Վստահ ենք, որ ՀՀ-ն հասկանում է՝ ինչ է թաքնված Բրյուսելի և Վաշինգտոնի «բարի մտադրությունների» հետևում. Լավրով
Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումը չի ենթադրում կողմնորոշում դեպի հակառուսական դաշինքներ։ Ի պատասխան ԶԼՄ– ների հարցերի` ՌԴ ԱԳՆ-ն մեջբերում է գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի խոսքերը:
«Մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանի ղեկավարության արտաքին կապերի դիվերսիֆիկացման գիծը չի ենթադրում ավանդական դաշնակիցների հետ համագործակցության դադարեցում, կողմնորոշում դեպի այն միավորումներ և դաշինքներ, որոնք ցանկանում են մեր երկրին ռազմավարական պարտություն հասցնել»,– նշել է Լավրովը:
Ռուսաստանում վստահ են, որ Հարավային Կովկասի երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, հասկանում են, որ Բրյուսելի և Վաշինգտոնի իբր բարի մտադրությունների հետևում սառը հաշվարկ է։ Ըստ ՌԴ ԱԳՆ–ի` Արևմուտքի համար տվյալ տարածաշրջանը, որի հետ Ռուսաստանը պատմականորեն և անքակտելիորեն կապված է, ոչ այլ ինչ է, քան պոտենցիալ «ցավոտ կետ», որի վրա ճնշում գործադրելով կարելի է փորձել վնասել Մոսկվային։

