«Շողակաթ»-ի փակումը Իոաննիսյանի, Սաքունցի, Լևոն Բարսեղյանի ու Սորոսի հիմնադրամի հին մտահղացումն է. իրավապաշտպան
Իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Շողակաթ» հեռուստաընկերությունը փակելու՝ գլոբալիստների լոբբինգը սկսել է դեռ 2018 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նրանք հրապարակել են «Հայաստանի Հանրապետության վերականգնմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումների հայեցակարգ (ճանապարհային քարտեզ)» կոչվող փաստաթուղթը, որում սևով սպիտակի վրա գրված է «Շողակաթը» փակելու առաջարկը։ Օկուպացիոն ռեժիմի «կառավարությունն» այդ առաջարկն ի կատար ածեց այսօր՝ 6 տարի անց։
Այսպիսով, «Շողակաթ»-ի փակումը Իոաննիսյանի, Սաքունցի, Լևոն Բարսեղյանի ու Սորոսի հիմնադրամի հին մտահղացումն է։ Այն Հայաստանը «վերականգնելու» անվան տակ «ապա-հայկականացնելու» ֆունդամենտալ ծրագրի մաս է։Հուսով եմ՝ ազգային և պահպանողական ուժերը, գալով իշխանության, շատ արագ կվերականգնեն «Շողակաթ»-ը՝ Հայաստանը «վերա-հայկականացնելու» ծրագրի շրջանակներում»։

