«Մկրտիչ Սրբազանն ազատությունից զրկված է նրա համար, որ Հայրապետի հետ ազգակցական կապ ունի»․ Տիգրան Աբրահամյան
Դիտել նաև
Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան
Բաքուն չի էլ թաքցնում, որ «Արևմտյան Ադրբեջանը» իր համար ռազմավարական նպատակ է. Տիգրան Աբրահամյան
«Արցախում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից»․ Տիգրան Աբրահամյան
«Հետաքրքիր է՝ իր շեֆի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու ժամանակ Ասրյանը հուզվե՞լ է»․ Տիգրան Աբրահամյան
«Զորահանդեսի ժամանակ հատուկ ընդգծեցին, որ Դ-30-ները գործարանային են»․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ամիսներ շարունակ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանն ազատությունից զրկված է այն բանի համար, որ Ամենայն Հայոց Հայրապետի հետ ազգակցական կապ ունի և Մայր Աթոռի դեմ գործողություններում իշխանությունն իր քայլը որպես ճնշման միջոց է դիտարկում: Իրավիճակն այնպիսի ամոթալի կետի է հասել, որ իշխանությունն իր ապօրինություններն իրականացնելիս որևէ բանի առաջ կանգ չի առնում: Ռեժիմի համար օրենքն ու սահմանադրությունը միայն ձևական բնույթ ունեն, իսկ երկրի բնականոն կյանքը կառուցվում է մեկ կոնկրետ անձի ներքին վախերի և քմահաճույքների հիման վրա»:

