Գործով չկա տուժող, բայց կա ավելի քան 40 կալանավորված անձ. ՀՀ-ում արտակարգ դատարաններ են գործում. փաստաբան
Այլևս ՀՀ-ում բոլոր խայտառակ դեպքերին գումարվեց ևս մեկը՝ գործում են արտակարգ դատարաններ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վարդան Ղուկասյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը։
Փաստաբանը հիշեցրեց, որ կալանավորման ժամկետները երկարացնելու միջնորդությունները ներկայացվում են ոչ թե Շիրակի մարզի դատարան, այլ՝ Հակակոռուպցիոն դատարան՝ իբրև մի քանի գործեր միացնելու համար։ Փոստանջյանը նշեց, որ ամբողջ դատական համակարգը խառնաշփոթի են ենթարկել, զանգվածային անկարգության գործն ինչ կապ ունի Հակակոռուպցիոն դատարանի հետ։ Ընդ որում, փաստաբանը նշեց, որ գործով չկա տուժող, բայց կա ավելի քան 40 կալանավորված անձ։

