Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
11
ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Պատերազմ Արցախում
ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել

Փաշինյանը Ալիևին «երախտագիտություն հայտնելու» ավելի լավ տեղ չի գտել, քան՝ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստը

ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ շնորհակալություն է հայտնել իր գործընկեր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Մասնավորապես, նա երախտագիտություն է հայտնել Ալիևին՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցումն ապաշրջափակելու որոշման համար։

«Պետությունների հարգարժան ղեկավարներ, հարգելի՛ ներկաներ,

Ուրախ եմ ողջունել ձեզ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի եզրափակիչ նիստում։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ անկեղծ շնորհակալությունս հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին՝ ցուցաբերած հյուրընկալության և այսօրվա նիստի կազմակերպման բարձր մակարդակի համար։ Թույլ տվեք նաև Ղազախստանի Հանրապետությանը հաջող և արդյունավետ աշխատանք մաղթել առաջիկա նախագահության շրջանակում։

Հարգելի՛  մասնակիցներ,

Այս տարի մենք ամփոփում ենք եվրասիական տնտեսական ինտեգրման 2025 թվականի զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման արդյունքները, որոնց շրջանակում փոխգործակցության զգալի գործնական փորձ է կուտակվել։ Այս համատեքստում մենք այսօր ձևավորում ենք եվրասիական տնտեսական ինտեգրման հետագա զարգացման ուղենիշները՝ հիմնվելով ձեռք բերված արդյունքների վրա։ Եվ այս փուլում սկզբունքորեն կարևոր է ապահովել վերազգային մեխանիզմների կիրառման ոլորտների և այն ոլորտների հստակ տարանջատումը, որտեղ պահպանվում են ազգային իրավասությունների ու ինքնիշխան որոշումների առաջնահերթությունները, ինչը կապահովի ինտեգրացիոն գործընթացների կայունությունը։

Ընթացիկ տարին հատկապես նշանակալի էր ԵԱՏՄ միջազգային համագործակցության համար։ Ընդլայնվում է փոխգործակցությունն առանցքային գործընկերների՝ Իրանի, Միավորված Արաբական Էմիրությունների, Մոնղոլիայի, Չինաստանի և Հնդկաստանի հետ։ Բացվում են նոր շուկաներ, ինչը նպաստում է արտահանման ու ներմուծման դիվերսիֆիկացմանը, ինչպես նաև ամրապնդում է ԵԱՏՄ դիրքերը համաշխարհային տնտեսության մեջ։ Այս համատեքստում, իհարկե, ողջունում ենք Ինդոնեզիայի Հանրապետության հետ ազատ առևտրի մասին համաձայնագրերի ստորագրումը։ Հայաստանի Հանրապետությունը հատուկ նշանակություն է տալիս նաև այն դիտորդ պետությունների հետ կառուցողական երկխոսության զարգացմանը, որոնք կայուն հետաքրքրություն են ցուցաբերում ԵԱՏՄ-ի հետ փոխգործակցության նկատմամբ։

Ներքին շուկայի անխափան գործունեության ապահովումն ինտեգրման առաջնահերթ խնդիրներից է։ Սա նշանակում է խոչընդոտների հետևողական վերացում, թվայնացում և կարգավորող ընթացակարգերի պարզեցում, ինչպես նաև հավասար պայմանների ստեղծում տնտեսական գործընթացի բոլոր մասնակիցների համար։ Համոզված եմ, որ հանձնաժողովը՝ անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ, պետք է շարունակի լուծել զգայուն հարցերը փոխընդունելի պայմանավորվածությունների մշակման միջոցով։ Թույլ տվեք նշել առևտրալոգիստիկ համագործակցության զարգացման հեռանկարները՝ հիմնված փոխադարձության, իրավահավասարության, ինչպես նաև ինքնիշխանության և ազգային իրավազորության սկզբունքների վրա։

Այս համատեքստում ցանկանում եմ նշել, որ տեղի ունեցող բարենպաստ և կառուցողական փոփոխությունները նոր հնարավորություններ են ստեղծում մեծ տարածաշրջանի բոլոր երկրների համար՝ նպաստելով տնտեսական կայունության ամրապնդմանը և տարածաշրջանային հաղորդակցությունների ընդլայնմանը։

Այս կապակցությամբ երախտագիտությունս եմ հայտնում Ադրբեջանի Հանրապետության նախագահին՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցումն ապաշրջափակելու որոշման, ինչպես նաև երկկողմ առևտուր սկսելու համար պայմաններ ստեղծելու համար։ Սա տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման շրջանակում առաջին կարևորագույն ձեռքբերումներից մեկն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>