Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
10
Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Դատական նիստ՝ քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դեմ շինծու «գործով» Պատերազմ Արցախում
Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել Հ2, TV 5, «Ազատության» անդրադարձերը քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանույանի «գործով» երեկվա դատավարությանը

Դատարանի ցանկացած որոշում, որը փորձում է տնօրինել Եկեղեցու գույքն ու միջոցները, ուղղակի սպառնալիք է Եկեղեցու սեփականության իրավունքին

Փետրվարի 6-ին կայանալու է Մասյացոտնի թեմի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ դատական նիստը։ Այս առնչությամբ Մայր Աթոռը լրատվամիջոցների և հանրության ուշադրությունը հրավիրել է պետական և դատական մարմինների կողմից իրականացվող բացահայտ հակասահմանադրական գործողություններին՝ նշելով, որ պետական մարմինների հակաօրինական ու հակասահմանադրական միջամտությունը Հայ Եկեղեցու, մասնավորաբար Մասյացոտնի թեմի ներքին կյանքին սպառնալիք է Եկեղեցու ինքնիշխանությանը.

  • Աշխարհիկ անձի անօրինական հավակնությունները

Նախկին Գևորգ եպիսկոպոսը (Արման Սարոյանը) կարգալույծ է հռչակված և հանդիսանում է աշխարհիկ անձ։ Համաձայն Հայ Եկեղեցու կանոնների և նվիրապետական կարգի՝ որևէ աշխարհիկ անձ չի կարող ստանձնել թեմի առաջնորդի լիազորություններ։ Պետական մարմինները, ի դեմս դատարանների և Հարկադիր կատարման ծառայության, շրջանցելով Սահմանադրությունը և միջազգային իրավական փաստաթղթերով ստանձնած պարտավորությունները, փաստացի փորձում են աշխարհիկ անձին «նշանակել» թեմի առաջնորդ՝ չունենալով նրա հոգևորականի կոչումը վերականգնելու որևէ իրավասություն կամ իրավական հնարավորություն։ Սա միջամտություն է Եկեղեցու ներքին ինքնավարությանը, ինչը ոտնահարում է Սահմանադրությամբ, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված Եկեղեցի-Պետություն հարաբերությունների սկզբունքները։

  • Դատական և վարչական կամայականություններ

Դատարանը, գերազանցելով իր լիազորությունները, կայացրել է որոշում, որով Հարկադիր ծառայությունը բանկերին պարտադրել է Մայր Աթոռին պատկանող և Մասյացոտնի թեմի համար նախատեսված ֆինանսական միջոցների տնօրինումը հանձնել Եկեղեցու նվիրապետությունից դուրս գտնվող աշխարհիկ անձի։ Այս ապօրինի գործողության հետևանքով խաթարվել է թեմի բնականոն գործունեությունը, խախտվել են թեմի առաջնորդական տեղապահի, քահանայից դասի և հավատավոր ժողովրդի խղճի ազատության և հավատքն անարգել իրացնելու իրավունքները։ Նույն տրամաբանությամբ պետական մարմինները վաղը կարող են ոչ միայն փաստացի, այլև արդեն իրավական ու դատական ակտերով պահանջել, որ քահանաները լքեն իրենց ծառայության վայրերը՝ հանուն մի աշխարհիկ անձի կամայականությունների։

  • Ճնշումներ հոգևորականների և նրանց ընտանիքների նկատմամբ

Ակնհայտ է, որ այս ամենն իրականացվում է երկրի բարձրագույն իշխանության անմիջական հովանավորությամբ։ Դատարանի անօրինական որոշումից ոգևորված՝ տարածքային կառավարման և ՏԻՄ ներկայացուցիչները (Արարատի մարզպետը, Արտաշատի և Վեդու համայնքապետերը) տևական ժամանակ է, ինչ ակնհայտ գերազանցելով իրենց լիազորությունները, ծառայում են կարգալույծ անձի շահերին՝ հոգեբանական և վարչական ճնշումներ գործադրելով քահանաների նկատմամբ։

Դատարանի միջանկյալ որոշման միակ նպատակն էր հենց  համայնքապետերի, ուժայինների միջոցով վախի մթնոլորտ ստեղծել և հոգևորականներին հավաքագրել այսպես կոչված «բարենորոգության» շարժմանը։

  • Սպառնալիք Եկեղեցու սեփականությանը

Մասյացոտնի թեմը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր տարածքն է։ Թեմի առաջնորդը նշանակվում է բացառապես Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից, իսկ ֆինանսական միջոցները, գույքը պատկանում են Սուրբ Էջմիածնին։ Ուստի, դատարանի ցանկացած որոշում, որը փորձում է տնօրինել Եկեղեցու գույքն ու միջոցները՝ շրջանցելով եկեղեցական իշխանությանը, ուղղակի սպառնալիք է Եկեղեցու սեփականության իրավունքին, ինչի արդյունքում Եկեղեցին զրկվում է հավատացյալներին հավուր պատշաճի հոգևոր սպասարկում մատուցելու հնարավորությունից։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>