Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
11
Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Դատական նիստ՝ քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դեմ շինծու «գործով» Պատերազմ Արցախում
Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել Հ2, TV 5, «Ազատության» անդրադարձերը քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանույանի «գործով» երեկվա դատավարությանը

Ֆիդանը կոչ է անում Եվրոպային ԱՄՆ-ի փոխարեն Թուրքիան դիտարկել որպես իր անվտանգության հենասյուն

Օրեր առաջ Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանը հարցազրույց տվեց Sky News Arabia-ին, որում խոսեց Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացի մասին։

Ֆիդանը քննադատեց ԵՄ քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ, հայտարարելով, թե՝  «Քանի դեռ Եվրամիությունը Թուրքիայի նկատմամբ պահպանում է ինքնության քաղաքականության մտածելակերպը, այս (անդամակցությունը) երբեք իրականություն չի դառնա»։

Ֆիդանի կարծիքով ԵՄ-ն Թուրքիային մերժում է բացառապես այն պատճառով, որ Թուրքիան մահմեդական երկիր է, և եվրոպացիները պատրաստ չեն ինտեգրվել ուժեղ մահմեդական երկրի հետ, քանի որ վախենում են իրենց ապագայից:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հավելել է, որ Եվրամիությունը հաջողությամբ ստեղծել է վերազգային կառույց իր ներսում, սակայն չի կարողացել այն ընդլայնել ավելի լայն մակարդակով: Ֆիդանի խոսքով՝ ԵՄ-ն չի կարողացել դառնալ «վերքաղաքակրթական» միություն և շարունակում է Թուրքիան ընկալել որպես «օտարերկրյա»՝ կրոնական և քաղաքակրթական հիմքերով։

Սակայն, ըստ Ֆիդանի, վերջին ժամանակահատվածում, երբ ԱՄՆ-ի նախագահ՝ Թրամփը հրապարակավ հայտարարում է, որ եվրոպացիները ավելի ինքնուրույն պիտի ապահովեն իրենց անվտանգությունը Ռուսաստանից, ապա եվրոպացիները չեն կարողանա այն կյանքի կոչել՝ առանց Թուրքիայի օժանդակության:

Այսօր թուրքական բանակը համարվում է իր հզորությամբ ՆԱՏՕ-ի երկրորդ բանակը՝ ԱՄՆ-ի բանակից հետո:

Եվ այդ տեսանկյունից, ըստ թուրքերի, եվրոպացիները չեն կարող հաշվի չնստել այդ հանգամանքի վրա, եթե իսկապես մտահոգված են «ռուսական վտանգից»:

Այդ իսկ պատճառով էլ, Ֆիդանը եվրոպական երկրներին առաջարկում է  համատեղ քննարկել  ապագա անվտանգության կառուցվածքը, մանավանդ, որ ըստ նրա,   ՆԱՏՕ-ն ներկայումս ունակ է արդյունավետ գործել և մնում է անվտանգության համագործակցության հիմնական հարթակ։

«Եթե Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Ֆրանսիան, Գերմանիան և այլ խոշոր եվրոպական երկրներ կարողանան անկախ որոշումներ կայացնել, մենք ստիպված չենք լինի թեքվել դեպի ԱՄՆ-ը, Չինաստանը կամ Ռուսաստանը», - նշում է Ֆեդանը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նաև հավելել է, որ Եվրոպան այժմ ընտրության առաջ է կանգնած. կա՛մ շարունակել հույսը դնել ԱՄՆ-ի «անվտանգության հովանոցի» վրա, կա՛մ ստեղծել իր սեփական ուժի կենտրոնը, որը կարող է ապահովել ամբողջ Եվրատարածաշրջանի անվտանգությունը։

Փորձագետների կարծիքով, Թուրքիան, օգտվելով ԱՄՆ-Եվրոպա հարաբերություններում շուրջ ճգնաժամից, կապված Գրենդլանդիայի և Ուկրաինայի խնդիրների վերաբերյալ հակասություններով, փորձում է լրացնել այդ բացը և համոզել եվրոպացիներին, որ առանց Թուրքիայի նրանք չեն կարողանա ապահովել   իրենց անվտանգությունը Մոսկվայից, և ուրեմն՝ պիտի հաշտվեն Թուրքիայի դերի հետ նաև իրենց ծրագրերում:

Մեր կողմից նշենք, որ ԱՄՆ-ի անվտանգության հայեցակարգի հրապարակումից հետո, երբ պարզ է դառնում, որ ԱՄՆ-ն հրաժարվում է իր նախկին դերից եվրոպական թատերաբեմում, անխուսափելիորեն մեծանալու է Թուրքիայի դերակատարումը եվրոպացիների համար, քանզի վերջիններս, փչացնելով իրենց հարաբերությունները Մոսկվայի հետ, պետք է փնտրեն նոր անվտանգային հենակետ և այս հարցում Թուրքիան կարող է այդ բացը լրացնել:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>