ՔՊ-ական տիրադավ Գևորգ Սարոյանը կարգալույծ արվեց
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնում է. «Սույն թվականի հունվարի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդառաջ Գերագույն Հոգևոր Խորհրդի 27․01․2026թ․ որոշման, հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակել Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։
Կարգալուծության համար ի մասնավորի հիմք է ծառայել, որ նա վիճարկել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատվելու և Մայրավանք վերադառնալու վերաբերյալ Հայրապետական տնօրինությունը՝ խոչընդոտելով Մասյացոտնի թեմի բնականոն գործունեությունը և դատական իր հայցով առիթ ու պայման ստեղծել իշխանության պատկան կառույցների կողմից ներեկեղեցական կյանքին միջամտելու համար։
Գևորգ եպս․ Սարոյանը կանոնական շեղումներով և կարգազանց գործողություններով դրժել է հնազանդության ուխտը։
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով»։
--
Մեր կողմից նկատենք, որ առհասարակ, տիրադավ, մեր Ազգային եկեղեցուն դավաճանած ու ՔՊ-ական հերձվածողության դիմած այսպես կոչված՝ «եպիսկոպոսներին» ու, մասնավորաբար, Գևորգ Սարոյանին կարգալույծ անելը, մեծ հաշվով, հանրային պահանջ էր: Նկատենք նաև, որ Վեհափառը, դրսևորելով իսկապես աներևակայելի համբերատարություն, տիրադավներին դարձի տեղ էր թողնում և դեռ թողել է: Բայց կարգալույծ արված Գևորգ, ավելի ճիշտ, արդեն՝ Արման Սարոյանն իսկապես էլ անցավ բոլոր սահմաններն ու անդառնալիության կետը: Նրան, թերևս, շատ ավելի սրտամոտ է Փաշինյանի շահերն սպասարկող շարքային ՔՊ-ական ակտիվիստի կարգավիճակը: