Դավիթ Առուշանյանին ազատել են Շիրակի մարզպետի պաշտոնից. «Առավոտ»
Aravot.am-ին հասած տեղեկություններով, քիչ առաջ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին Շիրակի մարզպետի պաշտոնից ազատել են։ Մենք այս տեղեկությունը փորձեցինք ճշտել անձամբ Դավիթ Առուշանյանից, նա մեր հեռախոսազանգը թողեց անպատասխան, իսկ Շիրակի մարզպետարանում նման տեղեկատվության չէին տիրապետում։ Նկատենք, որ այսօր կայանալու էր Շիրակի մարզպետի պաշտոնավարման մեկ տարվա հաշվետու ասուլիսը։
Մարզպետը, ըստ տարածված հայտարարության, ամփոփելու էր աշխատանքային գործունեության 1 տարին, 2025 թվականին իրականացրած աշխատանքներն ու ձեռքբերումները, ներկայացնելու էր ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները: Եվ մինչ լրատվամիջոցները պատրաստվում էին գնալ ու հարցեր ուղղել նրան, Շիրակի մարզպետի աշխատակազմի պաշտոնական էջում հայտարարություն տեղադրվեց՝ ասուլիսի հետաձգման մասին։
--
Նկատենք, որ չնայած խայտառակ ռեպրեսիաներին, բռնաճնշումներին, հալածանքներին, զազրախոսությանն ու ագրեսիվ ատելության քարոզին, Փաշինյանը Գյումրու քաղաքապետի ընտրություններում պարտվեց: Դրան հաջորդեց ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թիրախավորումը: Իսկ ընտրություններից կես տարի անց, Փաշինյանի իշխանությունը հարձկվեց Գյումրու քաղաքապետարանի վրա, պատանդ վերցնելով ընտրված քաղաքապետ Ղուըասյանին, ձերբկալելով տասնյակ քաղաքացիների:
Հետո Փաշինյանն իր շրջիկ, տիրադավ «եպիսկոպոսներով» ու հաստիքային «հավատացյալների» խմբով ներխուժեց Գյումրու Յոթ Վերք եկեղեցին, սակայն Շիրակի թեմի բոլոր քահանաները, չնայած ԱԱԾ կողմից հակաօրինական և օկուպացիոն ռեժիմներին բնորոշ բռնաճնշումներին, մերժեցին Փաշինյանի համար հակաեկեղեցական «պատարագ» մատուցելու պարտադրանքը:
Այս ամենի հանրագումարում, պետք է ենթագրել, Փաշինյանը որոշեց Շիրակի մարզում փոխել իր հանձնակատարին:

