Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյանը Վարդաշեն ՔԿՀ-ից ուղերձ է հղել Ընտրությունները խուժանավարի կեղծեցին. Արման Աբովյան Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում
27
Հանրային շարժումները կարող են ստեղծվել մեկ ամսվա ընթացքում, եթե բանաձևը ճիշտ դրվի. Ստեփան Դանիելյան Գագիկ Ծառուկյանի 12 ժամյա տևողության հարցաքննությունն ավարտվեց Հայաստանը կարող է կորցնել պանրի արտահանումից ստացված եկամտի 80 տոկոսը, եթե կորցնի ռուսական շուկան. «Ռիա Նովոստի» «Ոնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ». Դավիթ Ղազինյանն ազատ արձակվեց Ձեռնաշղթաներով տանելու են ԱԺ-ից․ վերջնաժամկետ պետք է դրվի (տեսանյութ) Մենք ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում. Արման Աբովյան Քաղաքական բանտարկյալ Գագիկ Ծառուկյանը կրկին հարցաքննվում է Կալանքի երկարաձգում՝ Նիկոլ Փ․–ի պատվերով․ ստի․․․, թե․․․ Նիկոլ Փաշինյանը ձգտում է հաստատել կոշտ բռնապետություն. բռնաճնշումները շարունակվում են (տեսանյութ) «Սրբուհի Գալյան, Աննա Վարդապետյան, էս ինչքան ստորացված ու խեղճացած եք դուք»․ Լարիսա Ալավերդյան Պատերազմ Արցախում
Իրանական նավի վրա հարձակումը անպատասխան չի մնա․ Աբբաս Արաղչի Ուկրաինայի ԶՈւ-ն Կասպից ծովում հարվածել է իրանական տանկերին,կան զոհեր և վիրավորներ Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյանը Վարդաշեն ՔԿՀ-ից ուղերձ է հղել Հանրային շարժումները կարող են ստեղծվել մեկ ամսվա ընթացքում, եթե բանաձևը ճիշտ դրվի. Ստեփան Դանիելյան Ընտրությունները խուժանավարի կեղծեցին. Արման Աբովյան Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում «Գործ ունենք այս դեպքում ընտրովի արդարադատության հետ. սխալ են արել, որ քրեական հետապնդում են սկսել». Արայիկ Պապիկյան Կապիտալ ծախսերը «սառեցրել» են Աննորմալություն է ու ազգային ամոթ, որ այսօր երկրի ինտելեկտուալ և առաջադիմական ռեսուրսը կուտակվել ու խտացել է բանտերում Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է ձերբակալվել Գագիկ Ծառուկյանի 12 ժամյա տևողության հարցաքննությունն ավարտվեց 17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հոր ատրճանակից կրակոցներ է արձակել Լույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում Հայաստանը կարող է կորցնել պանրի արտահանումից ստացված եկամտի 80 տոկոսը, եթե կորցնի ռուսական շուկան. «Ռիա Նովոստի» Նիկոլը շուտով մեզ կտա իրեն հեռացնելու տրիգերը, Ալենին կամ մյուսին փոխելով հարց չի լուծվում. Լևոն Զուրաբյան Չնայած քաղաքական ռեպրեսիաներին, «մայր Հայաստանի» ավագանիները հետամուտ են երևանցիների խնդիրներին, քաղաքացիների ահազանգերին Հրաժարվելու եմ պատգամավորի աշխատավարձից, իսկ խմբակցությունը հրաժարվելու է պարգևավճարներից․ Նարեկ Կարապետյան «Ոնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ». Դավիթ Ղազինյանն ազատ արձակվեց Արման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿ Այսօր գլխավոր խնդիրը իշխանափոխության իրականացումն է. Տիգրան Աբրահամյան Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան Գագիկ Ծառուկյանն արժանի չէր նման գնահատականի. Ներսիկ Իսպիրյան Հայաստանում թևածում է «беспредел»-ը և սրանք առհասարակ իրավական գործընթացներ չեն. Գալստյանը՝ Ծառուկյանի գործի մասին Հայաստանը կանգնած է պետականության կորստի վտանգի առաջ. Էդուարդ Շարմազանով Ձեռնաշղթաներով տանելու են ԱԺ-ից․ վերջնաժամկետ պետք է դրվի (տեսանյութ) Անդրանիկ Թևանյանին բժշկական օգնություն է պետք․․․ արագ է պետք գործել․ Մանուկ Սուքիասյան Ռեյդեր՝ զինված հարձակումից հետո. «օրենքով գողի» եղբայր է բերման ենթարկվել. «Իշխանություն» Մենք ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում. Արման Աբովյան

1003 ընտանիք 4 ամսում Թորոսյանի օրոք զրկվել է նպաստից. պաշտոնական թվեր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի նշանակումից հետո՝ 2025 թվականի սեպտեմբեր–դեկտեմբեր ամիսների ընթացքում, 1003 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից։

«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել Սոցապնախարարություն՝ խնդրելով հայտնել, թե Երևան քաղաքում և ՀՀ մարզերում քանի քաղաքացի է զրկվել սոցիալական նպաստից Արսեն Թորոսյանի օրոք։ Ի պատասխան մեր գրության՝ նախարարությունից հայտնել են, որ համաձայն ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշման՝ 2025 թվականի մարտի 17-ից Կոտայքի և Սյունիքի մարզերում ներդրվել է ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգ՝ պիլոտային ծրագրի շրջանակում, որի հիման վրա նշանակվում են նպաստները։

Սակայն նախարարության ներկայացրած թվերը այլ իրականություն են բացահայտում։ 2025 թվականի սեպտեմբեր–դեկտեմբեր ամիսներին Երևան քաղաքում և ևս 8 մարզերում
• սոցիալական նպաստ ստացող ընտանիքների թիվն ավելացել է ընդամենը 17-ով,
• մինչդեռ ընտանեկան նպաստ ստացողների թիվը նվազել է 1003 ընտանիքով։

Փաստացի սա նշանակում է, որ նախարար Թորոսյանի պաշտոնավարման առաջին ամիսներին 1003 ընտանիք դուրս է մղվել նպաստային համակարգից, այն դեպքում, երբ սոցիալական ծանր վիճակի մասին ՀՀ վիճակագրական կոմիտեն տխուր ցուցանիշներ է հրապարակում. մեր երկրում աղքատության մակարդակը 21.7 տոկոս է, ծայրահեղ աղքատության մակարդակը՝ 0.6։

Հիշեցնենք, որ ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված՝ մինչև 18 տարեկան անդամ ունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային միավորից։

Սոցիալական նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված՝ մինչև 18 տարեկան անդամ չունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված սոցիալական նպաստի իրավունք տվող սահմանային միավորից։

ՀՀ կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի N 50-Ն որոշմամբ՝ 2025 թվականին ընտանեկան կամ սոցիալական նպաստ նշանակելու համար անապահովության սահմանային մեծության միավոր է սահմանվել 28.00-ը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>