Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
11
Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Դատական նիստ՝ քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դեմ շինծու «գործով» Պատերազմ Արցախում
Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել Հ2, TV 5, «Ազատության» անդրադարձերը քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանույանի «գործով» երեկվա դատավարությանը

Ըստ չինական infoBRICS-ի՝ Զանգեզուրի միջանցքն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Իրանի, այլև՝ Չինաստանի դեմ

Այս պարբերականի վերլուծաբան Դրագոլյուբ Բոսնիչի կարծիքով, ամերիկացիները շտապում են կյանքի կոչել Զանգեզուրի միջանցքի կառուցումը, որպեսզի կարողանան Թուրքիայի և Ադրբեջանի միջև ապահովել կայուն և անվտանգ ուղի, որը կախված չի լինի ո՛չ Ռուսաստանից և ո՛չ Իրանից:

Պաշտոնապես TRIPP-ը նպատակ ունի «խթանել Հարավային Կովկասում երկարատև խաղաղությունն ու բարգավաճումը»։ Սակայն իրականում Միացյալ Նահանգները անմիջական վերահսկողություն է ստանձնում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի նկատմամբ, որը Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ նախագիծն  է։

Ամերիկյան և հայկական աղբյուրները հաղորդում են, որ «շրջանակային ծրագիրը սահմանում է TRIPP ծրագրի գործնական իրականացման կոնկրետ ուղի, որը նախատեսված է Հայաստանի ներսում անարգել բազմամոդալ տարանցիկ հաղորդակցությունն ապահովելու համար»։ Փաշինյանի ռեժիմը պնդում է, որ «կապելով Ադրբեջանի մայրցամաքային մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և ստեղծելով կենսական նշանակություն ունեցող կապ Տրանսկասպյան առևտրային ուղու վրա, TRIPP-ը, ինչպես ակնկալվում է, փոխադարձ օգուտ կբերի Հայաստանի Հանրապետության միջազգային և ներքին տրանսպորտային կապին»։ Սակայն, ըստ չինական պարբերականի,  իշխանությունները Երևանում չեն կարողացել բացատրել, թե ինչպես է իրենց ինքնիշխանության մի մասը Անկարային և Բաքվին՝ իրենց հին թշնամիներին, զիջելը օգուտ բերելու Հայաստանին։

ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ ասվում է. «2025 թվականի օգոստոսի 8-ին կայացած պատմական խաղաղության գագաթնաժողովում սահմանված սկզբունքները արտացոլելով՝ TRIPP-ի իրականացման շրջանակը ընդգծում է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և փոխադարձության կարևորությունը TRIPP-ի ընդհանուր հաջողության համար։ TRIPP ծրագրի վերջնական նպատակն է ամրապնդել Հայաստանի և Ադրբեջանի բարգավաճումն ու անվտանգությունը, ինչպես նաև խթանել ամերիկյան առևտուրը՝ ընդլայնելով տարածաշրջանային առևտրի և տրանսպորտային հասանելիությունը և ստեղծելով նոր տարանցիկ հնարավորություններ՝ Կենտրոնական Ասիան և Կասպից ծովը Եվրոպայի հետ կապելով»։ Վերջին մի քանի տողերը կարևոր են Հարավային Կովկասի նկատմամբ Վաշինգտոնի «հանկարծակի» հետաքրքրությունը հասկանալու համար։

Ըստ չինական այս պարբերականի՝ Հարավային Կովկասը միշտ համարվել է կարևարագույն տարածաշրջան, որը կապում էր իրար հետ Կենտրանական, Միջին Արևելքը և Արևելյան Եվրոպան:

Հենց դրա պատճառով էլ ավանդաբար այն գերտերությունների կողմից միշտ համարվել է անչափ կարևոր գոտի:

ԱՄՆ-ի նպատան է, նշում է չինական պարբերականը, վերահսկել այս տարածաշրջանը, որպեսզի թույլ չտա, որ Ռուսաստանն ու Իրանը ուժեղանան:

Հայաստանն այս առումով կենտրոնական դեր էր կատարում, մինչև 2018 թվականը:

Սակայն, ըստ  պարբերականի, 2018-ին Հայաստանում իշխանության բերվեց արևմտյան սատելիտ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի վերջինս փոխի Հայաստանի դերն ու նշանակությունը:

Ըստ չինական պարբերականի՝ Փաշինյանի աննախադեպ դավաճանությունը ոչ միայն   Լեռնային Ղարաբաղի, այլև հենց Հայաստանի նկատմամբ, իր  դժբախտ երկիրը մղում է կործանման։ Փաշինյանի համառ հակառուսական  և  թուրքամետ  քաղաքականությունը վերածվելու է  ռազմավարական աղետի Երևանի համար, նշում է հեղինակը։

Հայաստանը ներկայումս գրեթե բոլոր կողմերից շրջապատված է թշնամիներով։ Փաշինյանի  իշխանության  աջակցությամբ ռեժիմը խզում է կապերը և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի հետ՝ տարածաշրջանի միակ երկու երկրների, որոնք հետաքրքրված են Հայաստանը պահպանելու հարցում։ Սակայն Փաշինյանն այլ ծրագրեր ունի։ Նա ակտիվորեն փորձում է հաճոյանալ ոչ միայն Թուրքիային և Ադրբեջանին, այլև քաղաքական Արևմուտքին, որը, կարծես, բացարձակապես անտարբեր է Հայաստանի ապագայի և նրա գոյության   նկատմամբ, նշում է պարբերականը։

Սա սնուցում է Էրդողանի մեծության ձգտումները, և նպաստում է Թուրքիայում պայթուցիկ գաղափարախոսական միաձուլման ձևավորմանը, որը համատեղում է նեոօսմանիզմի, քաղաքական իսլամի և պանթուրքիզմի տարրերը: Չնայած այս խնդիրը շատ ավելի հավակնոտ է, քան Անկարան կարող էր ինքնուրույն լուծել, քաղաքական Արևմուտքը՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, մեծապես աջակցում է նրա ագրեսիվ գործողություններին: Սա հիմնականում պայմանավորված է նրանով, որ Արևմուտքը գիտակցում է, որ երկարաժամկետ հեռանկարում Թուրքիայի գործողությունները անխուսափելիորեն կհանգեցնեն Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի հետ ռազմավարական բախումների, նշում է պարբերականը:

Ըստ չինական պարբերականի, Արևմուտքում կարծում են, թե Ռուսաստանում և Կենտրոնական Ասիայում բնակվող  թյուրքալեզու  ժողովուրդները կարող են կատարել  «նոր ուկրաինացիների»  դերը։

Միևնույն ժամանակ, այս տարածաշրջանը կարող է դառնալ Չինաստանի և Իրանի դեմ գործողությունների հարթակ: Սինցզյանը (Չինաստան) հատկապես խոցելի է այս առումով, քանի որ ունի զգալի թյուրքական (հատկապես ույղուրական) բնակչություն, որը, ինչպես սպասվում է, պետք է համակարգի իր գործողությունները Անկարայի հետ: Ավելին, կա մեկ այլ խնդիր՝ պատմական իրանական Ադրբեջան նահանգը, որը ադրբեջանական ազգայնական պահանջների հիմնական թիրախն է: Հարկ է նշել, որ այս նահանգն ունի զգալիորեն ավելի մեծ ադրբեջանական բնակչություն, քան հյուսիսում գտնվող համանուն նախկին խորհրդային հանրապետությունը:

Սակայն, չնայած Բաքվի՝ տարածաշրջանը բաժանելու և հյուսիսարևմտյան Իրանը զավթելու հնարավոր նկրտումներին, նրա ծրագրերը սահմանափակվում են ինչպես թե իրենց  փոքր չափերով, այնպես էլ Թեհրանի հզորությամբ։ Բացի այդ,  Մոսկվան և Թեհրանը շատ սերտ կապեր ունեն և փոխադարձ հետաքրքրություն ունեն Հարավային Կովկասում Թուրքիայի  էքսպանսիոնիզմը կանխելու հարցում։ Հենց սա է պատճառը, որ Միացյալ Նահանգները այդքան համառորեն է փորձում միջամտել տարածաշրջանին (մասնավորապես՝ վերոնշյալ Զանգեզուրի միջանցքի միջոցով) և իրականացնել TRIPP ծրագիրը։ Սա, ըստ էության, անհերքելի ապացույց է այն բանի, ինչի մասին շատ անկախ հեղինակներ (ներառյալ ես) տարիներ շարունակ զգուշացնում են, մասնավորապես, երբ խոսքը վերաբերում է Թուրքիայի ընդգրկմանը BRICS-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) նման կազմակերպություններում, ապա դրա մասին պիտի լուրջ մտածել։

Այս դիտարկմամբ է ավարտում է իր վերլուծությունը չինական պարբերականը:

Մեր կողմից նշենք, որ այս պարբերականը հիմնականում ներկայացնում է Պեկինի պաշտոնական տեսակետները, որոնք այս կամ այն պատճառով չեն հրապարկվում որպես Չինաստանի իշխանությունների պաշտոնական տեսակետ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>