Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
11
Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Դատական նիստ՝ քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դեմ շինծու «գործով» Պատերազմ Արցախում
Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել Հ2, TV 5, «Ազատության» անդրադարձերը քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանույանի «գործով» երեկվա դատավարությանը

Ինչո՞ւ է Ադրբեջանը կուլիսային պայքար սկսել ԱՄՆ-ում Վրաստանի դեմ, և ինչ՞ դերում է հայտնվել Հայաստանը

Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ի նախորդ վարչակազմի ժամանակ Կոնգրեսում ստեղծվել էր մի նախագիծ՝ MEGOBARI act, որի միջոցով  պիտի պատժամիջոցներ  կիրառվեին Վրաստանի ներկայիս իշխանությունների դեմ:

Թրամփի իշխանության վերադարձից հետո, Վրաստանի Իվանիշվիլու իշխանությունները փորձեցին համոզել ԱՄՆ-ի նորընտիր նախագահին, որ Բայդենի վարչակազմն էր մեղավոր ԱՄՆ-ի Վրաստանի միջև  հարաբերությունների փչացման համար:

Սակայն Թրամփի վարչակազմը չէր շտապում վերականգնել հարաբերությունները ներկայիս Վրաստանի իշխանությունների հետ:

Ամերիկյան փորձագետների կարծիքով՝ դրա պատճառը Վրաստանի և Չինաստանի միջև կնքած 2023-ին ռազմավարական հարաբերությունների հաստատումն էր, որի արդյունքում  Վրաստանի սևծովյան Անակլիա նոր նավահանգստի կառուցումը ամերիկյան ընկերությունից վերցրեցին և հանձնեցին չինացիներին:

Թրամփի թիմը պահանջում էր Իվանիշվիլու թիմից՝ չեղյալ հայտարարել այդ գործարքը, սակայն վերջիններս մերժում էին դա, քանի որ դա էապես կվնասեր չին-վրացական հարաբերությունների զարգացմանը:  Չինաստանի համար, այսպես կոչված «Մետաքսի ճանապարհի»  կառուցման ծրագրում, Վրաստանը ոչ երկրորդական դերակատում ունի:

Սակայն հենց այդ հանգամանքն էլ  դուր չի գալիս Վաշինգտոնին:

Այդ իսկ պատճառով Թրամփի թիմակիցները չէին պատրաստվում չեղարկել MEGOBARI act-ը:

Սակայն, անսպասելիորեն, ԱՄՆ-ի հանրապետական կուսակցությունում առաջ եկավ նաև վրացամետ թև, որը փորձում է հաշտեցնել Թրամփի և Իվանիշվիլու թիմերին:

Մասնավորապես,  ԱՄՆ-ի Հանրապետական ​​ կուսակցության գլխավոր դոնորներից  և Տեխասի նավթային ընկերության գործադիր տնօրենը լոբբինգ է անում այդ հակավրացական, երկկուսակցական օրինագծի դեմ, որը պատժամիջոցներ կսահմաներ ներկայիս Վրաստանի իշխանության ներկայացուցիչների դեմ,-  հաղորդում է ամերիկյան The Hill-ը պարբերականը:

Հյուստոնում գործող էներգետիկ ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Սթիվ Նիկանդրոսը, որը պնդում է, որ Վրաստանում ներդրել է ավելի քան կես միլիարդ դոլար, այս ամիս նամակ է ուղարկել Ներկայացուցիչների պալատի առնվազն մեկ հանրապետական ​​անդամի՝ կոչ անելով նրանց դեմ դուրս գալ MEGOBARI օրենքին։

Նամակում Նիկանդրոսը նշում է, որ իր ընկերությունը Վրաստանում պատրաստում է 100 միլիոն դոլարի նոր ներդրումային ծրագիր, որը կիրականացվի հաջորդ երկու տարիների ընթացքում: Նա պնդում է, որ MEGOBARI օրենքը և Թբիլիսիի դեմ պատժամիջոցներ կիրառելու այլ փորձերը կվնասեն Վրաստանում գործող ամերիկյան բիզնեսներին:

Ամերիկյան փորձագետների կարծիքով՝ այս հարցում Թրամփի թիմը բաժանվել է երկու մասի. Իվանիշվիլու կողմնակիցների և հակառակորդների:

Ըստ The Hill-ի,  Ներկայացուցիչների պալատի խոսնակ, կարկառուն հանրապետական ՝Մայք Ջոնսոնը անցյալ տարվա վերջին փորձեց MEGOBARI օրենքը ներառել Ազգային պաշտպանության լիազորման մասին օրենքում, սակայն Սենատի մեծամասնության առաջնորդ, և ոչ պակաս կարկառուն հանրապետական  Ջոն Թունը  արգելափակեց այդ ջանքերը։

Նիկանդրոսը և հանրապետական կուսակցության ներկայացուցիչների մի մասը, Թբիլիսիի հետ հարաբերությունների վատթարացման համար մեղադրում է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենին։

Ավելին, հանրապետական կուսակցության այս թևի ներկայացուցիչները համարում են, որ Վրաստանում անցած ընտրություններն «արդար էին և ժողովրդավարական»:

Նրանք նաև պաշտպանում են իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունումը և պնդում, որ «Վրացական երազանքի» կառավարությունը Թրամփի վարչակազմի գաղափարական դաշնակիցն է և արժանի է աջակցության։

Պարզվում է, սակայն,  որ Հանրապետական կուսակցության հակաիվանիշվիլիական հատվածի հետ ակտիվորեն կուլիսներում աշխատում են ներկայիս Ադրբեջանի իշխանությունները:

Մասնավորապես  հանրապետական սենատոր Ջո Ուիլսոնը  հայտարարել է, թե իբր   MEGOBARI օրենքը անհրաժեշտ է Հարավային Կովկասում Թրամփի ջանքերը ամրապնդելու համար, այդ թվում՝ այսպես կոչված «միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղին»՝ Հայաստանի և Ադրբեջանի միջով։

Ըստ The Hill-ի ադրբեջանցիներըփորձում են համոզել, որ ներկայիս Վրաստանի իշխանությունները, իրականում դեմ են Թրամփի նախաձեռնությանը կովկասյան տարածաշրջանում և դրա պատճառով, իբր, խիստ լարվել են Ադրբեջանի և Վրաստանի հարաբերությունները:

Ավելին, ադրբեջանցիների ցանկությունները ներկայացնող սենատոր Ուիլսոնը հայտարարել է, թե  «Թրամփի երթուղու» հաջողությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ  փոխվի «Վրացական երազանքի» կառավարության «հակաամերիկյան վարքագիծը»։

«Պատմական խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, միջազգային խաղաղության և բարգավաճման համար «Թրամփի ճանապարհի» հաջողությունը և Չինաստանի, Իրանի և Ռուսաստանի հեռացումը Միջին միջանցքից հնարավոր են միայն այն դեպքում, եթե «Վրացական երազանքի» կառավարությունը փոխի իր հակաամերիկյան վարքագիծը»,- հայտարարել է սենատորը։

Վրացական իշխանությունները հակազդում են այդ շրջանակներին, իսկ ադրբեջանցիների այս քայլերը բացատրում են այն հանգամանքով, որ Ալիևը ուզում է միայն ինքը կյանքի կոչել Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք նախագծերը:

Ըստ վրացիների՝ Ալիևը ցանկանում է, որ Վրաստանն ու Հայաստանը մնան միայն Արևելք-Արևմուտք միջին միջանցքի տիրույթում, որի արդյունքում Ադրբեջանի դերակատարումը տարածաշրջանում շեշտակի կմեծանա, իսկ Վրաստանն ու Հայաստանը կդառնան լոկ Ադրբեջանի համար տարանցիկ և սպասարկող երկրներ:

Վրացիները նշում են, որ իրենք դեմ են ադրբեջանցիների մոտեցմանը, այլ հարց է, որ հայերը, հայտնվելով ծանր վիճակում, պատրաստ են սպասարկել Ալիևը բոլոր կապրիզները:

Այն, որ Փաշինյանն Հայաստանի իմիջը իջեցրել է շրիշակից ներքև, հայտնի է բոլորին:

Սակայն Հայաստանում, թերևս քչերն են հասկանում, թե ինչ աստիճանի է նվաստացրել Ալիևը Հայաստանը, վրացիների, ամերիկացիների, ռուսների, պարսիկների և չինացիների առջև:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>