«Հայաստանի հարավային հարևանությամբ իրավիճակը կտրուկ լարվում է»․ Նաիրի Հոխիկյան
Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի գրառումը.
«Հայաստանի հարավային հարևանությամբ իրավիճակը կտրուկ լարվում է։ Իրանի ափերին են մոտեցել ամերիկյան ավիակիրներ և մեծ քանակության զորք ու զինտեխնիկա, Իսրայելն իր զորքը բերել է մարտական պատրաստության ամենաբարձր մակարդակի ու մեդիայի միջոցով հայտարարել առաջիկա 1-2 օրվա ընթացքում Իրանի դեմ լայնածավալ պատերազմ սկսելու մասին։ Չինաստանից արդեն 10 ռազմական բեռնատար ինքնաթիռ է շտապ մեկնել Իրան՝ տեղ հասցնելով մեծ քանակության զենք, զինամթերք ու ՌԷՊ միջոցներ։ Ռուսաստանը ևս զենքեր է ուղարկում Իրան։ Արևմտյան շատ քաղաքագետներ պնդում են, թե ԱՄՆ-ն ու Իսրայելը ժամերի, գուցե օրերի ընթացքում կհարձակվեն Իրանի վրա։
Ինձ հետաքրքրում է հայ քաղաքագիտական վերլուծաբանների ու քաղաքական գործիչների կարծիքը։ Խնդրում եմ, արձագանքեն տարածաշրջանից տեղյակ մարդիկ։ Հետաքրքիր ու օգտակար կլինի լսել լուրջ վերլուծություններ»։

