Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
10
Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Դատական նիստ՝ քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դեմ շինծու «գործով» Պատերազմ Արցախում
Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել Հ2, TV 5, «Ազատության» անդրադարձերը քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանույանի «գործով» երեկվա դատավարությանը

Ըստ Միրզոյանի՝ Արցախում հայերը հանգիստ ու խաղաղ ապրում էին պուպուշ ադրբեջանցիների հետ, իսկ «ազատության թշնամիները» եկան ու այդ շոկոլադե հարաբերությունները խափանեցին. Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձել է այսօր ԵԽԽՎ-ում Արարատ Միրզոյանի ելույթին.

«Կարդացի Արարատ Միրզոյանի ելույթը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին և կարող եմ մեկ բառով այն որակել՝ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ։

Ըստ Արարատ Միրզոյանի․ «Ազատության թշնամիները» ցանկանում են վերադարձնել մեզ ավտորիտարիզմի, հարևանների հետ անվերջ հակամարտությունների և թույլ ինքնիշխանության միջավայր»։

Փաստորեն, Արցախում հայերը հանգիստ ու խաղաղ ապրում էին պուպուշ ադրբեջանցիների հետ, իսկ «ազատության թշնամիները» եկան ու այդ շոկոլադե հարաբերությունները խափանեցին, մեզ բարի ադրբեջանցիների հետ թշնամացրեցին։

Ստացվում է, որ ադրբեջանցիները չեն հայաթափել Նախիջևանը, չեն հայաթափել Դաշտային Ղարաբաղը, չեն փորձել Արցախը ենթարկել էթնիկ զտման, արցախահայերի համար ստեղծել կյանքի անտանելի պայմաններ, որ նրանք լքեն իրենց բնօրրանը, նրանց նկատմամբ խտրական վերաբերմունք չեն ցուցաբերել։

Ադրբեջանական իշխանությունները շատ լավն են, Սումգայիթի ու Բաքվի ջարդերը չեն կազմակերպել, Հայաստանի ու Արցախի հանրապետությունները չեն շրջափակել, մեր դեմ պատերազմ չեն սկսել, այդ ամենն արել են «ազատության թշնամիները»:

Հայաստանի պատմության մեջ ամենձախող արտգործնախարարը դարակազմիկ եզրակացության է եկել, նույնիսկ գերազանցել է իր շեֆին։

Նիկոլ Փաշինյանն անմեղ ու բարի աչքերով հայտարարում էր, որ ինքն անմեղ է, պատասխանատու է, բայց մեղավոր չէ։ Արարատ Միրզոյանը մի լոնք առաջ անցավ։

Ըստ նրա՝ Ալիևն էլ մեղավոր չէ, «ազատության թշնամիներն» են մեղավոր, նրանք են հայերի ու ադրբեջանցիների միջև հակամարտություն հրահրել։

Թուրքերին էլ չմոռանանք։ Էրդողանը Փաշինյանին գիրք է նվիրել, լավն է, հայ-թուրքական հակամարտությունն էլ են «ազատության թշնամիները» հրահրել․․․

Բայց Միրզոյանը միայն այսքանով չբավարարվեց։ Ըստ նրա․ «(ազատության թշնամիները) ձգտում են օգտագործել հենց ժողովրդավարության գործիքները և մեխանիզմները՝ ժողովրդավարությունը խաթարելու համար»։

Ավելի պարզ՝ այդ թշնամիները փորձելու են ընտրությունների միջոցով ՔՊ-ականներին տուն ուղարկել, ուստի պետք չէ շատ խիստ արձագանքել, եթե ազատության, ինքնիշխանության և ժողովրդավարության քաջամարտիկներն ընտրությունները դարձնեն վերահսկելի, որոշ քաղաքական ուժերի թույլ չտան դրանց մասնակցել, դիտորդներին խոչնդոտեն իրականացնել իրենց առաքելությունը, սահմանափակեն մամուլի ազատությունը․․․․

Բա գիտեք ժողովրդավարության համար սպիտակ ձեռնոցներո՞վ են պայքարելու։

Հանուն «ժողովրդավարության» իրենք միգուցե ստիպված լինեն գործի դնել ժողովրդի տված պողպատե մուրճը։

Բա ժողովրդավարությունը հենց դա է, իզուր չէ, որ հենց Հայաստանն է ժողովրդավարության բաստիոնը։ Մաքիավելիզմը գործողության մեջ․․․

Ի դեպ, Արարատ Միրզոյանն այդպես էլ չասաց, թե ովքե՞ր են ազատության այդ այլանդակ թշնամիները։ Շառից փորձանքից հեռու, այ մարդ․․․»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>