Ալեն Սիմոնյանի արկածները Ռուսաստանում (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ իրենք փորձել և փորձում են ամեն ինչ անել, որպեսզի կարգավորեն իրավիճակը տարածաշրջանում, և իր կարծիքով՝ իրենց մոտ դա վատ չի ստացվում։ Բայց թե իրականում ինչպես է հաջողվել կարգավորել իրավիճակը, բոլորս գիտենք։ Այս մասին ասել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը։
«Փաստորեն, Արցախի դավաճանական հանձնումը, 120 հազար հայերի էթնիկ զտումը, Հայաստանի տարածքների օկուպացիան, սահմանազատման անվան տակ Տավուշում միակողմանի զիջումները, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հանձնման համաձայնությունն Ալեն Սիմոնյանը համարում է դրական արդյունք:
Այս խոսքերից հետո մնում էր, որ Ալեն Սիմոնյանը Նիկոլ Փաշինյանի անճոռնի սրտիկներից ցույց տար ադրբեջանցիներին և թուրքերին։ Չմոռանար նաև քծնողաբար շնորհակալություն հայտնել»,-նշել է Արեգնազ Մանուկյանը:

