Իրանից մի խումբ քաղաքացիներ են մտել Հայաստան․ ԱԱԾ-ն ձերբակալել է․ ի՞նչ է կատարվել Մեղրիում
Հունվարի 20-ին, Մեղրիի սահմանային հատվածում, Իրանի 10-ից ավելի քաղաքացիներ ժամը 00։00-ի սահմաններում փորձել են ապօրինի, առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, փշալարային ցանկապատի վրայով հատել ՀՀ-Իրանի Իսլամական Հանրապետությիրաան պետական սահմանը։
ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Իրանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև այլ երկրի ներկայացուցիչներ, որոնք փորձել էին ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը, ձերբակալվել են ԱԱԾ-ի կողմից և ներկայումս գտնվում են ձերբակալված անձանց պահման վայրում։
ArmLur․am-ին ՀՀ Քննչական կոմիտեից հայտնեցին որ, պետական սահմանն ապօրինի հատելու փորձի դեպքի առթիվ կա նախաձեռնված քրեական վարույթ, 7 անձ կալանավորված է:

