Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
11
ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Պատերազմ Արցախում
ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել

«Մայր Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկել Վաղարշապատ համայնքի 2026թ․ բյուջեի նախագծին (տեսանյութ)

Հարգելի՛ վաղարշապատցիներ,

Ես և Հռիփսիմե Մկրտչյանը՝ որպես «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներ, առաջին անգամ մասնակցեցինք Վաղարշապատ համայնքի ավագանու նիստին։ Վստահեցնում ենք ձեզ, որ մեր համայնքի ու վաղարշապատցիների շահերի պաշտպանությունը լինելու է մեր առաջնահերթ խնդիրը։ Ու քանի որ ավագանին քաղաքական մարմին է, մենք նաև «Մայր Հայաստան» կուսակցության քաղաքական տեսակետներն ենք հնչեցնելու հանրային ու պետական հարցերին առնչվող խնդիրների վերաբերյալ։

Ինչ վերաբերում է դեկտեմբերի 23–ի նիստին, ապա քննարկվեցին բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ գալիք տարվա բյուջեն, ինչին մենք դեմ ենք քվեարկել։

Վաղարշապատի 2026–ի բյուջեի վերաբերյալ «Մայր Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացնում եմ ստորև ․

​«Ավելի քան 7 տարի է Վաղարշապատում իշխում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Այս տարիների ընթացքում ոչ միայն չեն լուծվել Վաղարշապատի և համայնքի բնակիչների հիմնական խնդիրները, այլ նաև որոշ խնդիրներ ավելի են խորացել:

2026 թվականի բյուջեն այն մասին է, որ այդ խնդիրները մնալու են չլուծված, իսկ հեռանկարային առումով համայնքը չունի զարգացման ուղենիշներ։

Մեզ ներկայացված բյուջեի 65 տոկոսն ապահովելու է կենտրոնական իշխանությունը՝ պետական բյուջեից։ Այսինքն՝ մեր համայնքն այնքան վատ է կառավարվում, որ ունենալով հսկայական պոտենցիալ՝ ձեռքը մուրացկանի պես պարզում է կառավարությանն ու սպասում հատկացումների։ Էլ ի՞նչ տեղական ինքնակառավարման ու ինքնուրույնության մասին կարող է խոսք լինել։

2026–ի բյուջեով նախատեսված ֆոնդային–կապիտալ ծախսերը գրեթե հավասար են համայնքային ենթակայության տակ աշխատողների տարեկան աշխատավարձի ֆոնդին։ Սրանք թվեր են, որոնք ցույց են տալիս, որ գործ ունենք ոչ թե զարգացման բյուջեի, այլ հաշվապահական մուտքերի ու ելքերի պարզունակ փաստաթղթի հետ։

​Ներկայացված բյուջեի նախագիծն իր կառուցվածքով և ծախսերի բաշխման տրամաբանությամբ լուրջ հարցեր է առաջացնում համայնքի սոցիալ-տնտեսական առաջնահերթությունների վերաբերյալ։

Բյուջեն պետք է արտացոլի համայնքի իրական կարիքները և բնակչության սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված քայլերը: Բայց ամենակարևորը՝ բյուջեն պետք է սպասարկի համայնքի զարգացման ռազմավարական ծրագիրը, որը տվյալ դեպքում բացակայում է։

«Մայր Հայաստանը» բազմիցս նշել է, որ Վաղարշապատում որպես քարշիչ ուժ պետք է դիտարկել զբոսաշրջության ոլորտը, որն իր հետևից կզարգացնի փոքր ու միջին բիզնեսը, ծառայությունների ոլորտը, առևտուրը, գյուղատնտեսական բիզնեսը։ Իսկ դրա համար անհրաժեշտ է զարգացնել ենթակառուցվածքները և համապատասխանեցնել ժամանակակից ստանդարտներին։ Ինչո՞վ ենք մենք պակաս հարևան Վրաստանից։ Փոքր Մսխեթիան դարձել է Վրաստանի տուրիստական կարևոր կետերից մեկը և հայտնվել միջազգային տուրիստական կենտրոնների ցանկում։

Հայաստանի հոգևոր մայրաքաղաք Էջմիածինն ունի բոլոր հնարավորությունները՝ դառնալու տուրիստական կենտրոն, ինչն իր հետևից կբերի հսկայական գումարներ։ Դա հնարավորություն կտա մեծացնել համայնքի բյուջեն, թուլացնել կախվածությունը դոտացիայից, դառնալ իրոք տեղական ինքնակառավարման մարմին ու լուծել տեղական բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ սոցիալական։

Էջմիածինը մոտ է «Զվարթնոց» օդանավակայանին, ունի հսկայական հոգևոր–մշակութային ժառանգություն, մոտ է մայրաքաղաք Երևանին։ Այս ամենը գրավիչ է դարձնում մեր քաղաքը։ Ինչու՞ քայլ չի արվում այս ուղղությամբ։

Մենք պետք է մեր ունեցածը պահելու, զարգացնելու և ճիշտ մատուցելու քաղաքականություն վարենք, որպեսզի մեր համայնքի բյուջեն ոչ թե 15 միլիոն դոլարի չափ լինի, այլ նույն Մսխեթիայի պես՝ բազմապատիկ ավելին։ Իսկ դրա համար պետք է տուրիզմը խրախուսող ծախսեր արվեն, գովազդային արշավներ իրականացվեն։ Էջմիածնի օրը ոչ թե նախընտրական արշավի համար օգտագործել ու մոռանալ, այլ այն դարձնել Հայաստանի տոնական կարևոր օրերից մեկն ու հսկայական նախագծեր զարգացնել այս ուղղությամբ։ Նման մոտեցումներ, նման մասշտաբային զարգացման ծրագրեր մենք բյուջեում և իշխող ուժի քաղաքականության մեջ չենք տեսնում։

Եկեղեցին գրոհելու փոխարեն ճիշտ կլինի, Եկեղեցին արժեվորելու և այն միջազգայնորեն ճանաչելի դարձնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել։ Ամբողջ աշխարհում կռիվ է գնում մշակութային ժառանգությունը կապիտալիզացնելու ուղղությամբ, իսկ մեզ մոտ քնած վիճակ է։ Մինչդեռ մենք Երևանից ոչ պակաս տուրիստական հոսք կարող ենք ունենալ՝ դրանից բխող հսկայական ֆինանսական հետևանքներով։

Բյուջեն քաղաքականություն է։ Այդ քաղաքականությամբ մենք ոչ թե վճարովի, այլ անվճար մանկապարտեզներ պետք է ապահովենք մեր երեխաների համար․ այստեղ գումար չպետք է տնտեսել։ Պետք է հասցեական սոցիալական քաղաքականություն վարենք։ Պետք է կարողանանք արցախցիներին արագ ինտեգգրել մեր համայնքում։ Սոցիալապես անապահովների համար կոնկրետ հատկացումներ անենք։ Էլ չեմ խոսում մյուս ընթացիկ խնդիրների լուծման մասին՝ թափառող շներ, աղբահանություն, ասֆալտապատում, լուսավորություն և այլն։ Այս ամենը, մեծ հաշվով, բացակայում է տարեկան բյուջեի ծրագրում։

Ամփոփելով` նշեմ, որ քանի դեռ մենք գոյատևման ու տարին գլորելու խնդիր ենք լուծում, այլ ոչ թե հավակնոտ ծրագրեր առաջ քաշում, բյուջեն լինելու է խղճուկ և հիշեցնելու է աշխատավարձ բաժանելու մատյան։

«Մար Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու բյուջեի այս նախագծին»:

Վաղարշապատի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Հարություն Խաչիկյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>