ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողներին ներկայացրել ենք իրականությունը. Հայկ Մամիջանյան
«Քիչ առաջ ընդդիմադիր պատգամավորներով հանդիպել ենք ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի պարտավորությունների հարցով համազեկուցողներ Բորիանա Աբերգի և Պիերո Ֆասսինոյի հետ: Հանդիպմանը փաստերով ներկայացվել են, բոլոր քաղբանտարկյալների՝ Նարեկի, Վազգենի, Դավիթի, պարոն Կարապետյանի, Սրբազան հայրերի, Արթուր Սարգսյանի խնդիրները, հատ առ հատ, յուրաքանչյուրի խայտառակ վիճակը»,-Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ԵԽԽՎ նիստի ընդմիջմանը հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը;
Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ ներկայացրել են մարդու իրավունքների այլ ոտնահարումներ, դատական իրավունքի խախտումներ, հակաօրինական գործընթացները, քննարկման մի զգալի հատված էլ վերաբերել է Եկեղեցու դեմ ծավալված արշավին։
«Մենք մեր դժգոհությունն ենք հայտնել զեկույցում տեղ գտած խայտառակ և տեղ չգտած ձևակերպումների մասին»,- ասաց Մամիջանյանը։
Նա հավելեց, որ ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները նաև համազեկուցողներին կոչ են արել այցելել քաղբանտարկյալներին, ինչը անում էի նախկինում։

