Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
11
ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Պատերազմ Արցախում
ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել

Այսօր էլ, ժամանակի նոր մարտահրավեներին ընդառաջ, հայ հոգևորականը կոչված է հավատավոր իր ժողովրդին համախմբելու Եկեղեցու շուրջ. Վեհափառ Հայրապետ

Դեկտեմբերի 25-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրը, որը նաև Եկեղեցու անդաստանում ծառայող սարկավագների տոնն է:
Բերկրառատ օրվա կապակցությամբ, ինչպես հաղորդում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը, Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։
Պատարագիչն էր Մայր Աթոռի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։
Սրբազան արարողության ընթացքում, Հայ Եկեղեցու ընկալյալ ավանդության համաձայն, Վահան Սրբազանի ձեռամբ Գևորգյան հոգևոր ճեմարանի Ե լսարանի 9 և Քահանայից պատրաստության ավարտական լսարանի 3 սաներ արժանացան սարկավագական ձեռնադրության։
Նախօրդ օրը՝ դեկտեմբերի 24-ին, Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առջև տեղի էր ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչության արարողությունը:
Սրբազան Հայրն իր քարոզում նախ շնորհավորեց նորընծա սարկավագներին՝ պատգամելով նրանց հետևել Սուրբ Ստեփանոս Նախասարկավագի օրինակին, ապա սարկավագական ձեռնադրության առիթով իր շնորհավորանքներն ուղղեց Հայոց Հայրապետին, Մայր Աթոռի լուսարարապետությանը, ճեմարանի և Քահանայից պատրաստման լսարանի տեսչին, միաբաններին, ծնողներին ու հավատավոր ժողովրդին։
Այնուհետև Սրբազան Հայրը, անդրադառնալով տոնի խորհրդին, Սուրբ Ստեփանոսի կյանքին, գործունեությանը և հոգևոր սխրանքին, հորդորեց նորընծա սարկավագներին իրենց ծառայության մեջ ապավինել Աստծո զորությանն ու ուժին, մշտապես աղոթել և աղոթքը դարձնել զենք՝ գայթակղությունները, չարիքը, հալածանքները հաղթահարելու համար և լինել ներողամիտ, ինչպես Սուրբ Ստեփանոս Նախավկան։
«Ներողամտությունը տկարություն չէ, ներողամտությունը թուլություն չէ․ ներողամտությունը քաջություն է։ Միայն քաջերը կարող են իրենց հալածողների համար աղոթել և ասել՝ ո՛վ Տեր ներիր նրանց։ Լինենք ներողամիտ միմյանց նկատմամբ և աղոթենք մեզ հալածողների համար»,- ասաց Վահան եպիսկոպոսը։
Վերջում Վահան Սրբազանը պատգամեց ներկաներին իրենց կյանքում օրինակ ունենալ Սուրբ Ստեփանոս Նախավկային, աղոթք բարձրացնել առ Աստված, որ Ամենակարողն ամուր պահի ամենքին իրենց հավատքի ու կոչման մեջ, որ Հայ Եկեղեցին առավել զորանա, ժողովուրդը և հայրենիքը ապրեն հավատքով, լինեն հավատրիմ Ավետարանին ու մեր Տեր Հիսուս Քրիստոսին։
--
Նույն օրը, Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռում սպասավորող, Գևորգյան հոգևոր ճեմարանի և նորընծա սարկավագներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Հոգեշնորհ Տ. Անանիա վարդապետ Ծատուրյանի, Մայր Աթոռի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի և Գևորգյան հոգևոր Ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանի։
Տերունական աղոթքից հետո սարկավագները Հայոց Հովվապետին ողջունեցին «Ստեփանոս, քաղցրիկ տատրակ» տաղի երգեցողությամբ։ Նորընծա սարկավագների անունից Բարեշնորհ Վռամ սարկավագ Հարությունյանը երախտիքի խոսք ուղղեց Նորին Սրբությանը հայրական սիրո ու հոգածության համար՝ խոստանալով իբրև ապագա հոգևոր սպասավորներ արդարացնելու Հայոց Հայրապետի հույսերը։
Այնուհետև Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Նորին Սրբությանը ներկայացրեց նորընծա սարկավագներին՝ հայցելով Հայոց Հայրապետի օրհնությունը։
Վեհափառ Հայրապետը, շնորհավորելով և իր հայրական օրհնությունը փոխանցելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սպասավորող և նորընծա սարկավագներին օրվա խորհրդի առիթով, անդրադարձավ քրիստոնեական Եկեղեցու առաջին նահատակի՝ Սուրբ Ստեփանոսի անձին՝ ընդգծելով, որ յուրաքնչյուր հոգևորական պետք է առաջնորդվի նախասարկավագի նվիրումի ու հանձնառության ոգով։
Նորին Սրբությունը հորդորեց հետևել Եկեղեցու փառքը կերտած մեր սուրբ հայրերի օրինակին, ովքեր ի սեր Աստծո, Եկեղեցու և հայրենիքի, քաջությամբ, ամուր հավատքով ու նախանձախնդրությամբ, նախասարկավագի լուսավոր օրինակով իրենց կյանքը ընծայել են մեր ժողովրդի հոգևոր կյանքի զորացմանը, Եկեղեցու պայծառությանն ու Հայրենիքի շինությանը։
Հայոց Հովվապետը նկատեց, որ բոլոր ժամանակներում Եկեղեցին հանդիպել է տարբեր մարտահրավերների, որոնք հաղթահարվել են նվիրյալ եկեղեցականաց հանձնառու և անսակարկ ծառայութան շնորհիվ։ Այսօր էլ, ժամանակի նոր մարտահրավեներին ընդառաջ, հայ հոգևորականը կոչված է հավատավոր իր ժողովրդին համախմբելու Եկեղեցու շուրջ, ավետարանի քարոզչությամբ առաջնորդելու դեպի խաղաղ հանգրվաններ։
Ամենայն Հայոց Հայրապետը սարկավագաց դասին պատգամեց, որ Սուրբ Ստեփանոսի հավատքը, աստվածսիրությունն ու արիական ոգին օրինակ ունենալով՝ իրենց ծառայությունը բերեն Քրիստոսի Եկեղեցուն և հայրենիքին:
Վերջում Վեհափառ Հայրապետը պատասխանեց նաև սարկավագաց դասի հարցերին, որոնք առնչվում էին Եկեղեցու առաքելությանը և նրա առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։
--
Լուսանկարները՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>