Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան
19
Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Պատերազմ Արցախում
Սա խոշտանգում է թե՛ Արեգնազի, թե՛ նրա դստեր համար. Նաիրա Զոհրաբյանը՝ ակցիայի ժամանակ Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված

Նպատակն ատոմակայանը փակելն է. միլիարդներով հեքիաթ-ուրվական են վաճառում մեզ. Սյունիքը կվերածվի քաղցկեղածին աղբանոցի. Լևոն Զուրաբյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան այցի արդյունքները պետք է քննարկել ընդհանուր տարածաշրջանային այցի արդյունքներով, Բաքու այցից հետո: Իհարկե, լավ է, որ առաջին անգամ ԱՄՆ փոխնախագահ է Հայաստան գալիս, բայց վերլուծելու համար՝ ինչ ենք ստանալու մենք դրանից, եկե՛ք տեսնենք՝ ինչ են ստորագրել, իսկ ստորագրել են խաղաղ միջուկային համաձայնագիր, թեպետ, ինչպես սովորաբար, այդ տեքստը դեռ չի հրապարակվել: Հանրային կարծիքի հետ խաղ է կատարվում: Իշխանություններից պահանջում ենք հրապարակել այդ համաձայնագրերի տեքստը:
  • Մասնագետներն ասում են՝ մոդուլյար ատոմակայանների արտադրած էներգիան նույն, նույնիսկ ավելի թանկ գին է ունենալու, ինչ մեր ռեակտորների արտադրածը, եթե ոչ՝ ավելի թանկ, բայց սա դեռ ամենը չէ: Բանն այն է, որ Ամերիկան դեռ չունի մոդուլային ատոմակայաններ: Նույնիսկ ամերիկյան հեղինակավոր CNN-ն է այդ մասին ծավալուն հոդված ներկայացրել՝ փաստերով և մասնագիտական կարծիքներով հիմնավորված:

«Փորձագետները նախազգուշացնում են, որ SMR-ների ընդհանուր արժեքը կարող է ավելի ցածր լինել, քան սովորական կայաններինը, բայց դրանք դեռևս շատ թանկ են, ինչը նշանակում է, որ դրանց արտադրած էլեկտրաէներգիայի գինը շատ ավելի բարձր կլինի, քան քամու, արևի կամ գազի էներգիան: Դրանց գործարկումը նաև երկար ժամանակ է պահանջում: Ամբողջ աշխարհում գործում է ընդամենը երեք SMR, և դրանցից ոչ մեկը ԱՄՆ-ում չէ: Մեկը գտնվում է ռուսական լողացող կայանի վրա՝ Սիբիրի ափերին, իսկ մյուս երկուսը՝ Չինաստանում: Այն, թե արդյո՞ք SMR-ների շուրջ ստեղծված աղմուկը հիմնավորված է, պարզ կդառնա միայն դրանք կառուցելուց հետո, և մրցավազքն արդեն սկսված է»,- ասված է CNN-ի հոդվածում:

Այն մասնավոր ընկերությունները, որոնք պլանավորում են արտադրել մոդուլային ռեակտորներ, բոլորի պլանները կապված են 30-ական թվականների հետ: Այսինքն՝ առաջին մոդուլային ռեակտորը, որը հաջողելու դեպքում կսկսի աշխատել, կլինի 2031թ., ինչը կասկածի տակ են դնում մասնագետները:

Մեր էներգետիկայի համար ամենակարևոր հարցը հետևյալն է. մեր ատոմակայանի անվտանգային բոլոր ժամկետները սպառված են: Կան շատ կոնկրետ նախագծեր և փորձված տեխնոլոգիաներ, և Ռուսաստանը, Չինաստանը և Հարավային Կորեան Հայաստանին առաջարկում են նորմալ ատոմակայաններ: Եթե ռուսական առաջարկը կյանքի կոչվեր, ու նոր ատոմակայանը սարքվեր, մենք կունենայինք հուսալի ատոմակայան, որը կարտադրի 1.2 ԳԲ էներգիա:

  • 1993թ. շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ: Կալիֆոռնիայի էներգետիկայի դեպարտամենտը զեկույց հրապարակեց, ըստ որի՝ Հայաստանի նավթի ու գազի պաշարները 2 անգամ ավելին էին, քան Ադրբեջանինը: Դա բոմբ էր: Բայց դա ինֆորմացիոն մանիպուլյացիա էր, որովհետև այդ ժամանակ մեր կառավարությունը մտածում էր ատոմակայանը բացելու մասին, այդ ուղղությամբ աշխատանքներ էին տարվում և ինֆորմացիոն այդ մանիպուլյացիաներն արվում էին հասարակական կարծիքի վրա ազդելու համար, որպեսզի ատոմակայանի բացում չլինի: Դա Թուրքիայի և Արևմուտքի դիրքորոշումն էր, որ ատոմակայան Հայաստանը չպետք է ունենաԱյսօր էլ դա Թուրքիայի, Ադրբեջանի հստակ պահանջն է, որպեսզի Հայաստանի ատոմակայանը փակվի:
  • Վենսի հետ ստորագրած համաձայնագիրը հեքիաթ է. մեզ հորդորում են հրաժարվել մեր ատոմակայանից, թույլ չեն տալիս նոր ատոմակայան կառուցել, բայց փոխարենն առաջարկում են մոդուլային ինչ-որ ատոմակայաններ, որոնք երբեք չեն էլ լինելու: 
  • Ես այս ամեն ինչի տակ տեսնում եմ հեքիաթի վաճառք Հայաստանին: Ստացվում է՝ մենք փակելու ենք նորմալ ատոմակայանը, փոխարենը՝ գայթակղվելու ենք հեքիաթային փոքր մոդուլային ռեակտորներով, որը երբեք չի իրագործվելու և որն ԱՄՆ-ում նույնիսկ չկա, ձախողված փորձեր ունեն միայն: Նպատակն այն է, որ թույլ չտան՝ Հայաստանում նոր ատոմակայան կառուցվի: Ամերիկյան SMR-ները (small modular reactor) ուրվական են. դրանք գոյություն չունեն, և հայտնի չէ՝ դրանք երբևէ գոյություն կունենա՞ն, ու արդյո՞ք տնտեսապես շահավետ կլինեն:
  • Ես դեմ չեմ ԱՄՆ-ի հետ տեխնոլոգիական համագործակցությանը, բայց դա չպետք է կախված լինի աշխարհաքաղաքական ճնշումներից: Միջուկային տեխնոլոգիաների ոլորտում մենք ԱՄՆ-ի հետ համագործակցելու ոչ մի շահ չունենք: Սա փակուղի է: Կան այլ ոլորտներ, որոնցում կարելի էր ԱՄՆ-ի հետ համագործակցել, մասնավորապես, արևային էներգիայի մարտկոցային կուտակիչների ոլորտում, որում Ամերիկան մի քանի մղոն առաջ է բոլորից:
  • Ջեյ Դի Վենսը խոսում է 5 միլիարդ դոլարի մասին, որով Հայաստանն ԱՄՆ-ից միջուկային տեխնոլոգիաներ պիտի գնի, որոնք դեռ արտադրված էլ չեն: Սիրուն, փայլող բան են առաջարկել: Այս անգրագետ վարչակազմի գործելաոճը սա է: Իրենք չունեն ռազմավարություն, թաքցնում են ինֆորմացիան, մանիպուլյացիաներով կառավարում են հանրային կարծիքը:

 Ընթեցողին հիշեցնենք, որ սխալ թարգմանության արդյունքում Ջեյ Դի Վենսի խոսքը լրիվ աղավաղվել էր և կեղծիք էր տարածվում: Թարգմանիչը, որին, ըստ «Արմենպրեսի», տրամադրել էր ամերիկյան կողմը, Ջեյ ԴԻ Վենսի խոսքը ներկայացրել էր խեղաթյուրված՝ նշելով Հայաստանում իբրև թե ամերիկյան 9 միլիարդ դոլարի ներդրումների մասին՝«Սկզբնական 5 միլիարդ դոլարի ներդրումների մասին ենք խոսում, հետագայում ևս 4 միլիարդ, սա փոխշահավետ վիճակ է և Հայաստանի, և իմ երկրի էներգետիկ անվտանգության համար»։  

Այնինչ, իրականում ՋեյԴի Վենսն ասել էր․ «Մենք նաև շատ հպարտ ենք հայտարարել, որ մեր երկրներն ավարտել են քաղաքացիական միջուկային համագործակցության 1-2-3 համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Երբ այն ամբողջությամբ հաստատվի, դա կհարթի ճանապարհն ամերիկյան և հայկական ընկերությունների համար՝ կնքելու քաղաքացիական միջուկային նախագծերի վերաբերյալ համաձայնագրեր։ Դա նշանակում է մինչև 5 միլիարդ դոլար սկզբնական ամերիկյան արտահանում, գումարած լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի և սպասարկման պայմանագրերի միջոցով»։ Այսինքն՝ ըստ էության, ԱՄՆ-ի համար է ստեղծվում 9 միլիարդ դոլարանոց հնարավորություն, ոչ թե Հայաստանի:

Խոսում են Սյունիքի հանքարդյունաբերության մասին: Հիմա ամենակարևոր խնդիրը հազվագյուտ մետաղներն են՝ լիթիումը, ուրանը… Հիմա եկեք հասկանանք՝ մենք ուզում ենք Հայաստանն աղբանո՞ց դարձնել, Սյունիքն էլ՝ քաղցկեղածին շրջան, ուր գալու են ու մեր առողջության հաշվին փող աշխատե՞ն: Մենք դառնում ենք միներալ կցաբազա ուրիշների համար: Մենք Արևմուտքի հետ համագործակցության՝ մեզ համար ձեռնտու հարթություններ պետք է գտնենք, և դրանք կան, ուղղակի այս իշխանությունն ի վիճակի չէ դա անել: Ո՞րն է լավ՝ հանք տալ հանքարդյունաբերությա՞նը, թե՞ էկոտուրիզմին
:

  • Փաշինյանը պատրաստ է Սյունիքը վերածել միջանցքի, աղբանոցի, որի հարստությունները շահագործվելու են:
  • Հունվարի 14-ին ստորագրված TRIPP-ի փաստաթղթում 15 անգամ խոսվում է Հայաստանի ինքնիշխանության մասին, բայց այն, ինչ մեզ առաջարկվում է, ինքնիշխանության մասին չէ, այլ դրա ոչնչացման: Մեր ինքնիշխանությունը մեզ բավականացնելո՞ւ է, որ այդ տարածքում մենք կառուցենք Հայաստանն Իրանին կապող երկաթուղի: Սա շատ կարևոր հարց է: Ես սրա շուրջ բանակցել եմ իրենց հետ 2019թ., Մհեր Գրիգորյանը, էկոնոմիկայի նախարարը մեծ խանդավառությամբ են ընդունել այդ նախագիծը, բայց Փաշինյանն անձամբ է կասեցրել այն:
  • Չպետք է մեղադրենք Ամերիկային. նա անում է իր երկրի շահերից բխող քայլեր, իսկ Թրամփի համար Ամերիկան առաջին տեղում պետք է լինի: Փաշինյանի համար Հայաստանը ոչ առաջին տեղում է, ոչ նույնիսկ հինգերորդ. Այդ շարքում Հայաստանից առաջ կան Թուրքիան, Ադրբեջանը, ԱՄՆ-ը:
  • Ես կասկածի տակ չէի դնի ամերիկյան հետախուզական դրոնների անհրաժեշտությունը: Իմ կասկածը ՍՈՒ-30 կործանիչներն են, որոնք, հետո պարզվեց, Փաշինյանը գնել էր ոչ թե Рособорона-ից, այլ շուստրիություն են արել ու ձեռք բերել գործարանից՝ առանց սպասարկող ատրիբուտների՝ հրթիռների և այլ սարքավորումների: Եվ դրանք ոչ մի բանի պիտանի չէին, անպետք մետաղ դարձան և պատերազմի ընթացքում ոչ մի բանի պետք չեղան: 100 միլիոն ծախսվել էր ջարդոն առնելու համար՝ պարզ ոչ կոմպետենտության պատճառով: Հիմա ես երաշխիք չունեմ, որ նույն բանը դրոնների հետ չեն արել: Մենք ունենք ամենաապաշնորհ վարչակազմը Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում:

    Հիշեցնենք. Նիկոլ Փաշինյանը և Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ներկայիս ՊՆ նախարար, այն ժամանակ՝ Տարածքային կառավարման նախարար  Սուրեն Պապիկյանը,  Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը միասին 2019թ. դեկտեմբերին մասնակցում էին Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչների ցուցադրական թռիչքներին, լուսանկարվում…

    «Այսօր շատ կարևոր օր է մեզ համար, որովհետև ժամանում են մեր այս տարվա գլխավոր ձեռքբերումը համարվող «ՍՈՒ-30ՍՄ» մակնիշի գերժամանակակից բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, որոնց ձեռքբերման մտադրության մասին դեռ նախորդ տարի էին հայտնել: Այսինքն՝ ժամանում է ինքնաթիռների առաջին խմբաքանակը, և այս ձեռքբերումը շրջադարձային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության անվտանգության, մեր ժողովրդի ապահովման գործում»,- այդ օրը նշել էր Փաշինյանը:

    Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց մի լուսանկար, որում նա գտնվում էր ռուսական Су-30СМ կործանիչի օդաչուի խցիկում: 

    Հետագայում պարզվեց՝ ոչ մի բանի պիտանի չէին. ինքնաթիռները ձեռք էին բերվել առանց անհրաժեշտ հրթիռների և «աքսեսուարների», ինչի պատճառով դրանք ծառայում են միայն ուսումնական վարժանքների համար, այլ ոչ թե մարտական խնդիրների լուծմանը։ Փաշինյանի իշխանությունը, քննադատելով նախկինների գնումները, անընդհատ կատարում է չհաշվարկված, թանկարժեք և մարտական տեսանկյունից ոչ արդյունավետ գնումներ (այդ թվում՝ Հնդկաստանից և Ֆրանսիայից)՝ առաջնորդվելով ոչ թե ռազմական կարիքներով, այլ քաղաքական «փիառով»։

    Այսօր արդեն նա «փիառվում է» ամերիկյան հետախուզական դրոններով՝ լուսանկարվելով բերված դրոնի հետ:

    Իսրայելական մամուլը չի էլ թաքցնում, որ Սյունիքով միջանցքն իրենց համար է կառուցվում՝ Իրանին մեկուսացնելու և իսրայելական ռազմական ուժի հասանելիությունը դեպի Իրան ապահովելու նպատակով: TRIPP-ը շահեկան է նաև Ամերիկայի համար, Թուրքիայի, Ադրբեջանի, խնդրահարույց է Չինաստանի համար, Հնդկաստանի, Ռուսաստանի շահերի համար: Մենք զուտ աշխարհաքաղաքական իմաստով ունենք դեռ չհաստատված միակողմանի խաղաղության մոդել: TRIPP-ն ական է դառնում: BRICS-ի երկրները հենց այնպես չեն հանձնելու տարածաշրջանը: Նիկոլ Փաշինյանը պրոքսի պատերազմի թատերաբեմ է դարձնում Հայաստանը: Դրա համար մենք ասում ենք՝ կենսականորեն անհրաժեշտ է Հայաստանն Իրանին կապող երկաթուղու կառուցումը: Այս կերպ մենք կազատագրվենք Ադրբեջանից միակողմանի կախվածությունից:

    • Նորմալ իշխանության պարագայում Հայաստանի հետ ոչ ոք չի կարող համագործակցել էքսկլյուզիվության հիմքով: Երբ դու համագործակցում ես այդ սկզբունքով, էքսկլյուզիվ կերպով հայտնվում ես որևէ երկրի գրպանում: Երբ դու քո տարածքն էքսկլյուզիվության սկզբունքով տալիս ես մի երկրի, ստանում ես ընտրական աջակցություն, ինչպես Փաշինյանը: Հայաստանի փրկությունն այնպիսի կառավարության՝ իշխանության գալու մեջ է, որը չի սպասարկում որևէ մեկի էքսկլյուզիվության իրավունքը:
    • Մեր ժողովրդին համբերատար պետք է բացատրենք, որ Նիկոլ Փաշինյանն իր իշխանության աջակցությունը ստանում է մեր ու մեր երկրի շահերի հաշվին: Մենք պետք է մեր ժողովրդին բացատրենք «Հայաստանը՝ նախևառաջ» կոնցեպտը, որովհետև դրա մեջ է մեր ազգային շահերի սպասարկումը: Եթե հայկական օրակարգը հաղթի օտարածին օրակարգերին, մենք կհաջողենք: 
    • Մենք բացառելու ենք Անկախության հռչակագրի հանումը Սահմանադրությունից. դա Ալիևի պահանջն է: Եթե լինենք իշխանություն, կիսանախագահական կառավարման համակարգը վերականգնելու ենք, անցկացնելու ենք նախագահի ընտրություններ: Ի տարբերություն մեզ՝ Նիկոլը Սահմանադրություն փոխելու տակ հասկանում է բացառապես Անկախության հռչակագրի դուրսբերումը, որ կատարվի Ալիևի պահանջը: Ինքը շահագրգռված չէ կառավարման մոդելը փոխել. ինքն ունի սուպերվարչապետական համակարգ, որով ուզում է հավերժացնել իր իշխանությունը:

    Մանրամասները՝ տեսանյութում։



Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>