Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին առնչվող քաղաքացիական գործը. Նա ներկա չէ
Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին առնչվող քաղաքացիական գործը: Դատախազությունը բարձրաստիճան հոգևորականից պահանջում է դադարեցնել կառուցապատման իրավունքը:
Թե ինչ կառուցապատման մասին է խոսքը, Դատալեքս հարթակում մանրամասներ չկան: Ավելին, եթե օրեր առաջ Դատալեքսում այս գործի մանրամասները հասանելի էին, ապա այսօր փակվել է՝ գաղտնիք պարունակելու պատճառով: Հոգևորականը նիստին ներկա չէ: Քանի որ փաստաբան Վարազդատ Ասատրյանը նոր է ներգրավվել այս գործում, խնդրեց նիստը հետաձգել:
Հաջորդ նիստը հունվարի 16-ին է:

