Միքայել Սրբազան. «Իզմիրլյան» ԲԿ-ում եմ, հետազոտություններից հետո առաջիկա շաբաթ վիրահատվելու եմ, աղոթեցեք ինձ համար, բայց առավել մեր հայրենիքի և եկեղեցու համար
Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, որ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափովել է «Իզմիրլյան» ԲԿ, նամակ է հղել, որում ասվում է.
«Հույս ունեի, որ իմ նախկին եղբայրների մոտ ամոթն ու պատկառանքը պարզապես ննջել են կամ ժամկետային արձակուրդ են գնացել, սակայն պարզվեց, որ անհույս մահացել են` տեղի տալով հանրապետության գլխավոր անամոթի հակաեկեղեցական քաղաքականության աննախադեպ ծավալման:
Սակայն ամոթի ու պատկառանքի մահն անգամ պատճառ չէր, որ իջնեին այնքան, որ կանգնեին կարգալույծ (ընդ որում` կրկնակի) աբեղայի կողքին և կատարեին վերջինիս ցուցումներն ու հրահանգները: Ցավալի էր տեսնել այդ խայտառակությունը, ինչը չի եղել անգամ 1915 և 1937 ճակատագրական տարիներին:
Խնդրում ենք Վեհափառ Հայրապետին, որ անհողդողդ և անսասան մնա` կտրելով և դեն նետելով Տիրոջ այգու չորացած տունկերը, քանզի «ընդե՞ր երկիրս խափանեն»:
Մեր հիացմունքն ենք հայտնում Մայր Աթոռի օրինապահ միաբանությանը` եպիսկոպոսներին և վարդապետներին, քահանայից դասին, սարկավագաց և մեր հավատավոր և հավատարիմ ժողովրդին:
Մնացեք ամուր և զորավիգ եղեք ձեր Մայր եկեղեցուն և նրա օծյալ Հայրապետին:
Խավարը կանցնի, լույսը կրկին կհաղթի:
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
ՀԳ. Ես «Իզմիրլյան» ԲԿ-ում եմ. հետազոտություններից հետո առաջիկա շաբաթ վիրահատվելու եմ: Աղոթեցեք ինձ համար, բայց առավել մեր հայրենիքի և եկեղեցու համար:
20.12.25

