FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part Two, Conclusion) FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part One) Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ
11
ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Պատերազմ Արցախում
FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part Two, Conclusion) FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part One) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ

Հայկ Սարգսյանը մեղադրեց Ալեն Սիմոնյանին խաղային ոլորտի օլիգարխներին լոբբինգ անելու մեջ, որի արդյունքում նա կարող է զրկվել ՔՊ-ի ցուցակում լինելուց

Գալիք տարվա ընտրություններից առաջ, անհանգիստ վիճակում են ոչ միայն ընդիմության շրջանում, այլև՝ ՔՊ-ում:

 ՔՊ-ում հակասություններն առաջ են եկել ոչ միայն իրենց հերթական համագումարում  կուսակցության բարձր տեղերում հայտնվելու համար: Այդ խնդիրն իհարկե առկա է՝ հաշվի առնելով գալիք տարվա սպասվող ընտրությունների գործոնը:

Ի վերջո, այդ ընտրությունների արդյունքում ԱԺ պատգամավոր դառնալը կարևոր է նաև իրենց հետագայի համար: Ո՞վ գիտի, թե ինչ է լինելու այդ ընտրությունների արդյունքում ՔՊ-ի հետ:

Սակայն, բացի այդ խնդրից, ՔՊ-ում բախվում են նաև այլ  շահեր: Օրինակ,  ջրի երես են դուրս եկել ՔՊ-ական  Ալեն Սիմոնյանի և մեկ այլ ՔՊ-ական՝  Հայկ  Սարգսյանի միջև տարաձայնությունները:

Այս  տարվա   սեպտեմբերին,  ՔՊ վարչությունն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցել էր կարգապահական վարույթ, որի արդյունքում վերջինիս հայտարարվել էր խիստ նկատողություն։

Ըստ Սարգսյանի՝ Ալեն Սիմոնյանն իր  նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու մասին դիմել էր  ՔՊ վարչությանը  դեռ  2024 թվականի մարտի 4-ին։ Դա այն օրն էր, երբ ԱԺ-ում քննարկվում էր իր  կողմից շրջանառության մեջ դրված օրենքի նախագծերի  փաթեթը, որով նախատեսվում էր երկու անգամ բարձրացնել խաղային ոլորտի հարկային բեռը։

Սարգսյանը փաստացի ակնարկում էր, որ Ալեն Սիմոնյանը բացահայտ լոբբիստական գործնեությամբ է զբաղված ԱԺ-ում՝ այս ոլորտի բիզնեսի շահերի պաշտպանության համար: Այն, որ դա այդպես է, գիտեն բոլորը:

Նշենք, որ երկրի ՀՆԱ-ի կառուցվածքում այս ոլորտը զգալի տեղ է զբաղեցնում և փորձագետների կարծիքով, այդ ոլորտի շրջանառությունը տարեկան  միլիարդավոր  դոլարների է հասնում: Առնվազն, գոնե այս ոլորտում գործող գործարարներից մեկի տարեկան շրջանառությունը մոտ 10 միլիարդ դոլարի է հասնում:

Հետաքրքիր է, որ այս տարվա ապրիլին նույնանման առաջարկով նույն Հայկ Սարգսյանը դիմել էր ՔՊ-ին՝ Ալեն Սիմոնյանի հանդեպ նման որոշում կայացնել, սակայն նրան չէր հաջողվել սեփական կուսակցությանը համոզել, որ օլիգարխիայի ներկայացուցիչը պատժվի:

Իսկ այսօր հայտնի դարձավ, որ Հայկ Սարգսյանին ՔՊ-ի վարչությունը, նույնիսկ,  չի ուզում թույլ տալ առաջադրվել  գալիք ընտրություններին ՔՊ-ի ցուցակում:

ՔՊ-ի վարչության որոշումը հասկանալի է. անցել են արդեն ռոմանտիկ ժամանակները, երբ կարելի էր մարդկանց խաբել՝ «արդար Հայաստանե  խոստանալով:

Այսօր Փաշինյանին պետք են մեծ գումարներ՝ ընտրություններում օգտագործելու համար: Այդ իսկ պատճառով, նա չի կարող զոհաբերել նորահայտ և հին օլիգարխների  շահերը, հանուն հիպոթետիկ «արդարությանե, մանավանդ, որ այսօր նրան այլևս չեն վստահում, իսկ վարկանիշը տատանվում է 15 տոկոսի մոտ:

Գալիք ընտրությունների համար, պետք են մեծ փողեր և բացահայտ հակապետական և հակահայկական գործիչներ, ովքեր ավելորդ հույզերով չեն արտահայտվի, եթե պետք լինի Ադրբեջանին զիջել նոր տարածքներ:

Իսկ որ դրան է պատրաստվում Փաշինյանն, արդեն գիտեն, հանրության մեծ մասը և  առնվազն իր մերձավոր շրջապատը:

Հավանաբար, դա Հայկ Սարգսյանին հայտնի չէ, և նա հին հովերով տարված, դեռ մտածում է, թե իր նախկին ավանդը սեփական կուսակցության մեջ, պիտի ինչ-որ դեր կատարի, որ նրան թույլ տան առաջադրվելու և գալիք ընտրություններում հարազատ կուսակցության ցուցակում տեղ զբաղեցնելու համար: Չգիտակցելով, որ 2026-ին բոլորին այլ ընտրություն է լինելու, որտեղ Փաշինյանի համար այլ գործոններ են պետք լինելու և, այդ տեսանկյունից, Հայկ Սարգսյանի նման մարդկանց անհրաժեշտությունն այլևս չի լինելու:

Սա  է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

 Zham.am

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>