ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել
26
Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Պատերազմ Արցախում
Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Թքած ունենալու նուրբ արվեստը «Գուցե վճիռը նրանով կվերջանա, որ չորս ամսից հետո էլ Հայաստանում հայ չի մնա…». Րաֆֆի Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Դատախազությունն ու ՔԿ-ն մոլորեցնում են հանրությանը. Բագրատ Սրբազան «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Գիտենք, թե Նիկոլ Փաշինյանից բացի, էլի ումից է հայ ժողովուրդը գազ ու լույս պահանջելու Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն

Ինչո՞ւ 2-3 օրվա ընթացքում ոսկու գնի կտրուկ անկում արձանագրվեց միջազգային շուկայում

Նշենք, որ անցած շաբաթվա կեսերին ոսկու գինը մեկ ունցիայի համար, հասել էր մինչև 5600 դոլարի: Արծաթի գինը՝ 121 դոլարի:

Եվ ահա, հունվարի 30-ին այս երկու թանկարժեք մետաղների գները կտրուկ նվազեցին:

Այսօր ոսկու գինը տատանվում է 4500 դոլարի սահմաններում, իսկ արծաթինը՝ 72 դոլարի մոտակայքում:

Փորձագետների կարծիքով, այս մետաղների գնի անկումը պայմանավորվեց  ԱՄՆ-ի նախագահ Թրամփի հայտարարությամբ՝ ամերիկյան Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ)  հետագա ճակատագրի վերաբերյալ:

Բանն այն է, որ նախկինում Թրամփը հայտարարում էր, որ այդ կառույցի կարգավիճակը իրեն արդեն սպառել է:

Իսկ այդ կառույցի ներկայիս նախագահը չի համաձայնվում կտրուկ իջեցնել տոկոսադրույքը, որի արդյունքում  ամերիկյան ապրանքները միջազգային շուկաներում, պարտվում են  մրցակիցներին:

Ավելին, ԴՊՀ-ի ներկայիս ղեկավար  Ջերոմ Փաուելի դեմ նույնիսկ քրեական վարույթ էր սկսվել:

Հենց այդ ֆոնին, ոսկու գինը միջազգային շուկաներում սկսեց կտրուկ բարձրանալ:

Ավելին, այս տարվա հունվարին այն բարձրացավ մոտ 20 տոկոսի չափ:

Իսկ վերջին օրերին դոլարի ճակատագիրը սկսեց հիշեցնել նախկինում փլուզված խորհրդային ռուբլու ճակատագիրը, երբ այն անկում էր ապրում, ոչ թե օրերի, այլ ժամերի ընթացքում:

Հենց այդ պարագայում Թրամփի շրջապատում սկսեցին խոսել այն մասին, որ այս խուճապային տրամադրությունները պիտի կանխել:

Նույնիսկ Թրամփը ստիպված էր հայտարարել, որ դոլարին չի սպառնա կործանում:

Եվ ահա, որպեսզի դոլարի  սրընթաց անկումը կանգնեցվեր, հունվարի 30-ին Թրամփը հայտարարեց, որ մայիսին ԴՊՀ-ի ղեկավարի պաշտոնում կնշանակվի Դաշնային պահուստային համակարգի նախկին անդամ Քևին Ուորշը:

Այս անձնավորությունը հայտնի է այն պատկերևացումներով, որ երկրի ամենավտանգավոր գործոնը արժեզրկումն է:

Սյսինքն, մի մարդ, ով չի ցանկանա իջեցնել ԴՊՀ-ի տոկոսադրույքը, որպեսզի կանխվի արժեզրկումը:

Սակայն դա հակասում է Թրամփի գաղափարներին՝ իջեցնել այդ տոկոսադրույքը և ամեն ինչ անել, որ այն ձգտի զրոյի:

Փորձագետների կարծիքով, Թրամփը ստիպված եղավ հայտարարել ԴՊՀ-ի այս ղեկավարի անունը, որպեսզի հնարավոր լիներ կանխել խուճապը շուկաներում:

Ավելին, նա ստիպված էր դրա մասին հայտարարել հունվարին, երբ այդ նշանակումը պիտի լիներ մայիսին:

Այս ամենը ցույց է տալիս մեկ բան.  հնարավոր չի լինի մի կողմից փորձել կանխել գնաճը, իսկ մյուս կողմից՝ աշխուժացնել ամերիկյան տնտեսությունը:

Եթե պահպահնվեն խաղի նախկին կանոնները, ապա Թրամփն աստիճանաբար կնմանվի Բայդենին, իսկ ամերիկյան տնտեսությունը կշարունակվի գլորվել դեպի անդունդը:

Մյուս կողմից, կտրուկ քայլերը ցույց են տալիս, որ կարող է առաջանալ խուճապ, որի արդյունքում  դոլարը կարող է փլվել:

Ո՞րն է  այն փոխզիջումային տարբերակը, որը հնարավոր կդարձնի աշխուժացնել ամերիկյան տնտեսությունը և, միաժամանակ, պահպանել դոլարի դիրքերը, այա սա՛ է մտահոգում Թրամփին:

Պարզ է մեկ բան. այն, որ դոլարի հանդեպ նախկին վստահությունն արդեն չկա:

Դա է վկայում նաև դոլարից փախուստը:

Օրինակ, դոլարի փոխարժեքը եվրոյի հանդեպ քիչ փոխվեց. այն այսօր տատանվում է 1.85-ի սահմաններում:

Ճիշտ է, Թրամփի այս որոշման արդյունքում դոլարը շրջեց իր անկումը համաշխարհային շուկայում. DXY ինդեքսը, որը չափում է դոլարի արժեքը վեց համաշխարհային արժույթների զամբյուղի նկատմամբ (եվրո, իեն, ֆունտ ստերլինգ, կանադական դոլար, շվեդական կրոն և շվեյցարական ֆրանկ), 95.7-ից բարձրացավ  մինչև 96.4 միավոր։

Սակայն, ըստ փորձագետների, հիմնական պատճառները, որոնք նպաստում են դոլարի դերի թուլացմանը չեն վերացել:

Այդ տեսանկյունից, ոսկու գնի անկումը կարող է մեծ չլինել, իսկ մայիսից երբ ամերիկյան Դաշնային պահուստային համակարգը ունենա նոր ղեկավար, պարզ կդառնա թե ոսկու գինը ինչ ուղիով կզարգանա:

Եթե ԴՊՀ-ի տոկոսադրույքը իջեցվի, ապա ոսկու գինը կրկին կբարձրանա, իսկ եթե ոչ, ապա այն կարող է կայունանալ, մոտավորապես 4000-5000 տիրույթում:

Այսօր ԱՄՆ ԴՊՀ վերաֆինանսավորման տոկոսադրույքը տատանվում է 3.5-3.75 տիրույթում:

Անցած տարվա աշնանը, այն իջեցվեց մոտ  0.50 կետով, որի արդյունքում ոսկու գինը բարձրացավ 3.500 դոլարից մինչև 4.500 դոլարի չափ:

Ի՞նչ կլինի, մայիսին, իսկ իրականում՝ ի՛նչ որոշում կկայացնի Թրամփի վարչակազմը, ցույց կտա ժամանակը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>