Ալեն Սիմոնյան VS Հայկ Սարգսյան (տեսանյութ)
«Թավշյա հեղափոխությունը» խժռում է իր զավակներին, քանի որ թավիշի տակ մնացել է միայն փողը։ Իսկ փողը, ինչպես հայտնի է, կռվի բուն է և դժվար է կիսվում։
Այս մասին ասել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը։
«Նիկոլենց թիմում հերթական կռիվն է ընկել։ Եվ հերթական անգամ կիզակետում Ալեն Սիմոնյանն է։ ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը նրան մեղադրում է խաղադրույքային բիզնեսի համար լոբբինգ անելու, ինչպես նաև ՔՊ-ի ցուցակում որպես պատգամավորության թեկնածու իր չընդգրկվելու համար։
Նիկոլ Փաշինյանը լուռ է, քանի որ եթե խոսի, պետք է բացատրի, թե ինչպե՞ս ստացվեց, որ իր պես «թավշյա» աղջիկներն ու տղաները շատ արագ կարողացան հաղթահարել աղքատությունն իրենց գրպաններում։ Եվ այդ ինչպե՞ս ստացվեց, որ խաղադրույքային բիզնեսի դեմ խոսելով իշխանության եկածները շատ արագ դարձան այդ նույն խաղադրույքային բինզեսի օրենսդրական և քաղաքական հովանավորները։
Դրա համար էլ Նիկոլ Փաշինյանը դառել է համր ձուկ»,-նշել է Արեգնազ Մանուկյանը:

