Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
11
ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Պատերազմ Արցախում
ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել

Հայկական նախագիծ VS թուրքական նախագիծ

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը նշում է.
«Խորհրդարանական ընտրությունների ժամանակ երկու նախագծերի պայքար է լինելու:
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է «խաղաղության» իր նախագիծը, որը Հայաստանի համար նախատեսում է դանդաղ կամ արագ մահ, այսինքն՝ Արցախի ճակատագրի կրկնություն:
Նիկոլական «խաղաղությունը» թուրքական նախագծի շրջանակներում է: Ըստ այդ նախագծի՝ Հայաստանը պետք է անվերջ զիջումների գնա՝ հանուն, այսպես կոչված, խաղաղության:

Թուրքական նախագիծը ենթադրում է՝
• ՀՀ սահմանադրության փոփոխություն, որով ամբողջությամբ վերացվում են 3-րդ հանրապետության հիմքերը,
• Հայոց ցեղասպանության թեմայի փակում,
• Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կազմաքանդում, հայկական ինքնության դեմ պայքար,
• Հայկական բանակի փաստացի վերացում,
• Հարյուր հազարավոր ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում,
• «Զանգեզուրի միջանցքի» տրամադրում թուրք-ադրբեջանական տանդեմին,
• Ատոմակայանի փակում,
• Առանց դաշնակիցներ Հայաստան,
• Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության դադարեցում,
• Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի գործունեության դադարեցում,
• Սահմանագծման ու սահմանազատման գործընթացի իրականացում Հայաստանից միակողմանի զիջումների տրամաբանությամբ,
• Հայաստանի վառելիքաէներգետիկ համակարգի կախվածություն Ադրբեջանից,
• Հայաստանի մասնակի ապաշրջափակման ռեժիմի պահպանում,
• Ռուսաստանի և Իրանի հետ կապերի թուլացում՝ հայ-ռուսական և հայ-իրանական հարաբերությունների հետագա կոնֆլիկտայնացման հեռանկարով,
• Արցախցիների վերադարձի իրավունքի թեմայի փակում,
• Հայաստանի տարածքների նկատմամբ ադրբեջանական նկրտումներ,
• Հայաստանի անվտանգության ապահովման ու հրադադարի պահպանման երաշխավորի դերում Ադրբեջանի դերակատարում. մեզ վրա չեն կրակելու զուտ Ադրբեջանի բարի կամքի դրսևորման դեպքում,
• Հայ-ադրբեջանական հարաբերություններում Թուրքիայի կողմից փաստացի միջնորդական առաքելության իրականացում,
• Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա ռազմատուգանքի նշանակում:
Սա թուրքական նախագծի շրջանակներում թուրք-ադրբեջանական պահանջների, նախապայմանների և ծրագրերի ոչ ամբողջական ցանկն է:
Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունն ԱԺ ընտրություններում նշանակելու է այդ ամենի կյանքի կոչում, ինչը գործնականում բերելու է մեր պետականության կորստին: Կամ էլ՝ ինչ որ պահի դառնալու է նոր պատերազմի պատճառ:
- - - - -
Հայկական նախագիծը ենթադրում է՝
• Իրական խաղաղության ու անվտանգության ապահովում՝ աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական, տնտեսական հաշվեկշռի լուրջ շեղումների վերացման և արդյունավետ պետական կառավարման համակարգի ներդրման միջոցով,
Հայկական բանակի վերականգնում,
Մեր Եկեղեցու և հայկական ինքնության պաշտպանություն,
• Սոցիալ-տնտեսական զարգացում՝ ներառականության սկզբունքով,
Ազգային-պետական ու անվտանգային գլխավոր հարցերում հանրային լայն կոնսոլիդացիայի ապահովում, ներհասարակական թշնամանքի բացառում,
• Հայ-ադրբեջանական հարաբերություններում միջնորդ երաշխավորի առկայություն՝ բացառելով Թուրքիային և կարևորելով Ռուսաստանի դերը,
• Պետականամետ դիվանագիտության իրականացում, որի շրջանակներում պետք է նոր բովանդակությամբ հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններ հաստատել,
• հայ-իրանական հարաբերությունների խորացում,
• Հայաստանի համար ապահովել իրական ապաշրջափակում ինչպես հյուսիս-հարավ, այնպես էլ արևելք-արևմուտք ուղղություններով,
Հայաստանը դարձնել ոչ թե գերտերությունների շահերի բախման, այլ համադրման տարածք՝ ռուս-ամերիկյան ջանքերի ներդրման, Իրանի բնական շահերի հաշվի առնման, ինչպես նաև չինական, հնդկական տնտեսական հնարավորությունների ներգրավման միջոցով,
• Ապազգային և պատերազմաբեր գլոբալիզմի մերժում,
• հայ-թուրքական հարաբերությունների հնարավորինս տարանջատում հայ-ադրբեջանականից,
• Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման համար առավելագույն ջանքերի գործադրում:
Հայկական նախագիծը ներքին ու արտաքին քաղաքական բազմաթիվ այլ հարցեր էլ է ներառում: Դրանց կյանքի կոչման նախապայմանը Հայաստանում նոր իշխանության ձևավորումն է: Դրա բոլոր նախադրյալները կան, հանրային մեծ պահանջարկը ևս առկա է: Մնացածն ընդդիմադիր դաշտի սուբյեկտներից է կախված:
«Մայր Հայաստանը» ներդնելու է բոլոր ջանքերը՝ օրվա իշխանության դեմ արդյունավետ պայքարի, իշխանափոխության և ազգային նոր իշխանության ձևավորման համար»:
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>