Մեր կանայք արժանի են սիրո, հարգանքի և ուշադրության ոչ միայն այս օրը, այլ ամեն օր. Գագիկ Ծառուկյան Ավելի քան 14 մլն իրանցիներ պատրաստ են իրենց կյանքը տալ երկրի պաշտպանության համար. Փեզեշքիան «Վերջը չդիմացան ու խոստովանեցին». Քրիստինե Վարդանյան
7
Պուտինը թվեր է ու փաստեր է դրել Նիկոլի առաջ․ Փաշինյանը հետդարձի ճանապարհ չունի․ Բոզոյան Ըստ ամերիկյան The Washington Post-ի` 8 երկիր, այդ թվում՝ Հայաստանը կարող են ազդել գոլոբալ ուժերի բալանսի փոփոխության վրա Այսօր, ապրիլի 7-ին արդեն Իրանը պիտի քարեդարում հայտնվի. ըստ Թրամփի. սակայն... Հայ-ռուսական հարաբերությունները հասել են կրիտիկական վատ կետի, ինչից հետո անդառնալիության կետն է Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ. Ծառուկյան (տեսանյութ) Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում. Գարեգին Երկրորդի հայրապետական խոսքը Ս. Հարության տոնի Հայրապետական Պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում. ՈւՂԻՂ Նիկոլին՝ վամպիրի նման, մարդ է պետք, որ էներգիան խլի․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Սերժ Սարգսյանը բացատրեց, թե ինչու են որոշել չմասնակցել առաջիկա ընտրություններին Պատերազմ Արցախում
Սուրբ Տիրամոր լուսաշող օրինակով հայ կանայք դժվարին ժամանակներում Աստծո կամքին անվերապահ հնազանդությամբ հաղթահարել են ծառացած փորձությունները Մեր կանայք արժանի են սիրո, հարգանքի և ուշադրության ոչ միայն այս օրը, այլ ամեն օր. Գագիկ Ծառուկյան «Պատրաստ եմ զոհել կյանքս հանուն Իրանի»․ Փեզեշքիան Մեր երկիրը դարձրեցիք խաղադաշտ, խաղն էլ տեղափոխեցիք մեր կիսադաշտ. Աշոտ Մինասյան Ավելի քան 14 մլն իրանցիներ պատրաստ են իրենց կյանքը տալ երկրի պաշտպանության համար. Փեզեշքիան Կրկին գարշահոտություն և հակասանիտարական վիճակ Երևանի փողոցներում (տեսանյութ) Պուտինը թվեր է ու փաստեր է դրել Նիկոլի առաջ․ Փաշինյանը հետդարձի ճանապարհ չունի․ Բոզոյան Երթևեկության փոփոխություն՝ Պարոնյան փողոցում Իմիջային աղետ. «թավշյա հեղափոխությունից»՝ տոտալ մերժում. «Փաստ» Ասում եք՝ ով ում երաշխավո՞րն է. «Փաստ» Դանիել Իոաննիսյանը հուշեց վիճահարույց օրենսդրական փոփոխությունների մասին, ինչպե՞ս է սխալ օրենքը ստորագրվել նախագահի կողմից Ըստ ամերիկյան The Washington Post-ի` 8 երկիր, այդ թվում՝ Հայաստանը կարող են ազդել գոլոբալ ուժերի բալանսի փոփոխության վրա Ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժն արդեն հայտարարել է իր անունը ու հանկարծակիորեն ՔՊ-ն օրենք է ներկայացնում, որն արգելում է դա անել. Մամիջանյան Այսօր, ապրիլի 7-ին արդեն Իրանը պիտի քարեդարում հայտնվի. ըստ Թրամփի. սակայն... Սուրբ Աստվածամոր հավատավոր ու առաքինի կերպարը դարեր շարունակ ներշնչման աղբյուր է եղել մայրերի համար․ Կաթողիկոս Էլիտան բոյկոտել է ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում Գազամատակարարման դադարեցում ՔՊ-ում իրավիճակը թեժանում է. ներկուսակցական ինտրիգներ «Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի» Հնդկաստանը մտածում է Բանգլադեշի հետ սահմանը պաշտպանել կոկորդիլոսներով «Մեզանից անկախ պատճառներով «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքը չկայացավ»․ ՀԱԿ-ն ընտրություններին կմասնակցի առանձին Կրակոց՝ Էկոնոմիկայի նախարարությունում․ ձախ սրունքի հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղա Եթե այսօր նման հնարավորություն ունենար, Փաշինյանը կփորձեր չեղարկել Երևանում նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը. Օսկանյան ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը պատահական կրակոց է արձակել Հայ-ռուսական հարաբերությունները հասել են կրիտիկական վատ կետի, ինչից հետո անդառնալիության կետն է Այսօր Դավիթի դասընկերներն ու նրանց ծնողները լինելու են ՀՀ գլխավոր դատախազության դիմաց Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը «Վերջը չդիմացան ու խոստովանեցին». Քրիստինե Վարդանյան Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը

Թոշակները 10 հազար դրամով ավելացնելը միֆ է, դրանք բարձրացել են 3333 դրամով. Նաիրի Սարգսյան

Պետական բարձրաստիճան պաշտոնյաներին և ԱԺ պատգամավորներին 3 մլրդ դրամի պարգևավճարների բաժանման աղմկահարույց գործընթացից հետո Նիկոլ Փաշինյանը բազմից հայտարարեց, թե կենսաթոշակառուի թոշակն էլ են բարձրացրել՝ 10 հազար դրամով։ Իրականությանն ինչքանո՞վ են մոտ իշխանությունների նման հայտարարությունները։ Այս հարցի պատասխանը ստանալու համար Panorama.am-ը դիմեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանին։

Ն. Սարգսյան-Թուշակը չի բարձրացել։ Կենսաթոշակի հետվճարն առավելագույնը 10 հազար դրամի չափով սահմանել են, բայց կենսաթոշակառուների շատ փոքր հատվածն է, որ, այո, կարող են այն հետ ստանալ։ Դա կարող է լինել միայն այն պայմաններում, երբ 50 հազար դրամ թոշակ ստածցող թոշակառուն ապրի ընտանիքի հետ, որի կոմունալ և շատ այլ ծախսեր փոխհատուցվում են ընտանիքի անդամների կողմից, օրինակ՝ զավակի, բարեկամի և այլն, և նա կարող է իր ամբողջ թոշակը ծախսել բացառապես սնունդ գնելու վրա։ Այս պարագայում հնարավոր է 10 հազար դրամ հետվճար ստանալ, մնացած բոլոր պարագաներում, երբ կենսաթոշակներն ուղղվում են կոմունալ վճարների և այլ ծախսերի, որոնք փոխհատուցման ենթական չեն և այդտեղից հետվճար չի առաջանում, այդտեղից 10 հազար դրամի հետվճարը միֆ է։

Իշխանությունները դա շատ լավ գիտակցում են, որովհետև հենց բյուջեի մեջ էլ այն արտացոլել են։ Նրանք գիտեն, որ թոշակառուների մի մասը ընդհանրապես հետվճարից չի օգտվում, հաջորդ հատվածը՝ կոմունալներ և այլ վճարներ է անում, այդ պատճառով էլ 2026 թվականի բյուջեում հետվճարի համար առանձնացրել են ընդամենը 20 մլրդ դրամ։ Այն բաժանելով բոլոր կենսաթոշակառուների վրա, որոնք հավանական է, որ կօգտվեն հետվճարային համակարգից, ապա ստացվում է յուրաքանչյուր թոշակառուի համար բարձրացվում 3333 դրամով։ Այսինքը, 10 հազար դրամը միֆ է, ինչպես ասում են, որ ուսուցիչներ կան, որ 700 հազար դրամ են ստանում՝ հետագայում 12 հոգու մասին է հայտարարվեց, այնպես էլ հիմա պատկերացնենք, որ 10 հազար հետվճար ստացողը 12 հոգի չէ, այլ 1000 թոշակառու է, բայց ոչ ավել, քան 1000-ը, ստանում են 10 հազար հետվճար։ Այս իրականության պարագայում իրենք ասում են, թե 10 հազար հետվճար են տալիս բոլոր թոշակառուներին։ Այսինքը՝ ակնհայտ մանիպուլյացիա է։ Եթե չասեմ, որ թոշակառուների մի ստավ զանգված 100-150 հազար հոգի ընդհանրապես հետվճարային համակարգից չի օգտվում։ Մնացած հատվածն այդ 3333 դրամի չափով է օգտվում։

Ներկայացնեմ Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք թոշակների նվազեցումը։ Ընդունենք, որ անձը ստանում է 50 հազար դրամ թոշակ։ ՔՊ-ի կառավարման ժամանակահատվածում թոշակառուին անհրաժեշտ՝ սննդի, հագուստի և այլ առաջին անհրաժեշտության պարագաների գնաճը կազմել է մոտավորապես 40%։ 50 հազարը եթե բազմապատկում ենք  40%-ով ստացվում է 20 հազար դրամ։ Այսինքը 50 հազար դրամն արժեզրկվել է և այդ գումարով 8 տարի առաջ 20 հազար դրամով ավել ապրևանք կարելի էր գնել, քան այսօր։ Այն ժամանակ պայմանականորեն 50 հազար դրամով կարող էին գնել 10 հատ ձեթ, 20 տուփ մակարոնեղեն, հնդկաձավար և այլն, բայց հիմա այդքան չեն կարող գնել՝ 20 հազար դրամի պակաս ապրանք կարող են գնել։ Այս ֆոնին Նիկոլ Փաշինյանն թոշակը բարձրացրել է 2-3 հազար դրամ։ Մի քանի տարի առաջ տեղի ունեցած միակ ռեալ բարձրացման մասին է խոսքը։ Հետվճարն էլ՝ 3333 դրամը, եթե դրան գումարենք, այն կարող ենք իրենց խաթր կրկնապատկել՝ հասցնել 6 հազար դրամի, որն ի սկզբանէ ասացինք, որ այդպես չէ, բայց թեկուզ այդ թվաբանությամբ ստացվում է 8 հազար դրամ ավելացում։ Բայց 9000 հաշվենք, 1000 էլ մեր կողմից Նիկոլ Փաշինյանին նվիրենք, և ստացվում է 10000 դրամ ավելացում։ Ստացվում է, որ 50 հազար դրամ թոշակը Նիկոլ Փաշինյանի օրոք 20 հազար դրամով նվազել է և բարձրացվել 10000 դրամով, արդյունքում թոշակառուների թոշակներն այս տարիներին 10000 դրամով նվազել են։ Այսինքը՝ 50 հազարանոց կենսաթաշակը դարձել է 40 հազար դրամ։ Թվաբանական, ակնհայտ փաստարկված իրենց կողմից հրապարակված թվերով այլ ակնհայտ ապացույց ուղղակի գոյություն չունի։

Չնայած մեր ասելն էլ էական չէ, քանի որ թոշակառուներն իրենք են զգում իրենց թոշակի գնողունակությունը, ակնհայտ տեսնում են, որ ավելացումը չկա, կամ հայտարարված չափերը չեն։ Այնինչ կենսաթոշակը հնարավոր է դարձնել 150 հազար դրամ, մենք այն կարող ենք անել։

Երկրորդ կարևորագույն մանիպուլյացիան, որ սրանք անում են, ասում են՝ 2018 թվականին կենսաթոշակի նվազագույն չափը եղել է 16000 դրամ և իրենք այն դարձրել են 32 հազար դրամ։ Էն, ինչ օրենքով գրված է եղել, ճիշտ են ասում, բայց Հայաստանում 2018 թվականին 16 հազար դրամ թոշակ ստացող չկար։ Այստղ էլ թոշակառուները կփաստեն, որ իրենց թոշակը չի բարձրացել 16 հազար դրամով։ Թող այդպիսի մի թոշակառուի գտնեն ցույց տան, որ ասի իր թոշակն այդքան բարձրացել է։

Panorama.am-Կառավարությունն ինչո՞ւ շտապեց և թերություններով հագեցած առողջության համընդհանուր ապահովագրական համակարգը ներդրեց հենց այս տարի։

Ն. Սարդսյան- Միշտ մակերեսային մտածողներն  ունենում են նաև մակերեսային գործունեություն, մակերեսային էլ ներկայացնում են։ Փաթեթավորումը, որ նայում ենք՝ առողջության համապարփակ ապահովագրությունը դրական երևույթ է, բայց 8 տարվա մեջ չկարողացան ներդնել։ Ես եղել եմ առողջության ապահովագրության նախագծի առաջին քննադատներից մեկը, դրանից հետո 8 տարի ժամկետ են ունեցել և ոչ մի բան չեն արել, ոչ մի բարելավում, ադապտացում, փորձարկում, մասնագիտական դաշտի հետ քննարկում և այսպես շարունակ։

 Այսինքը, իրենց ինչ էր պետք. անընդհատ տեսնում են, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը չի բարձրանում, անընդհատ դաշտ են նետում հնարավոր ընտրակաշառքները։ Ես դրան «ընտրակաշառք» եմ անվանում։ Դաշտ են նետում ԹՐԻՓՓ-ը, տեսնում են՝ չի աշխատում, դաշտ են նետում Նիկոլ Փաշինյանի հեծանիվը՝ դա էլ չի աշխատում, Փաշինյանի և կնոջ փոդքասթը, հետո՝ բանակում ծառայությունը 1.5 տարի դարձնելը, հետո՝ առողջության ապահովագրությունը, կենսաթոշակի հետվճարի համակարգը, հետո համատարած հետվճարի համակարգը և այսպես շարունակ։ Առաղջության համապարփակ ապահովագրությունն այս փուլում, այս իրավիճակում մենք համարում ենք ընտրակաշառքի տրամադրում, որովհետև ահագին մարդիկ հասցնելու են օգտվել։ Աղետը գալու է հունիսից հետո։ Ապահովագրության համար ընդամենը 129 մլրդ դրամ է հատկացված պետական բյուջեից, որը սպառվելու է և դրա վառ ապացույցը պետպատվերի շրջանակներում օգտվածները շատ լավ կհիշեն, երբ սեպտեմբեր ամսից սկսած ներկայանում էին բժշկական կետրոններ, որտեղ իրենց ասում էին՝ պետպատվերը վերջացել է, կգաք հաջորդ տարվա համար կհերթագրվեք։ Այս ապահովագրականհամակարգն առանց ոլորտի հետ քննարկելու, առանց ապահովագրական համակարգի մենեջեր ներգրավելու, ընդ որում՝ երկարամյա փորձով՝ ամբողջ ռիսկերի գնահատման և դրանց կառավարելիության սանդղակների սահմանման համար։ Այն չի քննարկվել նաև մասնավոր ապահովագրականների հետ։ Ես չեմ գովաբանում մասնավորներին,որովհետև նրանք էլ են շատ վատ աշխատանք տանում առողջապահական բնագավառում, բայց համատեղ քննարկումներ էին պետք, որովհետև հեշտ բան չեր միանգամից այն ներդնել։ Հետևաբար, քանի որ իրենք թիրախավորել են մինչև հունիս ամիսը, ապա այն հերթական ընտրակաշառքն էր, ընդամենը։

Panorama.am-Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալներով պետական համակարգում անվանական աշխատավարձը 2025 թվականին աճել է 6.5 %-ով, իսկ մասնավոր համակարգում 5.1%-ով։ Ավելացված արժեք ստեղծող ոլորտում աճն ավելի դանդաղ է քան պետական համակարգում։ Տնտեսագիտական լեզվով սա ի՞նչ է նշանակում։

Ն. Սարգսյան-Պետական համակարգում կարող էր բարձրանալ, որովհետև նոր ծառայություններ ստեղծվեցին, համալրումներ կատարվեցին։ Օրինակ՝ պարեկային ծառայության համալրումները, Ոստիկանության գվարդիա  ստեղծվեց։ Այն ծառայությունները, որոնք ուղղված են Նիկոլ Փաշինյանի անվտանգության պահնպանմանը, այդտեղ աշխատավարձերը ավելի բարձև են պետական ապարատի մյուս աշխատակիցների համեմատ։ Երկրորդ՝ բարձրաստիճան պաշտոնյաների ստացած պարգևավճարները, բավական լուրջ ազդեցություն են ունենում տոկոսային բարձրացման վրա։ Օրինակ, եթե նախարարը ստանում է 7 մլն դրամ պարգևավճար, այն բաժանելով 12 ամիսների վրա ստացվում է 583 հազար դրամ, այդքան ավելանում է նախարարների աշխատավարձը, զուգահեռաբար ավելանում է նաև փոխնախարարներինը, նաև փոքր տոկոս վարչության պետերինը։ Ստորին օղակի հետ համեմատած այդ աճն էական է, բայց այստեղ ոչ թե ստորին և միջին օղակներում ներգրավված աշխատողների աշխատավրձը բարձրացավ, այլ ասում են միջինը լավ է։ Օրինակ եթե մեկը ստանում է 1000 դոլար, մյուսը՝ 0 դոլար, ասում են երկուսով միասին միջինն ունեն 500 դոլար, բայց էն մյուսը սոված է, ձեռքը մի կոպեկ փող չկա։ Հիմա պետական ապարատի աշխատողները տեսնում են, որ իրենց աշխատավարձերը չեն բարձրացել, իր գնումներին չի բավարարում, բայց միջին աշխատավարձը բարձրացել է։ Այսինքը նկարչության մեջ միջինն այսպես էֆեկտիվ մարկետինգային բառն է, որն իրականացնումեն և օգտագործվում։

Մանրամասները՝ կից ձայնագրությունում։
Աղբյուրը՝ Panorama.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>