Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
10
Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Դատական նիստ՝ քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դեմ շինծու «գործով» Պատերազմ Արցախում
Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել Հ2, TV 5, «Ազատության» անդրադարձերը քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանույանի «գործով» երեկվա դատավարությանը

Ըստ արևմտյան ԶԼՄ-ների՝ Զելենսկին մերժել է ԱՄՆ-ի խաղաղության առաջարկը, իսկ Թրամփը նշել է, որ այս հակամարտությունը կա՛մ կավարտվի, կա՛մ կտևի հավերժ

Ինչպես հայտնի է, կիրակի Զելենսկուն հաջողվեց հանդիպել Թրամփի հետ, փորձելով ներկայացնել իր այլընտրանքային ծրագիրը կրակի դադարեցման  վերաբերյալ: Սակայն, ըստ Սպիտակ Տան աղբյուրի, Թրամփը մինչ Զելենսկու հետ հանդիպումը ավելի քան մեկ ժամանոց հեռախոսազրույց ունեցավ Պուտինի հետ, որից հետո Զելենսկու առաջարկների մասին նշեց, որ եթե ուկրաինական կողմը հենց այս պահին չհամաձայնվի խաղաղությանը, ապա վաղը նա կարող է ավելի շատ տարածքներ կորցնել:

Ըստ ամերիկյան The Washington Post-ի՝  Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը հիշատակեց «մեկ կամ երկու» չլուծված խնդիր՝ առանց մանրամասներ հաղորդելու։ Դրանցից մեկը  Դոնբասի ապագան է, որի մեծ մասն արդեն օկուպացված է ռուսական զորքերի կողմից: Անցյալ ամիս Ուկրաինան մերժեց Մոսկվայի պահանջը՝ զորքերը դուրս բերել Կիևի կողմից վերահսկվող տարածքներից՝ ապառազմականացված գոտի ստեղծելու համար: Այժմ Զելենսկին առաջարկել է, որ երկու կողմերն էլ դուրս բերեն զորքերը տարածքից՝ տնտեսական ազատ գոտի ստեղծելու համար՝ միջազգային զորախմբի և դիտորդների ներկայությամբ:

Իսկ մեկ այլ ամերիկյան պարբերական, The New York Times-ը հիշեցնում է, որ Մոսկվան նախապես հստակեցրել է, որ Կիևի և նրա արևմտյան դաշնակիցների մի շարք գաղափարներ կտրականապես անընդունելի են իր համար։

Հանդիպման ընթացքում Թրամփը շարունակել է ճնշում գործադրել Զելենսկու վրա, նշում է բրիտանական  The Times-ը։

 Զելենսկին առաջին անգամ, հնարավոր համարեց   զիջել Դոնբասի տարածքները, եթե Ռուսաստանը համաձայնի հրադադարի։ Զելենսկին հայտարարեց, որ դա անհրաժեշտ է խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու համար։

Թրամփն ընդունեց Զելենսկու համար ժողովրդավարական մանդատի անհրաժեշտությունը, բայց նշեց, որ Պուտինը չի համաձայնի հրադադարի, նշում է պարբերականը։  Թրամփը նաև ենթադրեց, որ Ռուսաստանը շուտով զենքի ուժով կգրավի Դոնբասի մնացած տարածքները և կոչ արեց Ուկրաինային շտապել  «գործարք»   կնքելու հարցում։

Ուկրաինացի բանակցողները մեծ ջանքեր էին գործադրում  այս հանդիպման ընթացքում հաջողության հասնելու համար, հաղորդում է բրիտանական The Guardian-ը։

«Ուկրաինացի պաշտոնյաները զգալի ջանքեր են գործադրել բացահայտորեն ռուսամետ Սպիտակ տան հետ հարաբերությունները վերականգնելու համար՝ սերտորեն համակարգելով իրենց ջանքերը եվրոպացի դաշնակիցների հետ։ Մասնավորապես, Զելենսկին բազմիցս շնորհակալություն էր   հայտնում  Թրամփին և գովաբանում   նրա թիմին, այդ թվում՝ նախագահի դեսպան Սթիվ Վիտկոֆին և փեսային՝ Ջարեդ Քուշներին», նշում է պարբերականը։

Գերմանական   Spiegel-ը եզրակացնում է, որ Թրամփի և Զելենսկու միջև Մար-ա-Լագոյում կայացած հանդիպմանը որևէ առաջընթաց  այդպես էլ չարձանագրեց։

Նույն գնահատականն է տալիս նաև մեկ այլ գերմանական պարբերական՝BILD-ը:

 Զելենսկու համար այս հանդիպումը, ամեն դեպքում,  հաջողություն էր։ Նա ջախջախված չէր. Թրամփը նրան չկերավ Մար-ա-Լագոյի իր հյուրասենյակում նախաճաշելու համար, ինչպես նաև Ուկրաինան։ Նա պարտավոր չէր «անմիջապես» Դոնբասը զիջել ռուսներին, ինչպես պահանջում էր Պուտինը։ Եվ  այս ամենն արդեն Զելենսկու քաղաքական  ապագայի համար շատ բան է նշանակում, արձանագրում է գերմանական այս պարբերականը։

Ֆրանսիական   Le Figaro-ն նույնպես նկատեց, որ ԱՄՆ նախագահը զուսպ գնահատական ​​է տվել հանդիպման արդյունքներին։

Դոնալդ Թրամփը իր ուկրաինացի գործընկերոջ հետ զրուցեց բարեկամական տոնով, նույնիսկ կատակեց ընթրիքի և իր նստավայրի ճաշասենյակի ձևավորման մասին՝ որմնանկարներ և ծեփ, որոնք ոգեշնչված էին իտալական Վերածննդից։ Այնուամենայնիվ, նա հանդիպման արդյունքը գնահատեց զգուշավոր լավատեսությամբ։ Նա բանակցությունները որակեց որպես «շատ դժվար»։ «Կարծում եմ՝ մի քանի շաբաթից մենք այս կամ այն ​​կերպ կիմանանք», թե արդյոք դրանք արդյունավետ էին, հավելեց ԱՄՆ նախագահը։ Նա նաև առաջարկեց անձամբ ներկայացնել խաղաղության ծրագիրը Ուկրաինայի խորհրդարանին և վստահեցրեց, որ Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը կարող է տեղի ունենալ համապատասխան ժամանակին, նշում է պարբերականը։

Ֆրանսիական Le Monde-ը նույնպես  նշում է, որ  Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումից հետո Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության ուղին մնում է անորոշ։

Ըստ ճապոնական Mainichi Shimbun պարբերականի, Ֆլորիդայում կայացած հանդիպման ժամանակ կողմերը չկարողացան ընդհանուր դիրքորոշման գալ հիմնական հարցի՝ տարածքային պատկանելության վերաբերյալ։

Իսկ չինական Sohu-ն  նշում է,  որ Թրամփը շահագրգռված է ռուս-ուկրաինական հակամարտության արագ ավարտով՝ մի քանի պատճառներով։

 Զելենսկու անզիջում դիրքորոշումը դժգոհություն է առաջացրել ԱՄՆ նախագահ  Թրամփի մոտ, ով Ֆլորիդայում կայացած հանդիպման ժամանակ կտրուկ նախազգուշացում է արել, որ Ուկրաինան կկորցնի ավելի շատ տարածքներ, եթե չհամաձայնվի համաձայնագրի։ Զելենսկին հույս ուներ ապահովել լրացուցիչ անվտանգության երաշխիքներ և պարտավորություններ՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու համար, այդպիսով ապահովելով Թրամփի ամուր աջակցությունը։ Սակայն ԱՄՆ առաջնորդի կոշտ դիրքորոշումը անսպասելի էր. նա բարձրացրեց տարածքային հարցը՝ պահանջելով արագ համաձայնագիր Ռուսաստանի հետ և բացահայտորեն հայտարարելով, որ որոշ տարածքներ դժվար կլինի վերականգնել, նշում է չինական այս պորտալը:

Իսկ Բեյրութում գործող արաբական Al Mayadeen-ը նկատում է, որ Թրամփը կոչ արեց հակամարտության արագ կարգավորման՝ ընդգծելով, որ դրա երկարաձգումը կհանգեցնի միայն հետագա զոհերի: Կոչ, որն ակնհայտորեն ուղղված է առաջին հերթին Կիևին ու եվրոպացիներին։

Նա զգուշացրեց, որ, եթե չհաջողվի հասնել համաձայնության այսօր, ապա   հաջորդ  կարգավորման  փուլում, զգալի բեռ կընկնի արդեն եվրոպացիների վրա։ Դրանով իսկ ակնարկելով, որ հետագայում ԱՄՆ-ն մեծ դեր իր վրա չի վերցնի, այս կոնֆլիկտի մարման համար, նշում է Al Mayadeen-ը:

Իսկ այս ամենի վերջակետը դրեց ամերիկյան CNN-ը։

Ֆլորիդայում Զելենսկու հետ հանդիպումից հետո Թրամփը հիասթափություն է հայտնել Ուկրաինայի հարցով բանակցությունների դանդաղ ընթացքի կապակցությամբ, հաղորդում է CNN-ը։

Ըստ պարբերականի՝ամերիկյան վարչակազմի աղբյուրները հետևյալ եզրահանգման են եկել. այս հակամարտությունը կամ կավարտվի, կամ կտևի հավերժ։

Մար-ա-Լագոյում կայացած  հանդիպման  ժամանակ Զելենսկու հետ ձեռքսեղմումից հետո Թրամփը վստահեցրեց նրան, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման հստակ ժամանակացույց  չունի։

Այնուամենայնիվ, նա հստակեցրեց, որ այժմ, երբ իր դեսպան Սթիվ Վիտկոֆի և փեսա Ջարեդ Քուշների գլխավորությամբ ակտիվ բանակցություններ են ընթանում, եկել է գրեթե չորս տարվա հակամարտությունը վերջապես ավարտելու ժամանակը։

«Կարծում եմ, մենք բանակցությունների վերջին փուլում ենք, և կտեսնենք, թե ինչ կլինի»:  Սա կա՛մ կավարտվի, կա՛մ կշարունակվի երկար ժամանակ, և միլիոնավոր մարդիկ կմահանան», - ասաց Թրամփը:

Փաստորեն, կարող ենք արձանագրել, որ Զելենսկին և իր եվրոպացի գործընկերները չեն ուզում հաշտվել իրականության հետ և փաստացի կողմ են պատերազմի շարունակվելուն, որի արդյունքում կշարունակեն զոհվել տասնյակ հազարավոր նոր երիտասարդներ:

Այդպիսին են բոլոր գլոբալիստ-խաղաղասերները: Նրանց բոլոր հրապարակային կոչերը պիտի ընկալել ճիշտ հակառակ բովանդակությամբ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>