Անսասան, հաղթանակն առջևում է Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի»
19
Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Պատերազմ Արցախում
Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել

Վարդան Ղուկասյանին հրաժարվում են տեղափոխել հիվանդանոց և տրամադրել բժշկական օգնություն․ փաստաբան

Հաղորդում կազմակերպված խմբի կողմից խոշտանգում և այլ հանցանքներ կատարելու վերաբերյալ Արգելանքի տակ գտնվող մարդկանց նկատմամբ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ղեկավարության ներքո գործող զինված խմբավորումների կողմից խոշտանգումների և այլ վատ վերաբերմունքի տրամաբանական շարունակությունը հայ հասարակությունը և միջազգային հանրությունը տեսնում են քրեակատարողական հիմնարկներում:

Մասնավորապես` երբ մարդկանց զրկում են մարդկային կենցաղի տարրական պայմաններից և կենսական նշանակության բժշկական օգնությունից: Վերոգրյալի վառ ապացույցներն են` 2025 թվականին Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված մարդկանց մահերի աննախադեպ քանակը, կալանքի տակ գտնվող ութ ամսական Ջուլիայի կալանքի պահման պայմանները, որի պատճառով նրան հոսպիտալացրեցին ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կոմունիկացիա հաստատեց ՀՀ կառավարության հետ (Harutunyan et Soni c. Arménie no 20808/25) և պարոն Ստեփան Սամվելյանի գործը, որի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայսատանի Հանրապետության դեմ որպես հրատապ միջոց որոշում կայացրեց (Samvelyan v. Armenia no. 26507/25): Տարեվերջին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ղեկավարության ներքո գործող իրավասու պաշտոնյաները որոշել են սահմանել ևս մեկ ռեկորդ` ներկայումս «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում անօրինական կերպով պահվող պարոն Վարդան Ղուկասյանին հրաժարվում են տեղափոխել հիվանդանոց և տրամադրել համապատասխան բժշկական օգնություն: Սարսափելի է, որ կալանավորները պահվում են անմարդկային պայմաններում` առանց տարրական դատավարական երաշխիքների, սակայն կրկնակի դատապարտելի է, երբ առկա է բժշկական հստակ ցուցում համապատասխան բժշկական օգնության վերաբերյալ, որը լկտիաբար չի իրականցվում:

2025 թվականի դեկտեմբերի 17-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից ընդունված դատական ակտի հիման վրա միջգերատեսչական հանձնաժողովի կողմից կազմված դատաբժիշկները պետք է եզրակացություն կազմեն պարոն Վարդան Ղուկասյանի առողջության վերաբերյալ: Դատաբժիշկները իրենց պարտականությունների կատարման շրջանակում իրականացրել են համապատասխան գործողություններ` այցելել են պարոն Վարդան Ղուկասյանի մեկուսարան, զննել նրան և 25.12.2025 թվականին վերջինիս տրվել է պետական պատվերի շրջանակում ուղեգիր` (N 1082760) համապատասխան բժշկական հաստատություններում բուժօգնություն ստանալու համար: Սակայն սույն ուղեգրի պահանջը ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը յոթ օր շարունակ հրաժարվում են կատարել: Վերոնշյալ նախարարների աշխատանքային ենթակայության ներքո գտնվող հետևյալ պաշտոնյանները` Ռոբերտ Թամարյանը, Ծովինար Թադևոսյանը, Կամո Մանուկյանը շուրջ երկու ամիս ուղղակի անտեսելով պարոն Վարդան Ղուկասյանի հիմնարար իրավունքները կոպտորեն խախտել են` նրա իրավունքներին և օրինական շահերին առնչվող փաստաթղթերի ու տեղեկությունների տրամադրման իրավունքը, խղճի և դավանանքի ազատության իրավունքի իրականացումը, պաշտպանի հետ գաղտնի (կոնֆիդենցյալ) շփվելու իրավունքը, ինչպես նաև խոշտանգումից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը:

Այս պաշտոնյաների կողմից ցուցաբերվող նման «ջանասիրության դրսևորումը» կրում է համակարգային բնույթ և վկայում է գործող իշխանության ստանձնած միջազգային պարտավորությունների մասնավորապես` խոշտանգումների և վատ վերբերմունքի չենթարկվելու բացարձակ իրավունքից էական և ընգծված շեղման մասին: Ուստի, հիմք ընդունելով վերոգրյալը պահանջում եմ` նախաձեռնել քրեական վարույթ, որի շրջանակում ստուգել և պարզել. Ինչո՞վ է պայմանավորված Անահիտ Ավանեսյանի և Սրբուհի Գալյանի համառ և հետևողական անգործությունը պարոն Վարդան Ղուկասյանին անհրաժեշտ բժշկական օգնությունը չտրամադրելու հարցում, Արդյո՞ք Անահիտ Ավանեսյանի և Սրբուհի Գալյանի համառ և հետևողական անգործությունը ապօրինի հրահանգի, հանձնարարականի հետևանք է, Արդյո՞ք Անահիտ Ավանեսյանի և Սրբուհի Գալյանի համառ և հետևողական անգործության դրսևորման պատվիրատուն Նիկոլ Փաշինյանն է կամ այլ անձ/անձինք, Արդյո՞ք Անահիտ Ավանեսյանի և Սրբուհի Գալյանի համառ և հետևողական անգործության դրսևորումը պայմանավորված է ազգային, քաղաքական կամ այլ խտրական հիմքերով, Արդյո՞ք Անահիտ Ավանեսյանի և Սրբուհի Գալյանի համառ և հետևողական անգործության դրսևորման հիմքում ընկած է նրանց վերադասի` Նիկոլ Փաշինյանի, կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ Վարդան Ղուկասյանի նկատմամբ` մասնավորապես վերջինիս «դուրս շպրտել քաղաքական և հանրային կյանքից» վերաբերյալ սպառնալիքի իրագործման փորձը:

Նախաձեռնել հանրային քրեական հետապնդում` Նիկոլ Փաշինյանի, Անահիտ Ավանեսյանի, Սրբուհի Գալյանի, Ռոբերտ Թամարյանի, Ծովինար Թադևոսյանի և Կամո Մանուկյանի նկատմամբ` հիմք ընդունելով նրանց կողմից առերևութ հանցանքների կատարումը, առնվազն ՀՀ քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով` պաշտոնեկան դիրքի չարաշում, խոշտանգում, խտրականություն, խղճի կամ դավանանքի ազատության իրավունքի իրականացմանը խոչընդոտելը, տեղեկություններ տրամադրելուց հրաժարվելը»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>