Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
11
ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Պատերազմ Արցախում
ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել

Կարող են ձերբակալել կամ ծեծել Կաթողիկոսին, բայց չեն կարող դրա տակից դուրս գալ. Ստեփան Դանիելյան (տեսանյութ)

Եթե Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ամուր մնա իր գահին նստած, դիմանա ճնշումներին և հրաժարական չտա, ապա Փաշինյանի իշխանությունը որևէ բան չի կարող անել՝ բացի ուժային քայլերից։ Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի վարչախմբի հակաեկեղեցական արշավի և գլոբալիստական ծրագրերի մասին։

Քաղաքագետը շեշտում է՝ եթե իշխանությունը փորձի դիմել ուժային միջոցների, «չի կարող դրա տակից դուրս գալ»։

«Փաշինյանը ռեսուրս չունի։ Բնականաբար, որպես իշխանություն՝ իրենք կարող են մտնել և Մայր Աթոռը գրավել՝ ինչպես Հովհաննավանքը, կարող են ձերբակալել կամ ծեծել Կաթողիկոսին, կարող են մյուս հոգևորականներին ծեծել և ջարդ կազմակերպել Էջմիածնում։ Տեսականորեն կարող են դա անել, ունեն այդ ռեսուրսները։ Բայց կարո՞ղ են դրա տակից դուրս գալ։ Ես կարծում եմ՝ չեն կարող դրա տակից դուրս գալ և իրենք վախենում են այդ քայլերին գնալուց։ Հիմա ինչ էլ անեն՝ իրենք որևէ քայլ չունեն։ Իրենց ամբողջ ռեսուրսը կենտրոնացրեցին և ընդամենը մի քանի հազար մարդ կարողացան հավաքել։ Դրանից ավելի իրենք ռեսուրսներ չունեն»,-մեկնաբանեց Ստեփան Դանիելյանը։

Հետևաբար, ինչպես նշում է քաղաքագետը՝ եթե Ամենայն Հայոց կաթողիկոսն ամուր մնա իր գահին նստած, դիմանա ճնշումներին և հրաժարական չտա, ապա գործող իշխանությունը որևէ բան չի կարող անել՝ բացի ուժային քայլերից։

Խոսելով ընդհանուր միջազգային իրադրության և աշխարհաքաղաքական դինամիկ զարգացումների մասին՝ հատկապես ԱՄՆ-Չինաստան մրցակցության, Թրամփի վարչակազմի և Եվրամիության գաղափարական հակասությունների համատեքստում՝ Ստեփան Դանիելյանը նշեց, որ այսօր աշխարհում պայքար է ընթանում գլոբալիզմի և իմպերիալիզմի միջև.

«Մենք կարծում էինք, թե Լենինի, Մարքսի տեսություններն արդեն անցած փուլեր են, բայց հիմա տեսնում ենք, որ Լենինի տերմինաբանությունն ու որոշ հոդվածներ արդեն շատ արդիական են դառնում, քանի որ մենք վերադառնում ենք հին հարաբերություններին։ Միջազգային իրավունքն այլևս չի գործում, միջազգային հարաբերություններն ու կառույցները փլուզված են։ Այսօր պատերազմ է գնում Եվրոպայում, ո՞վ է հիշում ԵԱՀԿ-ի, Եվրախորհրդի, ՄԱԿ-ի կամ Հաագայի միջազգային դատարանի մասին»:

Այս համատեքստում քաղաքագետն անդրադարձավ Վենեսուելայի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունից ու Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առևանգումից անմիջապես հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տված հարցազրույցին, որի ընթացքում Բաքվի բռնապետը, կարծես շատ արագ որսալով միջազգային քաղաքականության մեջ խորացող միտումները, հայտարարեց, թե ժամանակակից աշխարհում այլևս գոյություն չունի «միջազգային իրավունք» կոչվածը։

Ստեփան Դանիելյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ալիևը խոսում է ոչ միայն միջազգային հարաբերություններում ուժի գործոնի որոշիչ լինելու, այլև դաշնակիցներ ունենալու կարևորության մասին։

«Հարցը հետևյալն է, որ աշխարհում որոշիչ է դառնում ուժի գործոնը, ճիշտ քաղաքականություն վարելը և դաշնակիցներ ունենալը։ Հիմա այս առումով ո՞վ է Հայաստանի դաշնակիցը՝ ինձ համար անհասկանալի է։ Եթե Հայաստանի դաշնակիցը Եվրամիությունն է, ապա Եվրոպայում պատերազմ է գնում, և իրենք պարտվում են։ Ո՞ւմ վրա է քո հույսը, և ո՞վ է քո դաշնակիցը։

Երբ Հայաստանի գործող իշխանությունը կամ վարչախումբը հայտարարում է, թե միջազգային իրավունք կա, իրականում միջազգային իրավունքն արդեն փլուզվել է։ Կարող ենք արդեն անցյալ ժամանակով խոսել այդ մասին։ Կարևորը դաշնակիցներն են, որոնք ունեն ուժ և շահեր, բայց մենք տեսնում ենք, որ Հայաստանն այսօր դաշնակից չունի։ Ինչ է կատարվելու՝ անհասկանալի է։ Ինչի՞ վրա է իրենց հույսը։ Եվ երբ իրենք ամեն օր ներշնչում են հանրությանը, որ «եկել է խաղաղության ժամանակաշրջանը», «սահմանների ճանաչումը», «միջազգայնորեն ճանաչված սահմաններն անձեռնմխելի են», «Արցախը մեզ խանգարում էր», և այլն, մենք տեսնում ենք՝ այդ ամենն արդեն չի աշխատում»,-ասում է Ստեփան Դանիելյանը։

Նոր աշխարհակարգի ձևավորման և աշխարհում ազդեցության գոտիների վերաբաժանման գործընթացների տեսանկյունից քաղաքագետը շատ կարևոր է համարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ապրիլին նախատեսված այցը Չինաստան և հանդիպումը Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ։

Հիշեցնենք, որ հունվարի 4-ին Նիկոլ Փաշինյանը և Կաթողիկոսի դեմ դուրս եկած խռովարար 10 արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները հանդես եկան նոր նախաձեռնությամբ՝ հայտարարելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին, որն ըստ իրենց՝ պետք է իրականացվի որոշակի ճանապարհային քարտեզով։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>