փոթորիկ էր մեկ բաժակ ջրում». Ռոբերտ Քոչարյանը՝ 9 մլրդ դոլարի շուրջ աղմուկի մասին Վատ լուրեր կան հայ էնտուզիաստների համար՝ ԱՄՆ-ը Երևանը չի դարձնի իր արտոնյալ գործընկերը՝ Բաքվի հետ հարաբերությունների հաշվին. Մարկեդոնով Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստ. ուղիղ ՔՊ-ն դեմ է, որ Վաղարշապատում մանկապարտեզները լինեն անվճար (տեսանյութ) Երևանը կրկին լճերի մեջ է (տեսանյութ) 1 մլրդ 148 մլն դրամի վատնման արդյունքն Էջմիածնում (տեսանյութ) Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը փոխվեց տնային կալանքի «Ուժեղ Հայաստան»-ի վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է Ըստ ամերիկյան American Thinker պարբերականի՝ ԱՄՆ-ն Հայաստանը փորձում է դարձնել իր հակաչինական հենարանն Անդրկովկասում Պետական ստանդարտից դուրս ՀՀ օրհներգի տարբերակներ միացնելը կարգելվի. որոշում Վագիֆ Խաչատրյանը հիվանդանոց է տեղափոխվել․ նրան նորից կվիրահատեն Արևմտյան ԶԼՄ-ները չեն թաքցնում, որ Վենսի այցի նպատակը Հայաստանի ԱԷԿ-ը փակելուն էր միտված, իսկ Փաշինյանի գլխավոր խնդիրը ընտրություններն են եղել Արևմտյան ԶԼՄ-ները չեն թաքցնում, որ Վենսի այցի նպատակը Հայաստանի ԱԷԿ-ը փակելուն էր միտված, իսկ Փաշինյանի գլխավոր խնդիրը ընտրություններն են եղել Դատարանը մերժել է ՀԱԵ-ի փաստաբանական թիմի միջնորդությունը Արման Սարոյանի վերաբերյա Վարկային «ռումբ»՝ 20 միլիարդ դոլարի պորտֆելով. Հայաստանի բնակչությունը խեղդվում է պարտքերի մեջ Վաղարշապատի ձերբակալությունների «քավորը» Արգիշտի Մեխակյանն է Հակոբ Մովսեսը կշարունակի ծառայել ՔՊ-ին «Իմպորտնի դիջեյներ» դեռ էլի կգան ու կգնան, կարևորն ընտրողի որոշումն է. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացի 3000 դոլար է վճարելու․ Բենիամին Մաթևոսյան Հակաեկեղեցական «բարենորոգման»... հակառակ կողմը. «Փաստ» 2021-ից հետո կոռուպցիան մեր երկրում շատացել է. թվեր. «Ժողովուրդ» Փոսալցման աշխատանքների իրական պատկերը (տեսանյութ) Ձնամաքրման ձախողված աշխատանքների հետևանքները (տեսանյութ) Նիկոլի համար թուրքական վիլայեթ դառնալու հեռանկարը աշխարհի կենտրոնին հավասար տեղ է Աներձագ Հրաչի գործերը «դզվել» են (տեսանյութ) Արհեստական բանականությամբ են աշխատելու Սյունիքի ճանապարհին, ոչ մի հայ ծառայող ադրբեջանցիները չեն տեսնելու

Պետական ստանդարտից դուրս ՀՀ օրհներգի տարբերակներ միացնելը կարգելվի. որոշում

Պետական ստանդարտից դուրս ՀՀ օրհներգի տարբերակներ միացնելը կարգելվի. որոշում Ամփոփելով նախորդիվ ՀՀ օրհներգի մասով կատարված աշխատանքները՝ Կառավարության նիստին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց օրհներգի կատարման կարգը, որով սահմանվում է, թե երբ, որտեղ և ինչ տարբերակով պետք է հնչի այն և ինչ ստանդարտի կիրառմամբ:

«Օրհներգի կատարման կարգը պարտադիր է դարձնում պետական միջոցառումների ժամանակ օրհներգի կենդանի կատարումը: Սա նշանակում է, որ ցանկացած միջոցառում, որ պլանավորվում է պետական կառույցների կողմից, առավել ևս երբ խոսում են արարողակարգային միջոցառումների մասին, ապա պետք է նախապես պլանավորել և ապահովել օրհներգի կենդանի կատարման հնարավորությունը, որը կարող է լինել նվագախմբային, նվագախմբային և երգչախմբային կամ երգչախմբային տարբերակներով:

Կարգավորվում են նաև բոլոր այն դեպքերը, երբ օրհներգը կարող է հնչել ոչ պետական կազմակերպությունների և այլ անձանց կողմից կատարվող միջոցառումների սկզբում: Այստեղ կենդանի կատարումը, բնականաբար, նույնպես դիտարկվում է, բայց ձայնագրությունների պարագայում պարտադիր է կիրառել պաշտոնական այն ձայնագրությունը, որը հասանելի է»,- ասաց նա: Նախարարն ուշադրություն հրավիրեց նաև ուսումնական հաստատություններում օրհներգի կատարման կարգի վրա, քանի որ օրենքում արդեն իսկ սահմանվում է, որ մանկապարտեզներում, դպրոցներում և քոլեջներում ուսումնական շաբաթվա սկզբին օրհներգ պետք է հնչի: «Օրհներգի կատարման կարգով հստակեցվում է, որ օրհներգը պետք է կատարվի հաստատության սաների կենդանի ձայնակցությամբ, այսինքն՝ մենք պարտադիր ենք դարձնում, որպեսզի օրհներգի կատարումը ներառի նաև բոլոր անձանց, ովքեր ներգրավված են»,- ասաց նա՝ հավելելով, որ օրհներգի տարբերակները հրապարակված են Կառավարության կայքում, «Հայաստան» բաժնում հասանելի են ձայնագրության 6 տարբերակները: Ինչ վերաբերում է ունկնդիրներին, ապա նրանք պետք է օրհներգի կատարման ժամանակ լինեն հոտնկայս՝ աջ ձեռքը կրծքին դրած: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ բոլոր միջոցառումներին, որտեղ պետք է հնչի ՀՀ օրհներգը, այն պետք է հնչի կենդանի կատարմամբ:

«Մի շարք գերատեսչություններ ունեն նվագախմբեր, երգչախմբեր, նրանք, ովքեր չունեն նվագախմբեր կամ երգչախմբեր, թող հրավիրեն նվագախմբեր և երգչախմբեր, որպեսզի դա կատարեն»,- ասաց նա: Փաշինյանը պարզաբանեց՝ ինչ վերաբերում է այլ կառույցներին, այս դեպքում ստանդարտ է սահմանվում, որ պետք է միացվի այն ձայնագրությունը, որը պետական ստանդարտով սահմանված է, տեղադրված է պաշտոնական կայքում: Դրանից դուրս օրհներգի տարբերակներ միացնելն արգելվում է:

Այս համատեքստում Փաշինյանը հիշեց նաև 7 տարի առաջ տեղի ունեցած՝ պետական դրոշի հետ կապված դեպքը՝ հավելելով, որ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում ևս փոփոխություններ են կատարվել պետական դրոշի հետ կապված վարվեցողության կանոնները խախտելու համար: «Երբ հնչում է օրհներգը, դա առանձնահատուկ իրադարձություն է: Էական չէ, թե որտեղ է հնչում, ինչ առիթով է հնչում»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ պետք է խնդրել նաև Հանրային հեռուստաընկերությանը՝ փոխել ՀՀ օրհներգի «հնամաշ» հոլովակը: Ժաննա Անդրեասյանը նշեց, որ հոլովակի մասով սցենարային առաջարկը կա, և առաջիկայում այն կկիրառվի:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>