Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
10
Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Դատական նիստ՝ քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դեմ շինծու «գործով» Պատերազմ Արցախում
Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել Հ2, TV 5, «Ազատության» անդրադարձերը քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանույանի «գործով» երեկվա դատավարությանը

Երեխաները սառում են, բլինչիկները՝ հալվում, ձկները՝ սատկում. Ի՞նչ վիճակում են Էրեբունիի բնակիչները

Երևանի Էրեբունի վարչական շրջանում արդեն երրորդ օրն է՝ բնակիչները մնացել են առանց էլեկտրամատակարարման։ Ձմռան ցրտին շատերը զրկված են ոչ միայն լուսավորությունից, այլև ջեռուցումից։

Աթոյան փողոցի բնակիչ Գայանե Վահանյանը Panorama.am-ի հետ զրույցում պատմում է, որ գիշերները ստիպված է շորերով քնել․
«Գիշերը փաթաթվում եմ, շորերով եմ քնում, այ ժակետներս նայեք, նասկիներս։ Հիմա գնամ աղջկաս տուն, մի քիչ տաքանամ, հեռախոսս զարյադկա դնեմ, էլի գամ այստեղ»։

Բնակիչը նշում է, որ չի էլ պատկերացնում՝ երբ կլինի հոսանքը։ Հեռախոսն անջատված է, նորություններից կտրված։ Անհանգստացած է նաև սառնարանում պահվող մթերքի համար․ Նոր տարվա համար նախապես առևտուր էր արել ու պահել սառցախցիկում։

«Խոզի բուդը, բլինչիկները արել, դրել եմ սառցախցիկում, չգիտեմ՝ ինչքան կմնա։ Ուտելիքի մի մասը հանել եմ, դրսում դրել։ Մտածում եմ՝ մյուս մասն էլ տանեմ, դրսում թողնեմ, բայց վախենում եմ՝ գողանան»,- ասում է նա։

Տիկին Կարինեի մանկահասակ որդին նոր է դուրս գրվել հիվանդանոցից։ Բուժում է ստացել թոքաբորբի դեմ։ Երեխային փաթաթում են ծածկոցներով, միացնում գազի բոլոր աչքերը, որ երեխայի մոտ հիվանդությունը չկրկնվի։

Էլեկտրաէներգիայի երկարատև բացակայությունը խնդիրներ է ստեղծել նաև տնտեսվարողների համար։ Տարածքում խանութների մեծ մասը փակ է, սեփականատերերը խուսափում են տեսախցիկների առջև խոսելուց։ Նրանցից մեկը ցույց է տալիս խանութում գտնվող ձկների ակվարիումը․ լույսի բացակայության և ցրտի պատճառով ձկները սատկել են։

Վթարի հետևանքով երկարատև հոսանքազրկումը խնդիրներ է առաջացրել երթևեկության համար. լուսացույցները չեն աշխատում։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտնում է, որ «Վարդաշեն» 110/35/6 կՎ ենթակայանում առաջացած հրդեհի հետևանքով շարքից դուրս են եկել 6 կՎ սնող թվով 23 բջիջներ, ինչի արդյունքում մի շարք հասցեներ մնացել են առանց էլեկտրամատակարարման։ Ընկերության փոխանցմամբ՝ իրականացվում են վերականգնողական աշխատանքներ։

ՀԷՑ-ի նախնական գնահատմամբ՝ էլեկտրամատակարարումը ամբողջությամբ կվերականգնվի այսօր՝ մինչև ժամը 22:00։

Վթարի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։ Քննչական կոմիտեն Panorama.am-ին տեղեկացրել է, որ հաղորդման հիմքով հանցակազմի բացակայության պատճառով քրեական վարույթ չի նախաձեռնվել, կազմվել է համապատասխան արձանագրություն և ուղարկվել հսկող դատախազին՝ հաստատման։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ՀԷՑ-ը պետականացնելու գործընթաց սկսելու մասին։ ՀԾԿՀ որոշմամբ ընկերությունը զրկվել է լիցենզիայից, իսկ կառավարման համար նշանակվել է ժամանակավոր կառավարիչ՝ ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանը։
Տեսանյութ՝ նաև այս հղումով
https://www.youtube.com/watch?v=HEKpsPqvHLQ
Աղբյուր՝ Panorama.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>