Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
10
Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Դատական նիստ՝ քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դեմ շինծու «գործով» Պատերազմ Արցախում
Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել Հ2, TV 5, «Ազատության» անդրադարձերը քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանույանի «գործով» երեկվա դատավարությանը

Որ ՊՈԱԿ-ն՝ ինչքան է ստացել. քաղաքացի, դու սոված, պարտքերի տակ ճռռա, կարևորը՝ Փաշինյանը, նրա թիմը լավ ապրեն

168.am-ը գրում է, որ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմն օրերս ավանդական դարձած ամենամյա 3 աստղաբաշխական դրամաշնորհներն է հատկացրել՝ սեփական կեցությունն ու գործունեությունն անխափան ու անխոչընդոտ ծավալելու նպատակով:

Այսպես. դեկտեմբեր 16-ին Պետական բյուջեից առաջին խոշոր հատկացումն է արվել «Սպասարկում» ՊՈԱԿ-ին: Այս ՊՈԱԿ-ը  487 միլիոն 897 հազար 500 դրամով (1286397.95 դոլար) պետք է իրականացնի վարչապետի աշխատակազմին ամրակցված շենքերի սպասարկումը, այդ թվում՝ շենքերում տեղակայված կառավարման մարմինների աշխատակազմերի շենքային պայմանների հետ կապված ընթացիկ սպասարկման աշխատանքները:

Ըստ պետգնումների էլեկտրոնային համակարգի՝ այս ՊՈԱԿ-ին դրամաշնորհներ սկսել են հատկացվել 2022 թվականից հետո միայն:

Հաջորդ դրամաշնորհը նույն օրը հատկացվել է «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին՝ առավել հայտնի՝ կառավարական դաչաներ անվամբ: ՊՈԱԿ-ն այս տարի ստացել է 621 միլիոն 340 հազար 100 դրամ (1638371.18 դոլար), որպեսզի  ապահովի բարձրաստիճան պաշտոնատար անձանց գերատեսչական առանձնատների և տարածքների շահագործումն ու սպասարկումը, այդ թվում՝ առանձնատների կահավորման և տեխնիկական վերազինման կազմակերպումը:

Երրորդ ամենամեծ պետական աջակցություն՝ դրամաշնորհը հատկացվել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին, որը տարբեր շրջանակներ անվանում են ֆեյքերի պոակ: Այս ՊՈԱԿ-ն այս տարի ստացել  785 միլիոն 487 600 դրամ (2071069.93 դոլար)՝ «Հանրային իրազեկում և հասարակական ու քաղաքագիտական հետազոտություններ» միջոցառման շրջանակում:

Ու դարձյալ հիշեցնենք՝ վարչապետի աշխատակազմն իրեն ենթակա ՊՈԱԿ-ներին ուղղվող խոշոր դրամաշնորհների ավանդույթը հիմնադրել է 2022 թվականից։

168.am-ը նախորդ տարի դարձյալ հրապարակել էր դրամաշնորհների մասին տեղեկությունը: Նկատենք՝ նախորդ տարի   728 միլիոն 187.600 դրամ՝ շուրջ 1.8 մլն դոլար աստղաբաշխական չափի դրամաշնորհով էր վարչապետի աշխատակազմը «ֆեյքերի» ՊՈԱԿ-ին պատվիրակել  «Հանրային իրազեկում, հասարակական-քաղաքագիտական հետազոտությունների իրականացում» միջոցառման շրջանակներում մի շարք գործողությունների կատարումը:

Կառավարական դաչաներին էլ հատկացվել էր 621 միլիոն 340.100 դրամի, կամ ավելի քան 1,5 միլիոն դոլարի չափով աջակցություն։

Այս թվերն, իհարկե, ավելի ցցուն են երևում հատկապես կենսաթոշակառուների մասին Փաշինյանի վերջին աղմկոտ հայարարությունների ֆոնին, երբ նա պնդում էր, թե թոշակառուները չգիտեն՝ ինչպես արդյունավետ փող ծախսել։

«Թոշակառուների թոշակն ամսական 11 հազար դրամով կամ 10 հազար 400 դրամով ավելացնենք. ի՞նչ է անելու թոշակառուն։ Այդ գումարն ի՞նչ է անելու, ինչի՞ վրա է ծախսելու»,- ասել էր Փաշինյանը:

Պարզվում է՝ կա նաև Փաշինյանի տրամաբանության հակառակ կողմը՝ իրենք գիտեն ինչպես ծախսել:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>