Ի՞նչ ձևաչափով է Ծառուկյանը մասնակցելու ընտրություններին
Երեկ Երևանի հյուրանոցներից մեկում կայացել է Գագիկ Ծառուկյանի հանդիպումը մի քանի հարյուր երիտասարդների հետ՝ տարբեր բուհերից, Երևանից, մարզերից։
Tert.am-ի աղբյուրներն ասում են, որ երիտասարդները բավականին բաց ու անկեղծ հարցեր են ուղղել, Ծառուկյանն ինքը սկզբում հորդորել է տալ բոլոր հուզող հարցերը, ու հարցերի հեղեղ է սկսվել։ Մասնավորապես, եղել է հարց այն խոսակցությունների շուրջ, թե Ծառուկյանը չի մասնակցելու ընտրություններին։
Ի պատասխան՝ Ծառուկյանն ասել է, որ անպայման մասնակցելու է, գնալու են «Առաջարկ Հայաստանին» ծրագրով, իսկ ձևաչափի մասին առաջիկա օրերին պատրաստվում են հայտարարություն անել, խոստացել է, որ հետաքրքիր լուծումներ են լինելու։
Ասում են, որ վերջում Ծառուկյանը հատկապես շնորհակալություն է հայտնել բաց ու անկեղծ հարց տվողներին ու բոլորին հրավիրել Կոնյակի գործարան։

