Ցանկանում եմ՝ 2026-ին կենտրոնանանք իշխանափոխության հասնելու համար ու սառեցնենք ներընդդիմադիր «կրակոցները». Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է. «2026-ի առաջնային նպատակը պետք է լինի ոչ թե ընդդիմափոխությունը, այլ՝ իշխանափոխությունը։
Եթե ուզում ենք հասնել իշխանափոխության, անհրաժեշտ է չսրել ու դադարեցնել ներընդդիմադիր հակամարտությունը։
Գլխավոր նպատակին՝ իշխանափոխությանը հասնելու համար, անհրաժեշտ է համակարգված պայքար նիկոլիզմի դեմ։
Միայն այս պարագայում է հնարավոր ազատվել նիկոլիզմից։
Բոլորիս ցանկանում եմ, որ 2026-ին կենտրոնանանք իշխանափոխության հասնելու համար ու սառեցնենք ներընդդիմադիր «կրակոցները»։
Աստված պահապան մեր հայրենիքին ու ժողովրդին»:
Աղբյուր՝ 168.am

