Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում Փաշինյանը «գիտակցաբար չի արձագանքում» Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված քայլերին «Թրամփի ուղին» դժվար թե Իրանի հիացմունքն առաջացնի, այն չի բավարարում նաև Չինաստանին․ Գալուզին
30
Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները «Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը՝ մինչև մեր երկրում արդարության հաղթանակ». քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից Պատերազմ Արցախում
Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իսրայելը հիմար դրության մեջ է դրել Փաշինյանին․ «Մոսկովսկի կոմսոմոլեց» Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Ինչո՞ւ են մարդիկ զրկվում նպաստից Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին Նիկոլ Փաշինյանի «կրկնակը». Մերցը հպարտանում է... Գերմանիայի պարտությամբ ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Վանաձորում Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանը «գիտակցաբար չի արձագանքում» Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված քայլերին ՌԴ-ն Գյումրիի ռազմաբազայի հարցով ազդանշաններ չի ստացել. Գալուզին «Թրամփի ուղին» դժվար թե Իրանի հիացմունքն առաջացնի, այն չի բավարարում նաև Չինաստանին․ Գալուզին Հայ ընտրողը կարող է ակնկալել, որ ՍԴ-ն ապահովելու է, որ իր կամքի վրա ոչ մեկ ոտքերը չսրբի, ինչպես արվում է այսօր․ Խուդոյան Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչումը Իսրայելին չի ազատում Արցախում հայության դեմ հանցագործություններին մեղսակցությունից Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, բայց նաև պատմական նշանակություն. Ռուբեն Մելքոնյան Ոչ լեգիտիմ խորհրդարանը ընտրելու է ոչ լեգիտիմ վարչապետ Մինչ Սահմանադրական դատարանը քննում է ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումները, ՔՊ-ում պաշտոնակռիվ է Զրպարտության գործով դատարանը Ստեփան Ասատրյանի վրա է դրել ապացուցման բեռը Ազատություն Արմեն Աշոտյանին. Օրվա լուսանկար Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Ավետիք Չալաբյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները

Հիշեց Նիկոլի ելույթը, մի կուշտ հայհոյեց ու ասաց՝ հացի փող տուր․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Դեղատանը շատ տխուր իրավիճակի ականատես եղա։ Մի պապիկ իր սովորական դեղերն էր եկել գնելու, 6 անուն դեղ պետք է գներ՝ մեկ ամսվա պաշար․ թոշակը ստացել էր, մտել դեղատուն, այնտեղից պետք է գնար պոչտա կոմունալները մուծեր, այնտեղից գնար խանութ։ Ես տեսա պապիկի սարսափած դեմքը, ոչ թե հիասթափված դեմք ուներ, այլ սարսափած։ Հաշվարկ արած մտել է դեղատուն ու պարզում է, որ իր 6 դեղից 4-ը թանկացել է։ Ու հաշվարկ է անում, որը լսելի է՝ դե՞ղը պակաս առնի, սնո՞ւնդը պակաս առնի, թե՞ լույսը չմուծի՝ անջատեն։ Հետո արդեն կիսվում է դեղատան այցելուների հետ, ասում է՝ ես ամեն ինչ հաշվարկով եմ գնում, անգամ ամեն առավոտ աթոռը դնում-նայում եմ հաշվիչների ցուցմունքը, որ տեսնեմ՝ հո երեկ շատ չեմ վառել, էս ի՞նչ օյին եք իմ գլխին խաղում, 46 հազար թոշակով ես ի՞նչ անեմ։

Մի թոշակառուն հացն է քչացնում, մի թոշակառուն դեղն է քչացնում, մի թոշակառուն չի ջեռուցում տունը, էն մեկը կարագից անցնում է մարգարինի, որ յոլա գնա։ Էդ պապիկը դեղատան աշխատողի հետ սկսեց կռիվ անել, հետո հայհոյեց իշխանությանը ու հիշեց բնականաբար մարդամեկին, ասում է՝ որ թոշակառուի գումարը 10 հազարով ավելացնենք, չի իմանա ոնց անի, անիմաստ բաների վրա կծախսի։ Ասում է՝ Նիկոլ, տուր դեղ առնեմ, հաց առնեմ, տունս տաքացնեմ, փող տուր՝ ապրեմ։

Այդ պապիկին ավելի մեծ հիասթափություն ոչ թե դեղատանն էր սպասվում, այլ խանութում, որովհետև այնտեղ ոչ թե 4 անուն ապրանք է թանկացել, այլ՝ համարյա բոլորը։ Այս տարի, նախորդի համեմատ, մակարոնը թանկացել է 8 տոկոսով, ալյուրը՝ 6 տոկոսով, միսը՝ 11 տոկոսով, դե լավ, թող միս չուտեն, թթվասերը թանկացել է 6 տոկոսով, ձեթը՝ 20 տոկոսով, կարագը՝ 13 տոկոսով։ Ձուկը թանկացել է․․․ դե լավ, թող ձուկ էլ չուտեն․ բայց հաց ուտե՞ն, Նիկոլ, մարդիկ ցամաք հաց ուտե՞ն։ Դա էլ է թանկացել։

Մենակ թոշակառուի մասին չեմ խոսում․ Հայաստանում աշխատողների կեսից շատը ստանում է  150 հազար դրամից պակաս աշխատավարձ։ Վերցնում եմ միջին՝ 4 հոգանոց ընտանիքի ամսական սնունդը, ամենամեղմ հաշվարկով, գնաճի պատճառով շուրջ 30 հազար դրամ թանկացել է։ Սև իկրայից չեմ խոսում, նիկոլի ասած մսով ճաշից չեմ խոսում, սովորական բաներից եմ խոսում, որ օրվա կալորիաներն անգամ չի լրացնում։ Ուր են գնում էդ փողերը, ում գրպանն են գնում։ Մենակ էսօր 2 վարկային համաձայնագիր վավերացրեց խորհրդարանը՝ 300 մլն եվրոյ․ պարտքի սպասարկման  է՞ գնում անհիմն գնաճը։ Էն որ ասում ենք՝ ամեն մեկիդ հաշվարկով պետական պարտքը 4-5 հազար դոլարով աճել է, էս չէ, գնաճով, աշխատավարձի ու թոշակի չբարձրացումով, թանկացրած հարկ ու տուրքով դուրս է գալիս։ Ուղղակի, ի տարբերություն ձեր մյուս պարտքերի, որոնք փակելիս քչանում է, Նիկոլի վերցրած պարտքերը հա աճում են, ինչքան էլ որ փակում եք։

Մի տատիկ ասում է՝ տղաս, խնդրում եմ, մի քիչ շատ խոսի մեր ապրելակերպից, մինչև սրանց ուղեղին հասնի․ ասում է գիտե՞ս ինչքան դաժան բան է, երբ չես կարողանում ուտել այնքան, ինչքանի պահանջ ունես, խմել էն դեղը, որը նշանակել է բժիշկը, հագնվել ոչ թե ինչ ձեռքդ ընկնում է, այլ՝ մի քիչ նորմալ շոր, մանավանդ որ տարեց ես, շատ շորի կարիք չունես։ Գիտե՞ք, սրանք որ նոր էին եկել իշխանության, մետրոոյով երթևեկող մեկին նշանակել էին նախարար․ ասենք էնպես չէ, որ մյուս նշանակածները «բուգատիներով» էին ման գալիս, էդ հիմա է․ էդ մետրոյով երթևեկողը հայտարարագրել էր գիտե՞ք ինչքան եկամուտ․ տարեկան՝ 500 հազար դրամ, ամիսների բաժանած՝ կազմում է 46 հազար դրամ ամսական, թոշակի չափ գումար։ Այսօր տարեկան եկամուտը 22 մլն դրամ է, ամսական կազմում է 1 մլն 800 հազար դրամ, 4 տարվա թոշակի չափ գումար՝ մեկ ամսում։ Դե հիմա թող ինքը ասի՝ էն թոշակով, որ իրենք են տալիս, ո՞նց ապրի մարդը, որին, ի դեպ, իրենք հռչակել են գերագույն արժեք։ Մի պապիկ մի օր Աջափնյակում ընկել-ոտքը վնասել էր․ մարդիկ հավաքվել-առաջին օգնություն էին ցույց տալիս․ ու ինչ է պատմում, խանութներով ման էր եկել, գներն ուսումնասիրել, թե որտեղ է ավել էժան, էն մի խանութում ձեթը 20 դրամով էժան էր եղել, էն մի խանութում մածունը 10 դրամով էր էժան եղել, էնքան էր էդ 81 տարեկան պապիկը քայլել էս կողմից էն կողմ մի երկու բան գնելու համար, ընկել-վնասել էր ոտքը։

Ասում ես թոշակ բարձրացրեք, պատասխանում են՝ որ բարձրացնենք՝ բոլորը վատ կապրեն։ Չբարձրացնելով որ վատ են ապրում՝ էդ հաստատ, ոչինչ, եկեք մի հատ էլ բարձրացնելով փորձեք։ Ասում ա՝ ուզում ենք պետական հիմնարկներում աշխատվարձ բարձրացնել, անեծքից վախենում ենք․ նախ որ դուք երկիր հանձնեցիք ու անեծքից չվախեցաք, աշխատավարձ բարձրացնելուց չեք վախենա հաստատ․ բայց հարցնեմ, ո՞ւմ անեծքից եք վախենում, որ թոշակը չեք բարձրացնում, նվազագույն աշխատավարձը չեք բարձրացնում։ Ժողովուրդ ջան, ձեզ, մեզ բոլորիս, էն որ ասում էին սիրում ենք, հպարտանում ենք, ձեռք են առնում ուղղակի, ասում են՝ որ բարձրացնենք թոշակը, վատ կապրեք, հոսանքը որ էժանացնենք, կընկնեք դեպրեսիայի մեջ։

Սա՛ է վիճակը, որի մասին կարող էի և չխոսել, որովհետև ինձնից լավ գիտեք։ Նիկոլը օրերս էլի կրկնում էր միտքը, թե՝ մարդիկ կոֆե խմելու համար Հռոմ են հասնում։ Գնացողը միշտ էլ գնում է, ամեն տեղ է գնում, դու դրանից մի խոսիր, էն մարդկանցից խոսիր, որոնք հնարավորություն չունեն երկրից դուրս գնալու ու չեն էլ ունենա, քանի դուք եք, ինչ երկրից դուրս գնալ, պարտքով հաց են առնում, բուխանկա․ քո նախընտրական խոստումները չեն վերաբերել աշխարհը ոտքի տակ տվողներին, կոֆե խմելու համար երկրից երկիր գնացողներին, դուք խոստումը տվել եք էն մարդկանց, որոնք չքավորության մեջ են եղել։ Նրանք հիմա էլ են չքավորության մեջ ու նրանց հետ դուք էդ խումբ եք տարել հազարավորներին։ Վերջես մի հարցում տեսա, որտեղ հացի փռի սեկանատերն ասում է՝ կան մարդիկ, որ հունվարից հաց են տարել ու փողը չեն տվել։ Որ գյուղ մտնում ես նկարահանման, առաջինը ասում են՝ գնա նիսյայի տերը նկարի։ Դրանցից խոսեք։

Կարճ ասած՝ ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է իշխանությունը աշխատում ոչ թե մարդկանց էս վիճակից դուրս հանելու, այլ՝ հենց աղքատության մեջ գցելու ուղղությամբ։ Չի կարողանում աշխատել, դրա՞ համար, մենակ իր անձնական բարեփոխումների մասի՞ն է մտածում, դրսի, մեր թշնամիների պատվերո՞վ է այդպես անում, դիտմա՞մբ է անում, որովհետև իրեն պետք են իր օգնությունների վրա հույս կապած մարդիկ․ որովհետև աղքատությունից դուրս եկած, բարեկեցիկ ապրողը իր ստերին գերի չի կարող դառնալ։

Քաղաքացին ասում է՝ լավ, բա վերջը ե՞րբ է լինելու, լինելո՞ւ է։ Դո՛ւ պատասխանիր, ժողովուրդ ջան, սրան, էս վիճակին վերջ լինելու է, թե չի լինելու։ Դո՛ւ ես վերջ տվողը։ Մի տատիկ կար, որ ասում էր՝ հացը թեկուզ դառնա 1000 դրամ, բայց նիկոլը մնա․ հացը բավականին թանկացել է, 1000 դրամ էլ կդառնա, Նիկոլն էլ մնում է․ իսկ էդ տատի՞կը տեսնես ինչ օրի է»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>