Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
11
ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Պատերազմ Արցախում
ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել

«Մայր Հայաստանը» մասնակցելու է 2026-ի խորհրդարանական ընտրություններին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Հարգելի՛ հայրենակիցներ,

Տարվա վերջում ընդունված է ամփոփել անցնող տարին, տալ գնահատականներ և նախանշել հետագա անելիքները։

Եթե քաղաքական առումով գնահատելու լինենք 2025–ը, ապա այն անհաջող էր, քանզի Հայաստանը շարունակում է ղեկավարել դավաճանության, պատերազմի, պարտության, ստախոսության խորհրդանիշը։ Քանի դեռ նա գտնվում է Կառավարության շենքում, քաղաքական պայքարի արդյունքները պետք է գնահատել բացասական նշանով։

Մեր երկիրը կարիք ունի նոր առաջնորդության, նոր գաղափարների, նոր էջի։ Պետք է հետևում թողնել հետանկախական շրջանի բոլոր արատավոր բարքերը, քաղաքական աղբանոց ուղարկել օրվա տխրահռչակ իշխանությանը և ապահովել իրական խաղաղություն, իրական զարգացում։

Սրանք առաջարկում են թուրք–ադրբեջանական օրակարգով խաղաղություն, որը նույն վախճանն է նախատեսում Հայաստանի համար, ինչը տեսանք Արցախում։

Արցախում հիմա խաղաղություն է, բայց այն գերեզմանային է մեզ համար, քանզի այնտեղ այլևս հայ չի ապրում։ Մեզ այդպիսի խաղաղություն պետք չէ։

Մենք այդ գերեզմանային խաղաղության փոխարեն ապահովելու ենք իրակա՛ն խաղաղություն։ Դա հնարավոր է բանակի վերականգնմամբ, բնական դաշնակիցների հետ ռազմավարական հարաբերությունների հաստատմամբ, տնտեսության զարգացմամբ, հանրային համերաշխության ապահովմամբ։

Թուրք–ադրբեջանական օրակարգին մենք հակադրում ենք հայկական օրակարգը։ Մեր առաջարկը Հայաստանի քաղաքացուն զերծ է թշնամական պարտադրանքներից, պատանդի կարգավիճակի բերումով անվերջ զիջումներից, թշնամական թելադրանքով հայկական ինքնության և մեր Եկեղեցու դեմ պայքարից։

Սոցիալ–տնտեսական խնդիրները պետք է լուծվեն ոչ թե նեղ խմբակի, այլ հանրության լայն շերտերի համար։ Տնտեսական հարաբերությունները պետք է նվազեցնեն աղքատությունը, թոշակառուների համար արժանապատիվ կյանք ապահովեն, բիզնեսի բոլոր շերտերի համար հարկային տեռորից զերծ քաղաքականություն նախատեսեն։

Սիրելի՛ ժողովուրդ,

2026–ը պետք է դառնա Նիկոլ Փաշինյանի հեռացման տարի։ Նա պետք է հեռացվի, որպեսզի Հայաստանն ապրի։

«Մայր Հայաստանը» մասնակցելու է 2026–ի ԱԺ ընտրություններին և իր կարևոր դերակատարումն է ունենալու իշխանափոխության գործում։

Մենք ստեղծման օրվանից կռիվ ենք տալիս սրանց դեմ բոլոր հարթակներում։ «Մայր Հայաստանը» ներկայացված է Հանրապետության երեք խոշոր քաղաքների տեղական խորհրդարաններում, այդ թվում՝ Երևանում։ Առանց ավելորդ համեստության պետք է արձանագրեմ, որ մայրաքաղաքում մեր թիմն ամենաարդյունավետն է։ Մենք պաշտպանում ենք քաղաքացու շահերը բոլոր հնարավոր մեթոդներով, և դա տեսանելի է բոլորին։

Խորհրդարանական ընտրություններին մեր մասնակցությունը ոչ այնքան մանդատների քանակի, որքան իշխանափոխության հասնելու համար է լինելու։ Այս առումով մենք ընտրություններին կմասնակցենք ամենաարդյունավետ ձևաչափով՝ պատրաստ լինելով ստանձնել մերանի և համախմբողի ֆունկցիան։ Մեր հանրությանը պառակտել են, թշնամացրել են, թուլացրել են։ Մենք համախմբելու ենք, հաշտեցնելու ենք, ուժեղացնելու ենք։

Պետք է մի կողմ դնել իշխանությունների կողմից պարտադրվող նախկինի ու ներկայի հակադրության կեղծ օրակարգը և առաջնորդվել ապագայի օրակարգով։

Մենք հայտարարել ենք, որ ոչ իշխանական դաշտում պետք է, այսպես կոչված, ջրային հրադադար հայտարարվի, դադարեցվի միմյանց դեմ պայքարը։ Իրական ընդդիմադիր ուժերի քաղաքական թիրախում պետք է լինի բացառապես Նիկոլ Փաշինյանի իշխանությունը՝ իր մահաբեր քաղաքականությամբ հանդերձ։

Հարգելի՛ հայրենակիցներ,

2026–ը վճռորոշ տարի է լինելու։ Քաղաքական փոփոխությունների շունչը թակում է բոլորիս դուռը։ Միասնաբար մենք կհասնենք հաջողության։

Նոր Տարվա գիշերը բաժակ բարձրացնելիս պետք է մաղթել բարի ծառայություն մեր սահմանը պահող զինվորների, իրենց աշխատանքը բարեխիղճ կատարող բոլոր քաղաքացիների, Բաքվում և Երևանում գերության մեջ գտնվողների ազատման, քաղաքական դրական փոփոխությունների, մեր երկրի անվտանգության ու զարգացման համար։

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ։

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>