Արագածոտնի մարզպետն արգելեց Տեր Հայկին Թալինում Փաշինյանի մասնակցությամբ պատարագ մատուցի՝ ստիպելով լքել եկեղեցին
Արագածոտնի Մրազպետ Սերգեյ Մովսիսյանը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում զրուցում է Տեր Հայկի հետ։ Հիշեցնենք, որ այսօր ժամը 11։00-ին նախատեսված է Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագի արարողություն։
Սերգեյ Մովսիսյանը վստահեցրեց, որ Տեր Հայկին չի ստիպում հեռանալ եկեղեցուց և հոգևորականի վրա ճնշումներ չկան։
Սակայն քիչ անց Տեր Հայկը հայտնեց, որ ստիպված գնում է Մաստարայի եկեղեցի, որտեղ էլ պատարագ կմատուցի և բարձր կհնչեցնի Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Արագածոտնի Թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի անունը։
Իսկ պատարագը կմատուցի կարգալույծ՝ նախկին տեր Թադեն։
Աղբյուրը` Panorama.am

