«Միջանցք» կա, փոխադարձություն չկա. ի՞նչ է շահում Հայաստանը Այցելություն բանտարկված հայ արքեպիսկոպոսին ՔՊ-ական իշխանության տարիներին խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կրճատվել է 100 հազարով
12
Երեկ Բաքվում Վենսը Ալիևի հետ ստորագրեց Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին խարտիա. ի՞նչ է դա նշանակում «Համոն» փողը չի տվել․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Բռնաճնշումներ են Վաղարշապատի ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր անձանց նկատմամբ, 5 ձերբակալված կա․ Սևակ Խաչատրյան ԱՄՆ-ն և Ադրբեջանը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր Փաշինյանը Հայաստանը տանում է Արցախի ճանապարհով․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ի՞նչ է բացահայտում Վենսն իր այցով Հայաստան ու Ադրբեջան․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Միքայել սրբազանին կրկին վիրահատել են Ի՞նչ նպատակ է հետապնդում Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան Ինչո՞ւ և ո՞վ ջրի երես դուրս բերեց Էպշտեյնի գործը, և ի՞նչ հետևանքների դա կարող է հանգեցնել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Պատերազմ Արցախում
Ձերբակալվել է Մասիսի համայնքապետի եղբայրը Սա շողուլից ընկած պետության արտաքին քաղաքականություն է, որտեղ իրական անկախության եւ ինքնիշխանության մասին խոսք լինել չի կարող Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռոբերտ Ամստերդամին Արթիկի գեղարվեստի դպրոցը կոչվեց Հրանտ Թադևոսյանի անունով։ Պարզ է նաև, որ դատաիրավական համակարգը դարձրել եք ստի ու կեղծիքի արտադրամաս Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել Երեկ Բաքվում Վենսը Ալիևի հետ ստորագրեց Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին խարտիա. ի՞նչ է դա նշանակում «Lenta.ru»-ն անդրադարձել է Պետդումայի արձագանքին Փաշինյանի հայտարարության վերաբերյալ Խուզարկություններ և ձերբակալություններ Վաղարշապատում Դատարանը հետ է վերադարձրել Մայր աթոռի դեմ նախկին քահանաներ Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի հայցադիմումները «Միջանցք» կա, փոխադարձություն չկա. ի՞նչ է շահում Հայաստանը Դատարանը հետ է վերադարձրել Մայր աթոռի դեմ նախկին քահանաներ Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի հայցադիմումները «Համոն» փողը չի տվել․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) ՔԿ-ն հայտնել է, թե ինչու է ձերբակալել Էջմիածնի ընդդիմադիր «Հաղթանակ» դաշինքի անդամներին Որպես անհետ կորած որոնվող Լիաննա Արաբյանը հայտանբերվել է Խորապես հիասթափեցնող է, որ փոխնախագահը ջնջել է մի գրառում, որով ճանաչվում էր Ցեղասպանության ճշմարտությունը․ Փելոսին անդրադարձել է Վենսի՝ Ծիծեռնակաբերդ այցի մասին գրառումը հեռացնելուն Նպատակն ատոմակայանը փակելն է. միլիարդներով հեքիաթ-ուրվական են վաճառում մեզ. Սյունիքը կվերածվի քաղցկեղածին աղբանոցի. Լևոն Զուրաբյան Ինչքան փող է ծախսում Աննա Հակոբյանն իր զարդերի վրա (տեսանյութ) Այցելություն բանտարկված հայ արքեպիսկոպոսին Բռնաճնշումներ են Վաղարշապատի ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր անձանց նկատմամբ, 5 ձերբակալված կա․ Սևակ Խաչատրյան ՔՊ-ական իշխանության տարիներին խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կրճատվել է 100 հազարով Չբացակայելու արգելքի տակ գտնվող հոգևորականները Եպիսկոպոսաց ժողովին կմասնակցեն հեռավար 27 տարին լրացած քաղաքացիները կկարողանան վճարել ու չդատվել չծառայելու համար Հայկ Սարգսյանը կլքի՞ ՔՊ–ն. Փորձում էր շանտաժ անել Նա մնացել է 2018 թվականում, իսկ մարդիկ հիմա ուժեղ ձեռք են փնտրում. «Հրապարակ» Սուրբ Պատարագ և շնորհաբաշխություն Սուրբ Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով Տրանսպորտը թանկացավ, պայմանները վատացան (տեսանյութ) Ինչո՞ւ չի լուծվում Վարդաշենի բնակիչների խնդիրը․ Աննա Ավետիսյան (տեսանյութ) Նոր Խարբերդի բնակիչներն ահազանգում են (տեսանյութ) Փոսերն առաջանում են ոչ թե աղից, այլ չնորոգելուց․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ)

«Միջանցք» կա, փոխադարձություն չկա. ի՞նչ է շահում Հայաստանը

PostՎենսյան իրականությունը մի քանի նոր հարցադրումներ է բերում ներքին օրակարգ և սրբագրումներ մտցնում նախընտրական ծրագրերում.

1. «Արևմտամետ հասարակությունը» հիմա գնում է դեպի Եվրոպա՞, թե՞ ԱՄՆ։ Ո՞ւ ր է նրանց առաջնորդում Նիկոլը։ Գործող աշխարհում դրանք լրիվ տարբեր բաներ են։ Այս երկուսը գրեթե սառը պատերազմի մեջ են՝ տարբեր կարճաժամկետ և ստրատեգիական նպատակներով։ Մենք ո՞ւր ենք գնում։ Եվ եթե հակաիշխանական համակարգերը ճիշտ և համառորեն դնեն հարցադրումը, ապա հասարակությունը կհասկանա, որ մեզ այս իշխանությունը առաջնորդում է միայն մեկ տեղ՝ Թուրքիայի ծայրագավառ։

2. Երբ ԱՄՆ-ում դեմոկրատները գան իշխանության, ի՞նչ է լինելու «Թրամփի ուղու» հետ։ Ամենայն հավանականությամբ՝ ամերիկացիները կարճ ժամանակում հետ են քաշվելու՝ իրենց բաժնեմասերը վաճառելով միակ գնորդին՝ թուրքերին-ադրբեջանցիներին։

3. Ակնհայտ է, որ պետական համակարգին և քպ-ական ակտիվին հանձնարարված է ամեն տեղ արտասանել 9 մլրդ-ի «ներդրման» մասին։ Բայց այս սուտը նույնիսկ 24 ժամվա կյանք չունեցավ։ Հիմա Արծրուն Հովհաննիսյանն էլ չկա, որ մեղքը վրան բարդեք, թե «մինչև նոյեմբերի 8 մեզ խաբել է, գիտեինք թե հաղթում ենք...»։ Ինքնուրույն մտածելը վատ բան չէ։

4. Ծիծեռնակաբերդ այցելության գրառումը ջնջել և Բաքվում հայտարարել, թե «Ադրբեջանում տիրում է տոլերանտ մթնոլորտ, որտեղ տարբեր կրոնների ներկայացուցիչները հանգիստ ապրում են որպես մեկ ընտանիք՝ խաղաղության և բարեկամության մեջ»... Մարդն անասունից տարբերվում է նաև արժանապատվության գաղափարով։ Քանդվող Արցախի ու հայկական եկեղեցիների պայմաններում լսել նման բան ու ծափահարել Վենսին՝ վիրավորական է։

5. Պարզվեց, որ ոչ մի փոխադարձություն չկա։ Ոչ մի։ Թուրք և ադրբեջանցի վարորդները հանգիստ շարժվելու են մեր այդ ճանապարհով։ Եվ չի լինելու մեկ հայ վարորդ, որը Ադրբեջանի տարածքով մեքենան կվարի դեպի Ռուսաստան։ Նորից հիշեցնեմ. այս պրոցեսում «Արծրուն» չկա, չասեք՝ չէինք հասկանում, մեզ խաբեցին։

6. Վենսը գնաց իր հեռու Ամերիկան։ Կողմերից ամեն մեկը ստացավ իրենը։ Մենք ի՞նչ ստացանք։

Ի՞նչ է շահել Հայաստանը, երբ անվերապահորեն կատարել է Ադրբեջանի ամենակոշտ պայմանը՝ անխոչընդոտ միջանցք Ադրբեջանի երկու հատվածների միջև։ Դիմացը ի՞նչ է ստացել Հայաստանը։ Երևանից Կապան չես կարողանում նորմալ գնալ։

Նույն միջանցքի պայմանը կար 2020-ին՝ հայկական Արցախը պահելու դիմաց, և այս նույն իշխանություններն իրենց պատռելով գոռում էին՝ «Միջանցք չի´ լինելու»։ Հիմա միջանցքը տալիս են, Արցախը չկա, մեզ ասում են՝ ուրախացե´ք ու ծափահարե´ք։ Ու կոտրված, Արցախ կորցրած ժողովրդի մի հատված ծափահարում է՝ առանց հասկանալու կատարվածը։ Եվ առանց հասկանալու կատարվելիքը։

Մի իշխանություն, որը տապալել է ներքին բոլոր ոլորտները, փորձում է խաբել արտաքին հեքիաթներով։ Իսկ հեքիաթը շատ տխուր է, Վենսի այցը վկա։ Սյունիքը դառնում է «ադրբեջանական ճանապարհի» և հանքերի ռեգիոն, որն անխնա օգտագործելու են։ Չկարողանալ ամերիկյան միջնորդությունից իրական օգուտ քաղել, սա իհարկե առանձին «տաղանդ» է պահանջում։

Այնուհանդերձ, նույնիսկ այսօրվա վիճակում հնարավոր է բանակցել և ավելի դրականորեն կառավարել հետագա ընթացքը, քանի դեռ պայմանավորվածությունները հում են։ Հաջորդ իշխանությունները պետք է, այս պահից սկսած, իրենց նախընտրական ծրագրում ունենան այս խնդրի լուծումները։

Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>